ՂԵՎՈՆԴՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲԻ


Ծնվել է Եղեգնաձորի Խաչիկ գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո սովորել է Երևանի Խ.Աբոյվայի անվան մանկավարժական ինստիտուտում և չավարտած մեկնել գործող բանակ: Թշնամու դեմ մղված մարտերին մասնակցել է Հյուսիսային Կովկասյան ռազմաճակատի հրետանային գնդում Մոզդոկի ուղղությունում: Մարտերից մեկում վիրավորվել է և զորացրվել: Ավարտել է մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, աշխատանքի անցել Մալիշկա գյուղի դպրոցում որպես դիրեկտոր: Հետագայում մաթեմատիկա է դասավանդել տարբեր դպրոցներում: Պարգևատրվել է շքանշաններով և մարտական մեդալներով:

Метки: , ,

Оставьте комментарий