ԳՐԻԳՈՐ ՊՈՂՈՍՅԱՆ


Գրիգոր Թադևոսի Պողոսյանը ծնվել է 1891 թ. Կապանի Կավարտ նախկին գյուղում բազմանդամ ընտանիքում: Սովորել և ավարտել է Շուշի քաղաքի ռեալական դպրոցը, ապա 1912թ. Թիֆլիսում հաշվապահական դասընթացը և վերադարձել հայրենիք:

Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին զորակոչվել է ցարական բանակ: Զինվորական ծառայության մեկնելուց առաջ ողջ գերդաստանով լուսանկարվել են` հինգ եղբայրներ և երեք քույրեր:

Լուսանկարը (1914թ.) պահպանվել է: Ոուսակւսն ցարական բանակում մասնակցել է ռուս-գերմանական պատերազմին որպես գնդացրորդ:

Գրիգոր Պողոսյանը 1917թ. ռազմաճակատից վերադառնում է վիրավոր: Կավարտ գյուղում ինչպես և Ղաթարի հանքերում (այդ ժամանակ հանքերը դադարել էին գործելուց)   մասնակցել է կատարվող իրադարձություններին, գյուղում համարվում էր որպես համարձակ ու հմուտ երիտասարդ, մանավանդ կայացած զինվորական:

Գրիգոր Պողոսյանը համագյուղացիների կողմից ընտրվում է վաշտապետ և մասնակցում Զանգեզուրի ինքնապաշտպանության պայքարին, թեժ ու համառ մարտերին գործդրելով նաև գնդացրորդի   իր   մարտական   մասնագիտությունը:   Կավարտի վաշտը Գրիգոր Պողոսյանի հրամանատարությամբ ճակատի առաջին գծում մասնակցել է Նժդեհի ինքնապաշտպանական-ազատագրական մարտերին Զալին գյոլի, Վերի Խոտանանի, Զեյվայի, Զանգեզուրի շրջանում, Բարգուշատում և Կուբաթլիում:

Զորավար Գարեգին Նժդեհը հաճախ իջևանում էր Կավարտում հարգարժան Թադևոսի տանը: Կավարտում տեղի ունեցած Նժդեհի մեծարման հանդեսին, որտեղ Սամսոն Բեկ Փարսադանյանը կարմիր գոտի է կապել Նժդեհի մեջքին, զինանշանով դրոշ ու սուր է հանձնել և հռչակել սպարապետ, մասնակցել է նաև Գրիգոր Պողոսյանը և Թադևոսի ողջ գերդաստանը:

Զանգեզուրում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո 1923թ. Գրիգոր Պողոսյանը ձերբակալվում և աքսորվում է, սակայն մեկ տարի անց հաջողվում է վերադառնալ: 1930թ. սկսվում են նոր ձերբակալություններ: Կավարտ գյուղից տանում են Աղալոյին, Արսեն Աղամյանին, 1935թ.` Գրիգոր Պողոսյանին, Վետուց Սեդրակին: Նրանց տեղափոխեցին Գորիսի բանտը: Բանտապետի հետ սերտ ծանոթություն հաստատելու միջոցով որոշ ժամանակ հետո հաջողվում է ազատվել և վերադառնալ Կապան: Աշխատանքի չեն ընդունում անվստահության պատճառով:

Խուզարկություններ է կատարվում Գրիգոր Թադևոսի Պողոսյանի տանը, գոմում ու շրջակայքում: Ոչինչ չի հայտնաբերվում:

Գրիգոր Պողոսյանը ընդունվում է աշխատանքի հանքում որպես պայթեցնող: 1937թ. համար նախատեսված ձերբակալությունների ցուցակում Գրիգոր Պողոսյանն առաջինն էր, սակայն նույն թվականի մարտի 9-ին հանքում տեղի ունեցած դժբախտ պատահարից (պայթյունից) մահանում է Գրիգոր Պողոսյանը: Երկու ամիս հետո մայիսին սկսվեցին ձերբակալություններ ու աքսոր: Գրիգոր Պողոսյանի անունը ցուցակում դեռ չէր ջնջվել…

Երկու եղբայրները և երեք քույրերը հեռանում են հայրենիքից: Քույրը բաղաբուրջեցի Թադևոս Անտոնյանի կինն էր, ամուսնուն նույնպես աքսորում են: Մյուս երկու քույրերը տեղափոխվում են Միջին Ասիա, Անդիջան, Ալտայսկի կրայ: Թադևոսի երբեմնի մեծ գերդաստանը մաղվում, ցրվում է… իսկ որդին Սերյոժա Թադևոսյանը մասնակցել է Բրեստի ամրոցի հերոսական պաշտպանությանը:

Метки: ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: