ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Բագրատ Կարապետի Հարությունյանը ծնվել է 1896թ. Կապանի Քաջարան գյուղում: 1905թ. մի քանի ընտանիքներ Քաջարանից տեղափոխվել են Ծավ գյուղը, նրանց հետ` Հարությունյանների ընտանիքը: Սկզբնական կրթությունը ստացել է Ծավում: 1912թ. մեկնել է Բաքու քաղաք հորեղբոր` նավթահանքերի կառավարիչ, Եփրեմ Հարությունյանի մոտ: Կրթությունը շարունակել է ռուսական գիմնազիայում, հաջողությամբ ավարտել լրիվ դասընթացը:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1915թ. մեկնել է բանակ, Կովկասյան ռազմաճակատում զորավար Անդրանիկի գնդում մասնակցել Դիլմանի, Վանի, Բիթլիսի, Կարսի ճակատամարտերին:

Բ.Կ. Հարությունյանը 1917թ. փետրվարից մարտական ծառայությունը շարունակել է 4-րդ հայկական հեծյալ լեռնային մարտկոցում, որի հրամանատարը իր հայրենակից, Շիկահող գյուղացի քաջ կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանն էր: Մովսիսյանի մարտկոցում մասնակցել է Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտին: Պարգևատրվել է Գեորգիևյան խաչով:

1918թ. ամռանը Անդրանիկի զորքում մտնում է Զանգեզուր, մասնակցում Զանգեզուրի պաշտպանական կռիվներին: Անդրանիկի գնալուց հետո միանում է Կապան ժամանած Գարեգին Նժդեհի զորքին, ծառայում շտաբում, անձնուրացորեն մասնակցում Զանգեզուրի ազատագրական կռիվներին:

1921թ. Զանգեզուրում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Բագրատ Կարապետի Հարությունյանը նշանակվել է Ծավ գյուղի հեղկոմի, այնուհետև գյուղխորհրդի գործկոմի քարտուղար, աշխատել մինչև 1928թ.: Գյուղում կոլտնտեսություն կազմակերպվելուց հետո զբաղվել է մեղվապահությամբ:

1937թ. ձեռբակալվել և դատապարտվել է տասը տարվա բանտարկության Նժդեհին զինակցելու համար:

1944թ. ազատվել և վերադարձել է գյուղ: Բ.Հարությունյանը մինչև վերջ հավատարիմ մնաց Նժդեհի դրոշին:

Մահացել է 1985թ., թաղվել հայրենի Ծավ գյուղում:

Метки: ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: