ՄԿՐՏԻՉ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Մկրտիչ Գրիգորի Նիկողոսյանը ծնված 1875թ. Կապանի շրջանի Քաջարան գյուղում, անկուսակցական, կիսագրագետ, բնակվել է նույն գյուղում։

ՀԽՍՀ ՆԳԺԿ եռյակի 1937թ. հոկտեմբերի 20-ի որոշմամբ ենթարկվել է մահապատժի այն մեղադրանքով, որը հանդիսանալովդ ՙԴաշնակցություն՚ կուսակցության անդամ, կոլտնտեսության մեջ կատարել է վնասարարական աշխատանք։

Մկրտիչ Գրիգորի Նիկողոսյանը դարձել է կամայականության զոհ։

ՀԽԱՀ դատախազության 1989թ. դեկտեմբերի 12-ի եզրակացությամբ ԽԱՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1989թ. հունվարի 16-ի հրամանագրի համաձայն Մկրտիչ Գրիգորի Նիկողոսյանը ռեաբիլիտացվել և արդարացվել է։

Պետանվտանգության մարմիններում քննության վրա հսկող բաժնի պետ Մ.Վ.Չիլինգարյան։

* * *

Ձորքի գյուղերում հանրաճանաչ էր Վերին ձորի Մկրտիչ Գրիգորի Նիկողոսյանը։ Նա մասնակցել էր Սարիղամիշի, էրզրումի և Վանի կռիվներին թուրքերի դեմ, քաջ ու համարձակ զինվորի անուն վաստակել ու վերադարձել հայրենի Քաջարան գյուղ։

Երբ Քաջարան գյուղը շրջապատվել էր ձորի թուրք ավազակախմբերի կողմից Մկրտիչ Նիկողոսյանը դիրքավորվել ու հրազենային դիպուկ կրակոցներով ոչնչացրել է անօրենների առաջնորդներին, փախուստի մատնել և հայրենի գյուղը փրկել կոտորածից ու թալանից։

Անդրանիկ զորավարը իր զորքով ու մեծաթիվ փախստական հայ ընտանիքներով Զանգեզուր եկավ Նախիջևանից։ Քաջարանցիները աղ ու հացով դիմավորեցին զորավարին։ Զորավարի նախկին զինվորներ Մկրտիչ Նիկողոսյանը և ուրիշներ կազմակերպեցին տեղապահ վաշտ և օգնեցին Անդրանիկի զորամասին ու փախստականներին։ Անդրանիկը ճանաչում էր իր նախկին քաջ զինվոր Մկրտիչ Նիկողոսյանին։

1910-20թթ. Մկրտիչ Նիկողոսյանը անդամակոչվեց Գարեգին Նժդեհի զորամասերին և մասնակցեց Գեղվա ճակատամարտին և Զանգեզուրի հերոսական ինքնապաշտպանությանը։

Հետագա խորհրդային տարիներին մինչև 1937թ. աշխատում էր գյուղում, կոլտնտեսությունում, սակայն քաջազուն Մկրտիչ Նիկողոսյանը կամայականության զոհ դարձավ։

Քաջարանի քաջ խմբապետ Մկրտիչ Նիկողոսյանը չմոռացվեց, ժողովուրդը նրա խիզախ կերպարը պահպանեց անմար հիշողությամբ։

Метки: ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: