Posts Tagged ‘ՎԵԶԻՐՅԱՆ’

ՆԱՎԱՍԱՐԴ ՎԵԶԻՐՅԱՆ

2010/05/12

… Կապան քաղաքը 1920-ական թվականներին զարթոնքի ժամանակն էր ապրում, պատերազմներից ու ազգամիջյան կռիվներից հետո խաղաղ ու հանգիստ կյանքով էր ապրում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխատանքները դադարեցրած ու լքված պղնձի հանքերը սկսել էին նոր թափով նորոգվել ու աշխատել։ Ամեն տեղից աշխատուժ էր գալիս՝ հարևան շրջանների գյուղերից, Իրանից համշարիներ, միջին ասիական        հանրապետություններից սարթեր, Ռուսաստանից որակյալ մասնագետներ ու բանվորներ։ Կապան քաղաքում սկսվել էր եռուզեռ, աշխուժություն: Քաղաքի մեջ սնկի պես (more…)

Реклама

ՎԵԶԻՐՅԱՆ ԱՐՇԱՄ ՆԱՎԱՍԱՐԴԻ

2010/05/06

/ԱՄԻ/

Սիմֆերոպոլում լույս տեսնող զինվորական թերթում 1945թ. գրվել է զորամասի ֆիզկազմակերպիչ, մարզիկ արշամ Վեզիրյանի մասին: Թերթում տպագրված է նաև նրա լուսանկարը թռիչք բարձրություն կատարելիս: Նրա արդյունքը 1,60 մ. էր: Մարզային այդ ձևից չէ միայն, որ առաջնություն է շահել, շատ անգամներ են նրան ծափահարել տրիբունաներում: Առաջնակարգ մարզիկ Արշամ Վեզիրյանը Սովետական բանակում (more…)

ՎԵԶԻՐՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ՍԱՐԳՍԻ

2010/05/06

Ծնվել է 1906թ. Կապան քաղաքում: 1941թ. օգոստոս ամսին մեկնել է բանակ և ծառայել 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում: Ռազմաճակատի մարտերին մասնակցել է Կերչի, Սևաստոպոլի, Ֆեոդոսիայի համար մղված մարտերին: 1942թ. մայիսի 18-ին վիրավորվել է, Սոչիի ռազմական հոսպիտալում բուժվել և կրկին վերադարձել 89-րդ դիվիզիա, որպես ականանետի նշանառու մասնակցել է մարտերին:

(more…)