Posts Tagged ‘ՊՈՂՈՍՅԱՆ’

ԳՐԻԳՈՐ ՊՈՂՈՍՅԱՆ

2010/05/12

Գրիգոր Թադևոսի Պողոսյանը ծնվել է 1891 թ. Կապանի Կավարտ նախկին գյուղում բազմանդամ ընտանիքում: Սովորել և ավարտել է Շուշի քաղաքի ռեալական դպրոցը, ապա 1912թ. Թիֆլիսում հաշվապահական դասընթացը և վերադարձել հայրենիք:

Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին զորակոչվել է ցարական բանակ: Զինվորական ծառայության մեկնելուց առաջ ողջ գերդաստանով լուսանկարվել են` հինգ եղբայրներ և երեք քույրեր:

(more…)

ՊՈՂՈՍՅԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԵՍՐՈՊԻ

2010/05/06

Ծնվել է 1907թ. Կապանի շրջանի Ծավ գյուղում: Ավարտել  է գյուղի 7-ամյա դպրոցը, աշխատել գյուղխորհուրդի քարտուղար: Ակտիվ երիտասարդ էր: 1929թ. գյուղի կոլտնտեսության հաշվապահն էր, կատարելագործվել է հաշվապահների դասընթացում: Այնուհետև տեղափոխվել է Շիկահող գյուղ և աշխատել կոլտնտեսության հաշվապահ մինչև 1941թ.: Պատերազմի առաջին օրերին զորակոչվել և եղբոր Սահակի հետ մասնակցել է Ղրիմի համար մղվող մարտերին: Այդ մարտերից մեկում Ք.Պողոսյանը զոհվել է քաջի մահով:

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

2010/05/06

Ծնվել է 1898թ. Կապանի շրջանի Վ.Խոտանա գյուղում: 1918-21թթ. ծառայել է ռուսական բանակում այնուհետև աշխատել հայրենի գյուղում: 1941թ. հունիսի 18-ին զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմի ճակատամարտերին 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում որպես շարքային հրաձիգ: 1943թ. սեպտեմբերի 19-ին զոհվել է Նովորոսիյսկի համար մղված մարտերին:

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ԱՐՇԱԿԻ

2010/05/06

Ծնվել է 1903թ. Դավիթ-Բեկ գյուղում:

1941թ. հունիսի 23-ին պատերազմի լուրը տարածվեց և հասավ ամենահեռավոր գյուղերը: 41-ին բանակ մոբիլիզացվեցին նախկին զինվորները, որոնք գյուղերի կոլտնտեսությունների հիմնական աշխատող ուժերն էին: Հմայակ Պողոսյանը մեկնեց ռազմաճակատ և մասնակցեց Հյուսիսային Կովկասի և Նովոռոսիյսկի (more…)

ՊՈՂՈՍՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ԱՐՇԱԿԻ

2010/05/06

Ծնվել է 1923թ. Կապանի շրջանի  Դավիթ-Բեկ գյուղում: Աշխատել է հայրենի գյուղում, ապա Կապանի արտադրական ու շինարարական ձեռնարկություններում: Զորակոչվել և ծառայել է բանակում 106-րդ առանձին լեռնահրաձգային գնդում 1943թ. հունվար-փետրվար ամիսներին, 133-րդ հրաձգային դիվիզիայում 1943թ. մարտ – 1946թ. փետրվարը, մինչև 1946-47թ. մարտը` 261-րդ հրաձգային դիվիզիայում` շարքային զինվոր:

(more…)

ՊՈՂՈՍՅԱՆ ՍԵՐՈԲ ԱԲՐԱՀԱՄԻ

2010/05/06

Սերոբ Պողոսյանը ծնվել է 1921թ. Մեղրու շրջանի Տաշտուն գյուղում: Տաշտունի և Գուդեմնիսի դպրոցներում դասավանդել է կենսաբանություն և աշխարհագրություն: 1942թ. զորակոչվել է բանակ, 476-րդ հրաձգային գնդում մասնակցել Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը: Ս.Պողոսյանը աչքի է ընկել առանձին գրոհներին, ցուցաբերել համարձակություն և քաջություն: Մոզդոկի ուղղությամբ մղված մարտերից մեկում (more…)

ՊՈՂՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐՈՒԽԱՆԻ

2010/05/06

Գուրգեն Պողոսյանը ծնվել է 1910թ. Կապանի Կավարտ բանավանում: Սովորել ու ավարտել է տեղի 9-ամյա դպրոցը: Լեռնագործի մասնագիտությունը հրապուրել է նրան, մեկնել է Երևան և սովորել լեռնային տեխնիկումում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կապանի լեռնահանքային կոմբինատի 5-6-րդ հանքում որպես տեխնիկական ղեկավար: Գործուղվել և սովորել է Կրիվոյ Ռոգի վերապատրաստման դասընթացներում և ավարտել լեռնային ինստիտուտը, Գ.Պողոսյանը նշանակվել է նույն հանքի գլխավոր (more…)

ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՀԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ

2010/05/06

Ծնվել է 1900 թվականին Կապանի շրջանի Փուխրուտ գյուղում:

Լիկկայանում գրաճանաչություն էր սովորել: Աշխատում էր գյուղի կոլտնտեսությունում: 1942թ. զորակոչվել է բանակ, 89-րդ հրաձգային դիվիզիայում մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Կրասնոդարի, Թամանի ուղղություններում մղված մարտերին, ապա Կերչի շրջանում, որտեղ 1943թ. զոհվել է որպես զինվոր և թաղվել Կերչում զոհվածների հուշահամալիրում:

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՍԾԱՏՈՒՐ ՄԱԿԻՉԻ

2010/05/06

Ասծատուր Մակիչի Պողոսյանը ծնվել է 1923թ. Կապանի շրջանի Շրվենանց գյուղում: Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը և զորակոչվել բանակ 1942թ. հունվարին: Ծառայել է կապի ստորաբաժանումում 51-րդ ամրացված սահմանային շրջանում սահմանապահ զորամասում, որպես կապի ջոկի, ապա դասակի հրամանատար մինչև 1947թ. մարտ ամիսը: Ա.Պողոսյանը այնուհետև մինչև 1955թ. ծառայել է 127-րդ գնդացրային գումարտակում դասակի հրամանատար: Հայրենական մեծ պատերազմում 1942թ. մայիսից (more…)

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԲԵԳԼԱՐԻ

2010/05/06

Ծնվել է 1914թ. Կապանի շրջանի Ն.Մազրա գյուղում: Ունի բարձրագույն կրթություն: Աշխատել է Լեռնաձորի դպրոցի տնօրեն և մաթեմատիկայի ուսուցիչ: Այնուհետև տեղափոխվել է Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն որպես դերասան:

1941թ. զորակոչվել է բանակ, 4 ամիս սովորել Էջմիածնի սերժանտական դպրոցում: Ավարտելուց հետո հայկական գնդում էշելոնով պետք է սև ծովով անցնեին դեպի Տուապսե: Էշելոններից մեկը խորտակվեց, որի (more…)