Posts Tagged ‘Նարինյան’

ԿԱՐԱՊԵՏ ՆԱՐԻՆՅԱՆ —

2010/05/12

Կարապեւո Մարգարի Նարինյանը ծնվել է 1879թ. Կապանի շրջանի Վերին Հանդ գյուղում: Ստացել է միջնակարգ կրթություն: 1900թ. զորակոչվել է ռուսական բանակ, աչքի է ընկել գերազանց ծառայությամբ և ստացել պարուչիկի զինվորական կոչում: Մասնակցել է Ճապոնական պատերազմին: Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Բաքվի նավթաարդյունաբերական ձեռնարկությունում և Նիկոլ Դումանի ղեկավարությամբ մասնակցել հայերի պաշտպանության մարտերին:

(more…)

ՆԺԴԵՀԻ ԿՅԱՆՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

2010/05/01

(համառոտ ակնարկ)

Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել Է1886թ հունվարի 1-ին Նախիջևանի Կզնութ գյուղում, քահանայի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել Է Նախիջևանում, ապա ավարտել Է Թիֆլիսի ռուսական միջնակարգ դպրոցը: Այստեղից մեկնել Է Սանկտ Պետերբուրգ, ընդունվել ռուսական համալսա-րանի իրավաբանական բաժինը, սովորել երկու տարի: 1904-1907թթ սովորել ու ավարտել Է Սոֆիայի (Բուլղարիա) թագավորական բարձրագույն ռազմական ուսումնարանը, որտեղ դասավանդում Էին ականավոր զորավարներ: Նժդեհը մեկնել Է Պարսկաստան, Սալմաստ, 1909թ անցել Կովկաս, սակայն այստեղ ձերբակալվել Է, պահվել Երևանի և Նախիջևանի բան-տերում երկու տարի: 1912թ զորավար Անդրանիկի հետ Բուլղարիայում կազմավորել են երեք հարյուր հոգուց բաղկացած կամավորական զորախումբ և մասնակցել     Թուրքիայի դեմ մղվող Բալկանյան պատերազմին, որտեղ ցուցաբերեցին խիզախություն և հերոսություն:

(more…)