ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԱՐՍԵՆԻ


Ծնվել է 1918թ. Կապանի Վաչագան գյուղում: Սովորել է գեղարվեստի ուսումնարանում (Բաքու), ուսումը շարունակել Կրասնոդար քաղաքում:

1939թ. զորակոչվել է խորհրդային բանակ, 1941-45թթ. մասնակցել է Հայրենական պատեազմին:

1946թ. զորացրվել է և ընդունվել Երևանի  գեղարվեստա-թատերական ինստիտուտը, ավարտել է 1952թ.:

Գեղանկարիչ Ս. Մանգասարյանը 1952թ. ընդունվել է  Հայաստանի նկարիչների միության անդամ: Նա բազմիցս մասնակցել է հանրապետական, միութենական և արտասահմանյան  ցուցահանդեսներին, նրա գեղանկարչական աշխատանքները պահպանվում են Հայաստանի պատմական պատկերասրահում ՚Հայաստանը Հայրենական մեծ պատերազմումՙ թանգարանում և Մշակույթի նախարարության ֆոնդում: Մահացել է 1991թ.:

Метки: , ,

Оставьте комментарий