ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ ԶԱՎԵՆ ԳԵՎՈՐԳԻ


Ծնվել է Տեղ գյուղում: Ավարտել է միջնակարգ դպրոցը, աշխատել ուսուցիչ հայրենի գյուղում: 1942թ. գարնանը մեկնել է բանակ: Հայրենական պատերազմի ռազմաճակատներում կռվել է հիտլերական զավթիչների դեմ, աչքի ընկել մարտերում: Հյուսիսայի–Կովկասյան ռազմաճակատում, Կերչի ճակատամարտում, Օդեսայի համար մղված կատաղի

մարտերում ցուցաբերել է քաջություն ու համարձակություն:

Մասնակցել է Հունգարիայի , Չեխոսլովակիայի, Լեհաստանի ազատագրման, Քյոնիկսբերգի գրավման մարտերին: Բանակում ծառայությունը շարունակել է մինչև 1947թ.:

Զորացրվելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի Գորիսի Վերիշենի միջնակարգ դպրոցում:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմին Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ, ՚Խիզախության համարՙ, ՚Կովկասի պաշտպանության համարՙ և մի շարք մարտական ու հոբելյանական մեդալներով:

Метки: , ,

Оставьте комментарий