Posts Tagged ‘ՍԱՐԴԱՐՅԱՆ’

ԱՌՈՒՍՏԱՄ ՍԱՐԴԱՐՅԱՆ

2010/05/12

Առուստամ (Ռուստամ) Անդրեասի Սարդարյանը ծնվել է 1883թ. Կապանի շրջանի Քրդիկանց (այժմ Լեռնաձոր) գյուղում: Սովորել է Շուշիում: Ծառայել է ռուսական բանակում: Մասնակցել է հայ ազատագրական պայքարին: Անդրանիկ զորավարի հրամանատարությամբ կռվել է թուրքական զորքերի դեմ Արևմտյան Հայաստանում: Շրջահայաց, համազգային շահերը խորապես գիտակցող համարձակ ու հմուտ զինվորական էր:

(more…)

Реклама

ՍԱՐԴԱՐՅԱՆ ԹԱՆԳԻ ՎԱՀԱՆԻ

2010/05/06

Ծնվել է 1920թ. Կապանի շրջանի Ագարակ գյուղում: Ունի բարձրագույն մանկավարժական կրթություն:

1941թ. հոկտեմբերից զորակոչվել  և ծառայել 127-րդ առանձին գնդացրային գումարտակում մինչև 1942թ. մայիսը, այնուհետև մինչև օգոստոսը սովորել զորամասի կրտսեր հրամանատարների դասընթացում:

(more…)

ՍԱՐԴԱՐՅԱՆ ԱԲԻՍՏՈԼ ՎԱՐԴԱՆԻ

2010/05/06

Աբիստոլ Վարդանի Սարդարյանը ծնվել է 1912թ. Կապանի շրջանի Ագարակ գյուղում: Սովորել է հայրենի գյուղի տարրական դպրոցում, ապա ավարտել Կապան քաղաքի յոթամյակը ու անցել մանկավարժական աշխատանքի Ուժանիս, Եղվարդ, Ագարակ գյուղերի տարրական դպրոցներում: 1936թ. հեռակա ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը,  աշխատել Շիշկերտի, Ագարակի 7 -ամյա դպրոցներում տնօրեն:

(more…)