ԳՐԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ —


Կապանի շրջանի Արծվանիկ գյուղի հոգևորականի ընտանիքում է ծնվել Զանգեզուրի ինքնապաշտպանության պայքարում հերոսաբար զոհված Գրիշա Մեսրոպի Հարությունյանը:

Նա ստացել էր հիմնավոր կրթություն, ավարտել էր Շուշիի ռեալական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել Էջմիածնի ճեմարանում: Ծառայել է ռուսական բանակում, ստացել սպայի զինվորական կոչում, ապա սովորել ու ավարտել է Պետերբուրգի սպայական դասընթացը, մասնակցել ռուսական բանակի արշավներին Թուրքիա և վերադարձել իր հայրենիքը պաշտպանելու թուրք-ադրբեջանական հարձակումներից: Կապանի պաշտպանության արևելյան ուղղության հրամանատար Սմբատ Թորոսյանը Եղվարդ գյուղից սուրհանդակ է ուղարկում Արծվանիկ, սպա Գրիշա Հարությունյանին կանչում է իր մոտ օգնության: Գրիշա Հարությունյանը իր եղբոր Արարատ Հարությունյանի հետ առաջինն է հասնում Եղվարդի ճակատ օգնական զինված խմբով: Այդ ժամանակ շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար սպա Գրիշա Հարությունյանը գյուղերում ստեղծում է զինված ջոկատներ և ճակատի հրամանատար Սմբատ Թորոսյանի հետ կազմակերպում Կապանի շրջանի գյուղերի պաշտպանությունը Փելասար, Տանձթափ (Ղարաբաբա), Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Մողես (Կաղնուտ), Զեյվա (Դավիթ բեկ) ուղղություններում: Պաշտպանական ճակատ ստեղծվեց նաև Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ ուղղություններում: Հրամանատար Սմբատ Թորոսյանը սպա Գրիշա Հարությունյանին հանձնարարում է ճակատի ձախ թևի` Ուժանիսի ուղղության հրամանատարությունը: Երեքօրյա համառ կռիվներում Գրիշա Հարությունյանը կազմակերպում է համարձակ գրոհներ և թշնամուն ետ մղում, հետապնդում հասցնելով ջախջախիչ հարվածներ: Թուրքերը զոհեր տալով ճողոպրում են: Եղվարդի ուղղությամբ Քյազիմ փաշան նոր հարձակումներով նպատակ ուներ գրավել Կապանի շրջանը, ողջ Զանգեզուրը և ճանապարհ բացել դեպի Նախիջևան, միանալ թուրքական զորքերին: Ճակատի հրամանատար Սմբատ Թորոսյանը Գրիշա Հարությունյանի հետ նախապատրաստական ու կազմակերպչւսկան մեծ աշխատանքներ կատարեցին պաշտպանների ոգին բարձր պահելու, մարտական տրամադրություն ու հաղթանակի հավատ ստեղծելու ուղղությամբ: Եղվարդի նշանավոր ճակատամարտում Սյունյաց քաջերը համարձակ և ուժգին գրոհներով ջախջախեցին թշնամուն, նրանցից խլելով գնդացիր ու մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Քյազիմ փաշայի զորքերը նահանջեցին թողնելով բազմաթիվ զոհեր:

Զանգեզուրի ինքնապաշտպանության քաջազուն սպա Գրիշա Հարությունյանը այդ ճակատամարտում ծանր վիրավորվել է և մահացել: Նրան թաղել են զինվորական կարգով հայրենի Արծվանիկ գյուղում:

Եղվարդի ճակատամարտի մասին ականատեսի հուշեր է թողել մարտերի մասնակից Արտաշես Ծատրյանը (Կապանի արխիվ):

Զորավար Անդրանիկը և Գարեգին Նժդեհը հիացած են եղել ու բարձր են գնահատել Զանգեզուրի ինքնապաշտպանության գործում Գրիշա Հարությունյանի ցուցաբերած հերոսությունն ու հայրենասիրությունը:

Գրիշա Հարությունյանի մասին հուշեր էր պատմում Ծավ գյուղացի Հովակիմ Մարգարյանը, որը ծառայել էր ռուսական բանակում, պարգևատրվել Գեորգյան խաչով և վերադարձել ծննդավայր, մասնակցել Կապանի ինքնապաշտպանությանը, ականատես եղել Գրիշա Հարությունյանի սխրանքներին (վկայում է Հ. Մարգարյանի հուշապատումները ունկնդրած վաստակավոր ուսուցիչ Ա. Թադևոսյանը, որի հայրը նույնպես զինվոր էր Գրիշա Հարությունյանի զինված ջոկատում):

Գրիշա Հարությունյանի մասին պահպանվել է հուշ նաև այն մասին, որ հետագայում, երբ Նժդեհը եկել է Արծվանիկ գյուղը, մտել է Մեսրոպի տունը, ծնկի իջել Գրիշա Հարությունյանի մոր առաջ, համբուրել նրա ձեռքը (Արծվանիկ գյուղացի 90-ամյա Ա. Հովհաննիսյանի պատմածը): Նժդեհը Արծվանիկ գյուղ ժամանելուց հանգրվանում էր Մեսրոպ հոգևորականի տանը, Նժդեհը նույնպես հոգևորական ընտանիքի ծնունդ էր:

Իր երիտասարդ կյանքը հայրենիքի ու ժողովրդի պաշտպանությանը նվիրաբերած Գրիշա Հարությունյանի անունն ու հիշատակը անհայտոււթյան մեջ…

Метки: ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: