ԱՂԱԲԵԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Զորավար Անդրանիկի և Գարեգին Նժդեհի զինվոր Աղաբեկ   Մարտիրոսյանը ծառայել է նախ ցարական բանակում    հինգ տարի, այնուհետև տեղափոխվել Անդրանիկի   կամավորական հայկական զորամասը և մասնակցել Արևմտյան Հայաստանում թուրքերի դեմ մղված կռիվներին։

1918-21թթ. քառասունհինգամյա Աղաբեկ Մարտիրոսյանը (ծնվել է Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղում) մի խումբ համագյուղացիների հետ վաշտապետ Առուստամ Սարդարյանի գրոհող ջոկատում մասնակցել է Զանգեզուրի ինքնապաշտպանության բոլոր մարտերին: Աղաբեկը հաղթանդամ, ուժեղ, անվախ ու համարձակ տղամարդ էր։ Նժդեհի հրամանատարությամբ գործող առաջատար դավիթբեկյան ուխտի ջոկերում կատարում էր դժվար, վտանգավոր, մեծ մասամբ մարտական հետախուզական կարևոր առաջադրանքներ։ Մի քանի անգամ Նժդեհի հատուկ առաջադրանքով Բաղաբերդից անցել է Գողթան։

Թուրքերի կողմից կանխակալ զինաթափված, թալանված,   կոտորածի ենթարկված ու չորս կողմից շրջափակված Գողթանը օրհասական օրեր էր ապրում: Աղաբեկը   Բաղաբերդի զորաջոկատում մասնակցել է Գողթանի     պաշտպանությանը, հայկական գյուղերի ազատագրմանը,   հասել մինչև Օրդուբաթ, այնուհետև մասնակցել Օխչի ձորի, Գեղվաձորի կռիվներին, Շուրնուխի, Արփասարի, Որոտանի, Ասկիլուի, Չավնդուրի արշավանքին։ Աղաբեկը      Նժդեհի սպայակույտի հետախույզի ու սուրհանդակի    շատ վտանգավոր առաջադրանքները հաջողությամբ էր     կատարում, թափանցում էր թշնամու մարտական դիրքերը, թիկունքը, գերի էր վերցնում հակառակորդի հրամանատարների, հետախույզների, սուրհանդակների, այդ թվում Օխչի ձորի թուրք հետախույզ սպային, Գեղվաձորի  գաղտնի սուրհանդակին, թուրք Ջավալ փաշային իր սպայակույտի որջից։ Չորս հոգուց բաղկացած հետախուզական խումբը Ջավալ փաշային ծպտյալ հասցրին Նժդեհի զորակայանը։ Ռազմական դաշտային դատարանի որոշմամբ Ջավալ փաշան գնդակահարվեց։

1920թ. ապրիլի 22-ին Նժդեհի զորահանդեսի մասնակիցներից էր։

Հետագա տարիներին աշխատել և ապրել է հայրենի գյուղում։

Վաշտապետ Առուստամ Սարդարյանին 1930թ. ձեռբակալեցին ու դատապարտեցին բանտարկության։ 1937թ. ազատվեց ու վերադարձավ Կապան։ 1931թ. Զանգեզուրի մեծ երկրաշարժից մահացել էր կինը, երեխաները գտնվում էին որբանոցներում։ Ծանր ողբերգություն ապրած արծվասիրտ Առուստամը այցելեց բարեկամներին, հին ընկերներին։ Ջերմ ու հուզիչ էր Առուստամի և Աղաբեկի հանդիպումը։ Աղաբեկը իր օջախում հյուրընկալեց մարտական ընկերոջը ու բարեկամին։ Առուստամը Աղաբեկի եղբոր՝ Գաբրիելի աղջկա ամուսինն էր, նրանց մեջ պահպանվում էր խնամիական ջերմ բարեկամությունը։ Հյուրընկալությունից մի քանի օր հետո Աղաբեկի ավագ որդուն՝ Հարությունին, որը գյուղի կուսկազմակերպության քարտուղարն էր, Գորիսի կուսդպրոցի դասընթացից ետ են կանչում Կապանի կուսշրջկոմ հարցաքննության հին վաշտապետ Առուստամին հայրական տանը հյուրընկալության կապակցությամբ, որի մասին Հարությունը բոլորովին տեղյակ չէր։ Զրույցը կուսշրջկոմի քարտուղարի հետ բարեհաջող ավարտվեց։ Սակայն Առուստամին երկրորդ անգամ 1938թ. աքսորեցին, որտեղ էլ նա անհայտության մեջ կնքեց իր մահկանացուն։

Աղաբեկ Մարտիրոսյանը 1929-31 թթ. հայրենի Լեռնաձոր գյուղում աշխատել է կոլտնտեսության նախագահի տեղակալ, ապա նախագահի՝ Քրիստափոր Սարգսյանի հիվանդության ու երկարատև բացակայության շրջանում՝ կոլտնտեսության նախագահ։ Գյուղացիները շատ գոհ են մնացել և մինչև այսօր էլ նրա մասին բարի հուշեր են պահպանվել։ Հաղթանդամ, ուժեղ տղամարդը եղել   է   շատ բարի, ազնվասիրտ ու ճշմարտասեր: Համագյուղացի   տարեկից և հետաքրքիր զրուցասեր Հաթամը իր հուշապատումների մեջ մշտապես մեծարում էր քրդիկանցի Աղաբեկին։

Աղաբեկ Մարտիրոսյանը մահացել է 1943թ.: Թաղմանը իր չորս որդիներից ոչ մեկը չէր մասնակցում, գտնվում            էին Հայրենական պատերազմի ռազմաճակատներում։ Երեքը զոհվեցին, վերադարձավ կրտսերը…

Метки: ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: