ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՇԱՓԱՂԱԹԻ


Վաղարշակ Առուստամյանը ծնվել է 1914թ. Տեղ գյուղում: Ավարտել է մանկավարժական ուսումնարանը և Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Աշխատել է Հալիձոր, Խնձորեսկ, Խնածախ գյուղերի դպրոցներում պատմության ուսուցիչ:

1939թ. զորակոչվել է Կարմիր բանակ, ծառայել է 417-րդ գնդում Թեոդոսիա քաղաքում: 1941թ. հունիս-հուլիս ամիսներին մասնակցել Կերչ-Թեոդոսիա ծովափնյա տարածքների, ապա Օդեսայի պաշտպանությանը: Վիրավորվել է Կերչի համար մղված մարտերից մեկում: Ավարտել է Օդեսայի ռազմաքաղաքական կարճատև դասընթացը, նշանակվել 219-րդ դիվիզիայի 710-րդ գնդում վաշտի, հետագայում գումարտակի հրամանատար: Ավագ լեյտենանտ Վաղարշակ Առուստամյանը մասնակցել է Ստալինգրադում գերմանական զորքերի ջախջախմանը, նրա գումարտակի մասին գրվել է դիվիզիայի մարտական թերթում: Վորոնեժի մարզի ռազմական գրոհներից մեկում ծանր վիրավորվել է: Զորացրվել է որպես հաշմանդամ:

Պատերազմից հետո Վ. Առուստամյանը աշխատել է դպրոցի դիրեկտոր և շրջխորհրդի կուլտուրային բաժնի վարիչ:

Պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ շքանշանով, ՚1941-45թթ Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ, ՚Խիզախության համարՙ և մի քանի մարտական ու հոբելյանական մեդալներով:

Метки: , ,

Оставьте комментарий