ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՀՈՎՍԵՓԻ


Ծնվել է 1918թ. Խնձորեսկ գյուղում:

Ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը և աշխատել ուսուցիչ Քարահունջ գյուղի միջնակարգ դպրոցում: 1936թ. ընդունվել և 1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը: 1941թ. զորակոչվել է բանակ, սովորել Թբիլիսիի հրետանային ուսումնարանում, ստացել լեյտենանտի կոչում և մասնակցել Ղրիմի պաշտպանության մարտերին: Վիրավորվել է 1942թ.  ազատվել ծառայությունից, նշանակվել Երևանի 17-րդ հատուկ հրետանային դպրոցում դասատու, միաժամանակ սովորել համալսարանի ասպիրանտուրայում: Պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա և աշխատել ԳԱ-ի բուսաբանական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, ապա ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ: Այնուհետև նշանակվել է բուսաբանական ինստիտուտի տնօրեն:

Պաշտպանել և ստացել է դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում: Միաժամանակ երկար տարիներ աշխատել է նաև մանկավարժական ինստիտուտում: 1970 թվականից Ղազարյանը ՀՀ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարն էր:

Պարգևատրվել է կառավարական շքանշաններով ու մարտական մեդալներով:

Метки: , ,

Оставьте комментарий