ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԲԱԳՐԱՏԻ


Գուրգեն Առուստամյանը ծնվել է 1914թ. Սիսիանի շրջանի Գետաթաղ գյուղում: Ավարտել է Երևանի բանֆակը և Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության  ֆակուլտետը: Աշխատել է Կապանի շրջանի Գեղանուշ և Ողջի գյուղերի դպրոցներում որպես դիրեկտոր և պատմության ուսուցիչ: 1939թ. զորակոչվել է բանակ, ծառայել 113-րդ հրաձգային դիվիզիայում, որի հրամանատարը գեներալ մայոր Քրիստափոր Ալավերդյանն էր: Շարքային

Գ.Առուստամյանը սակրավորային վաշտում, որը գտնվում էր Բուգ գետի ափին Բխանովեց քաղաքի մոտ, մասնակցեում էր պաշտպանական ամրությունների կառուցմանը, երբ 1941թ. հունիսի 22-ին վաղ առավոտյան գերմանական ինքնաթիռների հռնդյուններն ու թնդանոթների կրակոցների որոտը տարածվեց պաշտպանական բունկերում: Նա մինչև 1941թ.-ի դեկտեմբերի 25-ը մասնակցել է պաշտպանական մարտերին, վիրավորվելուց հետո ուղարկվել ռազմաքաղաքական դպրոցում սովորելու:

1942թ. ամռանը Արևմտյան, այնուհետև 3-րդ Բելառուսական ռազմաճակատներում ակտիվորեն մասնակցել է մարտերին որպես կրտսեր քաղաշխատող, գումարտակի կուսկազմակերպության քարտուղար: Չորս անգամ վիրավորվել և բուժվել ռազմական հոսպիտալներում:

Կապիտան Գ. Առուստամյանը 1946թ. զորացրվել է: Աշխատել է դպրոցի դիրեկտոր Սիսիանի Լոր և Գետաթաղ գյուղերում, դաստիարակչական գծով դիրեկտորի տեղակալ Դարբաս գյուղի դպրոցում: 1954թ. նրան շնորհվել է վաստակավոր ուսուցչի կոչում:

Պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ երկու շքանշանով, մարտական ու հոբելյանական մեդալներով:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: