ԳՐԻԳՈՐ ՊՈՂՈՍՅԱՆ

2010/05/12

Գրիգոր Թադևոսի Պողոսյանը ծնվել է 1891 թ. Կապանի Կավարտ նախկին գյուղում բազմանդամ ընտանիքում: Սովորել և ավարտել է Շուշի քաղաքի ռեալական դպրոցը, ապա 1912թ. Թիֆլիսում հաշվապահական դասընթացը և վերադարձել հայրենիք:

Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին զորակոչվել է ցարական բանակ: Զինվորական ծառայության մեկնելուց առաջ ողջ գերդաստանով լուսանկարվել են` հինգ եղբայրներ և երեք քույրեր:

Читать далее…

ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2010/05/12

Բագրատ Կարապետի Հարությունյանը ծնվել է 1896թ. Կապանի Քաջարան գյուղում: 1905թ. մի քանի ընտանիքներ Քաջարանից տեղափոխվել են Ծավ գյուղը, նրանց հետ` Հարությունյանների ընտանիքը: Սկզբնական կրթությունը ստացել է Ծավում: 1912թ. մեկնել է Բաքու քաղաք հորեղբոր` նավթահանքերի կառավարիչ, Եփրեմ Հարությունյանի մոտ: Կրթությունը շարունակել է ռուսական գիմնազիայում, հաջողությամբ ավարտել լրիվ դասընթացը:

Читать далее…

ԿԱՐԱՊԵՏ ՆԱՐԻՆՅԱՆ —

2010/05/12

Կարապեւո Մարգարի Նարինյանը ծնվել է 1879թ. Կապանի շրջանի Վերին Հանդ գյուղում: Ստացել է միջնակարգ կրթություն: 1900թ. զորակոչվել է ռուսական բանակ, աչքի է ընկել գերազանց ծառայությամբ և ստացել պարուչիկի զինվորական կոչում: Մասնակցել է Ճապոնական պատերազմին: Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Բաքվի նավթաարդյունաբերական ձեռնարկությունում և Նիկոլ Դումանի ղեկավարությամբ մասնակցել հայերի պաշտպանության մարտերին:

Читать далее…

ԳՐԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ —

2010/05/12

Կապանի շրջանի Արծվանիկ գյուղի հոգևորականի ընտանիքում է ծնվել Զանգեզուրի ինքնապաշտպանության պայքարում հերոսաբար զոհված Գրիշա Մեսրոպի Հարությունյանը:

Նա ստացել էր հիմնավոր կրթություն, ավարտել էր Շուշիի ռեալական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել Էջմիածնի ճեմարանում: Ծառայել է ռուսական բանակում, ստացել սպայի զինվորական կոչում, ապա սովորել ու ավարտել է Պետերբուրգի սպայական դասընթացը, մասնակցել ռուսական բանակի Читать далее…

ԱՇՈՏ ՄԵԼԻՔ-ՄՈՒՍՅԱՆ

2010/05/12

Աշոտ Մելիք-Մուսյանը այն քաղաքական-հասարակական նշանավոր գործիչներից էր, որոնք մեծ ծառայություն են մատուցել օրհասական ժամանակներ ապրող երկրամասի ժողովրդին:

Աշոտ Մելիք-Մուսյանը Գողթանի Ազգային խորհրդի նախագահն էր, Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը Նախիջևանում և Գողթանում: Նա իրապես ազգանվեր գործիչ էր, իր ողջ կյանքը նվիրաբերեց երկրամասի ինքնապաշտպանության կազմակերպման, բնակչության կյանքն ու անվտանգությունը ապահովելու գործին: Աշոտ Մելիք-Մուսյանը ծնվել է Ագուլիսում 1880 թ.: Սկզբնական Читать далее…

ՎԱՐԴԱԶԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2010/05/12

Օրագրից.

1931թ. Զանգեզուրում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո, հաջորդ տարվա գարնանը իմ հայրենի Լեռնաձոր գյուղից 16 ընտանիք տեղափոխվեց շրջանի Տանձավեր գյուղը, որտեղ մի քանի տարի առաջ Շրվենանց գյուղից վերաբնակվել Էին նույնքան՝ 16 ընտանիք։ Նրանց մեջ Էր Վարդազար Գասպարի Պետրոսյանի ընտանիքը: Մենք դարձանք հարևաններ։

Հայրս՝ Աղաբեկ Մարտիրոսյանը և լեռնաձորցի Իվան Սարդարյանը, Շրվենանց գյուղից Մկրտիչ Գևորգյանը Վարդազար Պետրոսյանի հետ չորս տարի 1914-18թթ. զորավար Անդրանիկի կամավորական գնդում մասնակցել են ռուս-թուրքական պատերազմին։ 1919-21թթ. Գարեգին Նժդեհի զինակիցներն են եղել Զանգեզուրում։

Անդրանիկի ու Նժդեհի նախկին զինվորները երեկոները Վարդազարենց կամ մեր տանը զրուցում էին, բացում իրենց չմոռացվող հիշողությունների կծիկը: Մեր տուն հյուր Էր գալիս նաև հորս հին ծանոթ հարևան Աղվանի գյուղից (Տանձաթափցի) Բարսամ Գրիգորյանը, որը նույնպես ռուսական բանակի և Անդրանիկի կամավորական գնդի զինվոր Էր։ Ես միշտ հորս կողքին նստած կլանված լսում Էի նրանց զրույցը։

Читать далее…

ԱՂԱԲԵԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2010/05/12

Զորավար Անդրանիկի և Գարեգին Նժդեհի զինվոր Աղաբեկ   Մարտիրոսյանը ծառայել է նախ ցարական բանակում    հինգ տարի, այնուհետև տեղափոխվել Անդրանիկի   կամավորական հայկական զորամասը և մասնակցել Արևմտյան Հայաստանում թուրքերի դեմ մղված կռիվներին։

1918-21թթ. քառասունհինգամյա Աղաբեկ Մարտիրոսյանը (ծնվել է Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղում) մի խումբ համագյուղացիների հետ վաշտապետ Առուստամ Սարդարյանի գրոհող ջոկատում մասնակցել է Զանգեզուրի ինքնապաշտպանության բոլոր մարտերին: Աղաբեկը հաղթանդամ, ուժեղ, անվախ ու համարձակ տղամարդ էր։ Նժդեհի հրամանատարությամբ գործող առաջատար դավիթբեկյան ուխտի ջոկերում կատարում էր դժվար, վտանգավոր, մեծ մասամբ մարտական հետախուզական կարևոր առաջադրանքներ։ Մի քանի անգամ Նժդեհի հատուկ առաջադրանքով Բաղաբերդից անցել է Գողթան։

Читать далее…

ԱՌՈՒՍՏԱՄ ՍԱՐԴԱՐՅԱՆ

2010/05/12

Առուստամ (Ռուստամ) Անդրեասի Սարդարյանը ծնվել է 1883թ. Կապանի շրջանի Քրդիկանց (այժմ Լեռնաձոր) գյուղում: Սովորել է Շուշիում: Ծառայել է ռուսական բանակում: Մասնակցել է հայ ազատագրական պայքարին: Անդրանիկ զորավարի հրամանատարությամբ կռվել է թուրքական զորքերի դեմ Արևմտյան Հայաստանում: Շրջահայաց, համազգային շահերը խորապես գիտակցող համարձակ ու հմուտ զինվորական էր:

Читать далее…

ՆԱՎԱՍԱՐԴ ՎԵԶԻՐՅԱՆ

2010/05/12

… Կապան քաղաքը 1920-ական թվականներին զարթոնքի ժամանակն էր ապրում, պատերազմներից ու ազգամիջյան կռիվներից հետո խաղաղ ու հանգիստ կյանքով էր ապրում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխատանքները դադարեցրած ու լքված պղնձի հանքերը սկսել էին նոր թափով նորոգվել ու աշխատել։ Ամեն տեղից աշխատուժ էր գալիս՝ հարևան շրջանների գյուղերից, Իրանից համշարիներ, միջին ասիական        հանրապետություններից սարթեր, Ռուսաստանից որակյալ մասնագետներ ու բանվորներ։ Կապան քաղաքում սկսվել էր եռուզեռ, աշխուժություն: Քաղաքի մեջ սնկի պես Читать далее…

ՄԿՐՏԻՉ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

2010/05/12

Մկրտիչ Գրիգորի Նիկողոսյանը ծնված 1875թ. Կապանի շրջանի Քաջարան գյուղում, անկուսակցական, կիսագրագետ, բնակվել է նույն գյուղում։

ՀԽՍՀ ՆԳԺԿ եռյակի 1937թ. հոկտեմբերի 20-ի որոշմամբ ենթարկվել է մահապատժի այն մեղադրանքով, որը հանդիսանալովդ ՙԴաշնակցություն՚ կուսակցության անդամ, կոլտնտեսության մեջ կատարել է վնասարարական աշխատանք։

Մկրտիչ Գրիգորի Նիկողոսյանը դարձել է կամայականության զոհ։

Читать далее…