ԳԵՏԵՈՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

2010/05/12

Գետեոն Իսրայելի Տեր-Մինասյան ծնվել է Կապանի շրջանի Խլաթաղ գյուղում, հոգևորականի ընտանիքում:1882թ. ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, ապա ընդունվել ու սովորել է   էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1890թ. ճեմարանն ավարտելուց հետո շուրջ քսան տարի պաշտոնավորել ու դասավանդել է Շուշիի թեմական, Մարիամյան հոգևոր օրիորդաց դպրոցներում: 1911թ. տեղափոխվել է ծխական դպրոցը, այնուհետև 1914-15թթ.  ուսումնական  տարում  վերադարձել է հայրենի Շրվենանց  գյուղի   դպրոցում  աշխատել  որպես  ավագ ուսուցիչ։ Դպրոցում ուսուցչուհի էր աշխատում նաև նրա կինը՝   Читать далее…

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ

2010/05/12

Հայազգի երկու նվիրյալ տիտաններ՝ Արամ Մանուկյանը և Գարեգին Նժդեհը, բացառիկ մեծ ծառայություն են մատուցել օրհասական ժամանակներ ապրող հայ ժողովրդին։

Արամ Մանուկյանը 1918թ. ստեղծեց Արարատյան Հայաստանի փաստացի իշխանությունը, կազմակերպեց ժողովրդահերոսական ինքնապաշտպանություն և հիմնադրեց Հայաստանի հանրապետությունը։

Գարեգին Նժդեհը 1919-21 թթ. Զանգեզուրի Ադրբեջանի կազմի մեջ անօրինաբար բռնակցելու դեմ մղեց ինքնապաշտպանական հերոսական պայքար և հռչակեց Լեռնահայաստանի հանրապետությունը։

Հայ ժողովրդի արյունարբու թշնամին՝ Թուրքիայի կառավարությունը, Վանի հերոսամարտը դարբնող Արամ Մանուկյանի գլուխը գնահատել էր միլիոններ նրան ասպարեզից վերացնելու համար։

Ադրբեջանի կառավարությունը Գարեգին Նժդեհի գլուխը գնահատել էր երեք միլիոն ռուբլի նույն նպատակով։

Տասնյակ տարիներ հայ ժողովրդի անձնուրաց ու նվիրյալ հերոսներ Արամ Մանուկյանի և Գարեգին Նժդեհի անունները անարդար կերպով արգելված էր հիշել, բայց նրանց հիշատակը վառ մնաց ժողովրդի անմար հիշողության մեջ։

Читать далее…

Գեղարքունիք

2010/05/11

Գեղարքունիք — Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։

Գեղարքունիք գավառը գրավում էր Գեղամա լճի (Սևանա լիճ) ավազանի խոշորագույն մասը, իսկ ավազանի մյուս փոքրիկ մասը կազմում էր Սոդք գավառը։ Գեղարքունիքը տարածվում էր լճի ավազանի հյուսիս-արևմտյան կողմում, իսկ Սոդքը` հարավ-արևելյան։ Գեղարքունիքն ու Սոդքը միասին կոչել են նաև Գեղամա երկիր։

Читать далее…

Վայոց Ձոր

2010/05/11

Վայոց Ձոր — Մեծ Հայքի Սյունիքի գավառներից է, համապատասխանում է ՀԽՍՀ Եղեգնաձորի ու Ազիզբեկովի շրջաններին։

Վայոց ձորը Սյունիքի առավել նշանավոր գավառներից մեկն էր։ Վայոց ձորի և նրանում գտնվող մի շարք վայրերի մասին մեր և օտար աղբյուրներում կան բազմաթիվ հիշատակություններ։ Վայոց ձորն իր մեջ ընդգրկում էր Արփա գետի վերին և միջին հոսանքների ավազանները։ Նա սահմանափակված էր հյուսիսից Читать далее…

Աղահեջք

2010/05/11

Աղահեջք — գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։

Աղահեջք գավառի մասին շատ քիչ տեղեկություններ են հասել մեզ։

Աղահեջքը եղել է ընդարձակ մի գավառ։ Այն տարածվում էր Սյունիքի հյուսիս-արևելյան մասում և սահմանագծված էր Արցախի Ծար և Սյունիքի Ծղուկք ու Հաբանդ գավառներով։

Читать далее…

Ճահուկ

2010/05/11

Ճահուկ — Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։

Ճահուկը գտնվում էր Երնջակից հյուսիս-արևմուտք։ Նա սահմանափակված էր հյուսիսից Վայոց ձորով և Ծղուկքով, հարավ-արևելքից և հարավից` Երնջակով և Նախիջևանով, իսկ արևմուտքից` Այրարատի Շարուր գավառով։ Այս գավառը, ինչպես և Աղահեջքը, Սյունիքի գավառների մեջ անհամեմատ ավելի քիչ հայտնի գավառներից են։ Գավառի պատմական վայրերից նշանավոր են նույնանուն գյուղը կամ ավանը և Շահապունիք բերդը։

Երնջակ

2010/05/11

Երնջակ —- Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։

Երնջակ գավառը տարածվում էր Երնջակ գետի (այժմ` Ալինջա-չայ) ավազանում։ Երնջակը շրջապատված էր Գողթն, Ծղուկք, Ճահուկ և Նախիջևան գավառներով, հարավում, հավանաբար, նրա սահմանը հասնում էր Երասխ գետին։

Читать далее…

Հաբանդ

2010/05/11

Հաբանդ — գավառ պատմական Հայաստանի Սյունիք նահանգում։

Հաբանդ գավառին հայ պատմիչները շատ քիչ են անդրադարձել։ «Աշխարհացոյցի» մեջ հիշատակված է երկու Հաբանդ։ Դրանցից մեկը գտնվում է Սյունիքում, իսկ մյուսը` Արցախում։

Արցախի Հաբանդ գավառը անմիջապես սահմանակից է Սյունիքի Հաբանդին։

Читать далее…

Ծղուկք

2010/05/11

Ծղուկք — (անվանվել է նաև Սյունիք և Սիսական) Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։

Համապատասխանում է ՀԽՍՀ նախկին Սիսիանի շրջանին և Գորիսի շրջանի արևմտյան մասին։

Ծղուկք գավառը սահմանափակված էր արևելքից` Աղահեջքով և Հաբանդով, արևմուտքից ` Ճահուկով և Վայոց ձորով, որոնց հետ ունեցած սահմանն անցնում է Սյունյաց լեռների ջրբաժան գծով, հարավից` Բաղք, Ձորք, Գողթն ու Երնջակ գավառներով, որոնց հետ բնական սահման է ծառայում Բարկուշատի լեռները։ Հյուսիսում Ծղուկքի հարևանը Արցախի Ծար գավառն է։

Читать далее…

Բաղք

2010/05/11

Բաղք — պատմական Հայաստանի Սյունիք նահանգի գավառներից։

Բաղքը 10-12-րդ դարերում ուներ ավելի մեծ տարածք, քան հնում։ Բաղքը սահմանափակված էր հարավից Կովսականով, արևմուտքից` Ձորքով և Ծղուկքով, հյուսիսից` Հաբանդով, իսկ արևելքից` Աղավնո (Հագարի) գետով։

Տաթևի վանքին տրվող հարկի հին ցուցակում Բաղքը բաժանված է երկու մասի` արևմտյան և արևելյան։ Նրա արևմտյան մասը կոչվում է «Բաղք գվառ», իսկ արևելյանը` «Միւս Բաղք», որը կոչվում էր նաև Քուշանիք։

Տաթևի եպիսկոպոսական թեմի հին հարկացուցակում Բաղքի տակ հիշատակված է 93 գյուղ։։