Posts Tagged ‘Ռուբեն’

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍԵԴՐԱԿԻ

2010/05/06

Ծնվել է 1920թ. Կաթնաղբյուր գյուղում /Ստեփանավանի շրջան/:

1941թ. դեկտեմբերին զորակոչվել է բանակ, ծառայել նախ 88-րդ առանձին պահեստային հրաձգային գնդում, ապա մինչև 1942թ. մայիսը 672-րդ առանձին հրաձգային գնդում որպես սակրավոր: Այնուհետև 168-րդ պահեստային գնդում գնդացրորդ մինչև 1943թ. հունվարը, 976-րդ հրաձգային գնդում` (more…)

Реклама

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՂԱՀՐԱՄԱՆԻ

2010/05/06

Ծնվել է 1905թ. Կապանի շրջանի Ագարակ գյուղում:

1941թ. օգոստոսին զորակոչվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիա և մինչև 1942թ. մայիսը եղել է գերության մեջ ռազմագերիների ճամբարներում: Ազատվել է սովետական զորքերի կողմից և ծառայել 532-րդ (more…)

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԲԵԳԼԱՐԻ

2010/05/06

Ծնվել է 1914թ. Կապանի շրջանի Ն.Մազրա գյուղում: Ունի բարձրագույն կրթություն: Աշխատել է Լեռնաձորի դպրոցի տնօրեն և մաթեմատիկայի ուսուցիչ: Այնուհետև տեղափոխվել է Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն որպես դերասան:

1941թ. զորակոչվել է բանակ, 4 ամիս սովորել Էջմիածնի սերժանտական դպրոցում: Ավարտելուց հետո հայկական գնդում էշելոնով պետք է սև ծովով անցնեին դեպի Տուապսե: Էշելոններից մեկը խորտակվեց, որի (more…)

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍԵՐԳԵՅԻ

2010/05/06

Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղի ուսուցիչ Ռուբեն Պետրոսյանը Հայրենական պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնել է գործող բանակ և Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում մասնակցել թշնամու ջախջախման մարտերին: Տուապսեի և Կուբանի ուղղություններում ցուցաբերած մարտական սխրագործությունների համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով ու ՚Խիզախության համարՙ մեդալով: Ծանր վիրավորվելուց և երկարատև բուժվելուց հետո նորից վերադարձել է (more…)

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՔԱՐԱՄԻ

2010/05/05

Ծնվել է 1922թ. Կապանի շրջանի Ըրկենանց գյուղում: Սովորել է Արծվանիկի միջնակարգ դպրոցում: 1942թ. զորակոչվել է Խորհրդայիին բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմի մարտերին: 1944թ. վիրավորվել է, բուժվել էվակոհոսպիտալում և զորացրվել:

Ծանր հիվանդությունից հետո 1945թ. մահացել է:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ մարտական մեդալով:

ՂԱԶԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՆԻԿՈԼԱՅԻ

2010/05/04

Ծնվել է 1925թ. կապանի շրջանի Դավիթ-Բեկ գյուղում: 7-ամյա կրթություն ստանալուց հետո աշխատել է կոլտնտեսությունում անասնապահ:

1943թ. փետրվարի 20-ին զորակոչվել է բանակ, ծառայել 116-րդ հրաձգային դիվիզիայում: Մասնակցել է Ղրիմի ուղղությամբ տեղի ունեցած համառ մարտերին: Վիրավորվել է և բուժվել Շախտ քաղաքի զինվորական հոսպիտալում:

(more…)

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ

2010/05/01

Ծնվել է 1909թ. կապանի Զեյվա / այժմ Դավիթբեկ/ գյուղում: Ավարտել է 7-ամյա դպրոցը:

1941թ. օգոստոսի 17-ին զորակոչվել է բանակ, ծառայել 224-րդ դիվիզիայի 789-րդ հրաձգային գնդում շարքային, 106-րդ պահեստային գնդում 137  ամրացված շրջանում: 1943 թվականից 636-րդ

(more…)

ՆԺԴԵՀԻ ԿՅԱՆՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

2010/05/01

(համառոտ ակնարկ)

Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել Է1886թ հունվարի 1-ին Նախիջևանի Կզնութ գյուղում, քահանայի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել Է Նախիջևանում, ապա ավարտել Է Թիֆլիսի ռուսական միջնակարգ դպրոցը: Այստեղից մեկնել Է Սանկտ Պետերբուրգ, ընդունվել ռուսական համալսա-րանի իրավաբանական բաժինը, սովորել երկու տարի: 1904-1907թթ սովորել ու ավարտել Է Սոֆիայի (Բուլղարիա) թագավորական բարձրագույն ռազմական ուսումնարանը, որտեղ դասավանդում Էին ականավոր զորավարներ: Նժդեհը մեկնել Է Պարսկաստան, Սալմաստ, 1909թ անցել Կովկաս, սակայն այստեղ ձերբակալվել Է, պահվել Երևանի և Նախիջևանի բան-տերում երկու տարի: 1912թ զորավար Անդրանիկի հետ Բուլղարիայում կազմավորել են երեք հարյուր հոգուց բաղկացած կամավորական զորախումբ և մասնակցել     Թուրքիայի դեմ մղվող Բալկանյան պատերազմին, որտեղ ցուցաբերեցին խիզախություն և հերոսություն:

(more…)