ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՔԱՅԵԼԻ


Արտաշես Պողոսյանը ծնվել է 1918թ. Սիսիանի Բնունիս գյուղում: Ավարտել է Եղեգնաձորի միջնակարգ դպրոցը և Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը: Աշխատել է Կիրովականի շրջանի Մեղրուտ գյուղի դպրոցի դիրեկտոր:

1941թ. հունիսի 24-ին կանչվել է բանակ, ավարտել հետևակային ուսումնարանը, նշանակվել վաշտի հրամանատր: 89-րդ հայկական դիվիզիայի կազմում մեկնել է գործող բանակ, մասնակցել Թաման թերակղզու, Կերչի, Սևաստոպոլի ազատագրման մարտերին: Երկու անգամ վիրավորվել է:

1945թ. Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո զորացրվել է, սովորել ասպիրանտուրայում, անցնել մանկավարժական-դասախոսական, գիտական աշխատանքի:

Պատմաբան Արտաշես Պողոսյանը հեղինակ է գիտական մի քանի աշխատությունների ու արժեքավոր հոդվածների:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Պողոսյանը 1959թ. Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխաևհագրական, հետո պատմության ֆակուլտետի դեկանն է:

Հայրենական պատերազմի ռազմաճակատում ցուցաբերած մարտական սխրանքների համար պարգևատրվել է կարմիր դրոշի, երկու կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով:

Метки: , ,

Оставьте комментарий