Posts Tagged ‘ՄԿՐՏԻՉ’

ՄԿՐՏԻՉ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

2010/05/12

Մկրտիչ Գրիգորի Նիկողոսյանը ծնված 1875թ. Կապանի շրջանի Քաջարան գյուղում, անկուսակցական, կիսագրագետ, բնակվել է նույն գյուղում։

ՀԽՍՀ ՆԳԺԿ եռյակի 1937թ. հոկտեմբերի 20-ի որոշմամբ ենթարկվել է մահապատժի այն մեղադրանքով, որը հանդիսանալովդ ՙԴաշնակցություն՚ կուսակցության անդամ, կոլտնտեսության մեջ կատարել է վնասարարական աշխատանք։

Մկրտիչ Գրիգորի Նիկողոսյանը դարձել է կամայականության զոհ։

(more…)

Реклама

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՂԱԶԱՐԻ

2010/05/06

Մկրտիչ Մարտիրոսյանը ծնվել է 1917թ. Մեղրու շրջանի Տաշտուն գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո սովորել  և ավարտել է ուսուցիչների կատարելագործման ինստիտուտը, միաժամանակ հեռական մանկավարժական ինստիտուտում:

1938թ. պարտադիր  զինվորական ծառայության է կանչվել Լենինգրադի զինվորական օկրուգ: Այստեղ սովորել է գնդի կրտսեր հրամանատարների դպրոցում և ստացել սերժանտի կոչում:

(more…)

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

2010/05/05

Ծնվել է 1902թ. Կապանի շրջանի Կեմանց գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: Ծառայել է հայկական հեծյալ զորամասում: Կոմկուսի անդամ էր: 1929թ. ընտրվել է Մազրայի նորաստեղծ կոլտնտեսության նախագահ, որտեղ աշխատել է մինչև 1931թ.: 1932-35թթ. սովորել է Երևանի կուսակտիվի դասընթացում, այնուհետև աշխատել է շրջկոմում հրահանգիչ: 1939թ. հուլիսի 1-ին ընտրվել է  Կապանի քաղաքային խոհրդի գործկոմի նախագահ, աշխատել մինչև 1942թ. նոյեմբերը և կամավոր մեկնեկ գործող բանակ:

(more…)