ԳԱԼՍՏՅԱՆ ՀԱՅԿ ԽԱՉԱՏՈՒՐԻ


Հայկ Գալստյանը ծնվել է 1923թ. Մեղրու շրջանի Վանք գյուղում: Ավարտել է Լիճքի միջնակարգ դպրոցը և Երևանի մանկավարժական ուսումնարանը: Աշխատել է Կալեր գյուղի դպրոցում: 1941թ. կամավոր մեկնել է գործող բանակ: Հայրենական պատերազմի ճակատամարտերին մասնակցել է Հյուսիսային Կովկասից մինչև Ուկրաինա և հերոսաբար

զոհվել 1943թ. սեպտեմբերին:

Հայկ Գալստյանը ուսանողական տարիներից սկսած գրել է բանաստեղծություններ, որի մասին դրական կարծիք է հայտնել բանաստեղծ Սաղաթել Հարությունյանը: Նրա բանաստեղծությունները տոգորված էին հայրենասիրությամբ: Ռազմաճակատից ուղարկված նամակները ևս: Ահա նրանցից մեկը.

՚Հայրիկ ջան, ձեր հայրական պատվիրանը կատարել եմ: Մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է ՚Խիզախության համարՙ մարտական մեդալով: Կարող եք հպարտանալ: Ձեր որդին պատվով է կատարում իր պարտքը հայրենիքի հանդեպՙ:

Հայրենական պատերազմում զոհված Հայկ Գալստյանի հիշատակը վառ են պահում հայրենակիցները:

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:

Метки: , ,

Оставьте комментарий