Posts Tagged ‘ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ’

ԱՂԱԲԵԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2010/05/12

Զորավար Անդրանիկի և Գարեգին Նժդեհի զինվոր Աղաբեկ   Մարտիրոսյանը ծառայել է նախ ցարական բանակում    հինգ տարի, այնուհետև տեղափոխվել Անդրանիկի   կամավորական հայկական զորամասը և մասնակցել Արևմտյան Հայաստանում թուրքերի դեմ մղված կռիվներին։

1918-21թթ. քառասունհինգամյա Աղաբեկ Մարտիրոսյանը (ծնվել է Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղում) մի խումբ համագյուղացիների հետ վաշտապետ Առուստամ Սարդարյանի գրոհող ջոկատում մասնակցել է Զանգեզուրի ինքնապաշտպանության բոլոր մարտերին: Աղաբեկը հաղթանդամ, ուժեղ, անվախ ու համարձակ տղամարդ էր։ Նժդեհի հրամանատարությամբ գործող առաջատար դավիթբեկյան ուխտի ջոկերում կատարում էր դժվար, վտանգավոր, մեծ մասամբ մարտական հետախուզական կարևոր առաջադրանքներ։ Մի քանի անգամ Նժդեհի հատուկ առաջադրանքով Բաղաբերդից անցել է Գողթան։

(more…)

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱԿՈԲԻ

2010/05/06

Ծնվել է 1911թ. Կապան քաղաքի Բարաբաթում գյուղում /այժմ Բանավան/: Ավարտել է Կապանի 7-ամյա դպրոցը: 1929թ. աշխատել է կապանի պղնձահանքային կոմբինատի ֆլատացիոն ֆաբրիկայում հերթափոխի փականագործ և մոնտաժող` մինչև 1941թ.:

(more…)

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ՂԱԶԱՐԻ

2010/05/06

Անուշավան Մարտիրոսյան ծնվել է 1915թ. Կապանի շրջանի Ագարակ գյուղում: 1938թ. մինչև 1941թ. ծառայել է խորհրդային միության  կարմիր բանակում: 1941թ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին Հյուսիսային Կովկասի և Գրոզնի քաղաքի համար մղված մարտերին:

(more…)

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ ՊԵՏՐՈՍԻ

2010/05/06

Ծնվել է 1921թ. Կապանի շրջանի Ագարակ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է 51-րդ սահմանամերձ շրջանի գնդացրային գումարտակում ռադիստ մինչև 1945թ.:

(more…)

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ ԽՈՐԵՆԻ

2010/05/06

Ծնվել է 1920թ. կապանի շրջանի Գեղանուշ գյուղում: Ունի բարձրագույն կրթություն, աշխատել է գյուղատնտես, փորձադաշտի վարիչ:

Զորակոչվել է բանակ 1942թ. հունվարին և ծառայել 140-րդ հրետանային-գնդացրային գումարտակում խորհրդա-թուրքական սահմանային գոտում մինչև 1945թ. հոկտեմբերը:

(more…)

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ ԽՈՒՐՇՈՒԴԻ

2010/05/06

Ծնվել է 1923թ. կապանի շրջանի Բեխ գյուղում: Ստացել է միջնակարգ-մանկավարժական կրթություն և աշխատել գյուղի դպրոցում ուսուցչուհի: 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զորակոչվել և ծառայել է 339-րդ զենիթահրետանային բրիգադում որպես ավիահետախույզ: 1942թ. դեկտեմբերից մինչև (more…)

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐԽՈՒԴԱՐԻ

2010/05/06

Տիգրան Բարխուդարի Մարտիրոսյանը ծնվել է 1917թ. Խնձորեսկ գյուղում: Սովորել և ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը և երկու տարի աշխատել ուսուցիչ հայրենի գյուղում:

1939թ. մոբիլիզացիայով զորակոչվել է բանակ, ծառայել Արևմտյան զինվորական օկրուգի սահմանամերձ շրջանում տեղակայված զորամասերից մեկում:

1941թ. հունիսի 23-ից մասնակցել է հայրենական պատերազմին: 1942թ. զոհվել է Լադոգայի ուղղությամբ մղված մարտերում:

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՍԻՄՈՆԻ

2010/05/06

Հմայակ Մարտիրոսյանը ծնվել է 1902թ. Կապանի շրջանի Նորաշենիկ գյուղում:

Կարմիր բանակում ծառայությունն ավարտելուց հետո 1925թ. աշխատանքի է ընդունվել Երևան քաղաքում Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանում: Ավարտել է բանֆակը և անցել մանկավարժական աշխատանքի Կապանի շրջանում` Կապանի հանքերի, Շիկահողի, Ծավի, Շիշկերտի դպրոցներում:

(more…)

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՎՈՐԳԻ

2010/05/06

Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղից Մարտիրոսյան Հակոբ, Շմավոն, Գարեգին երեք եղբայրները Հայրենական պատերազմի առաջին ամիսներից ռազմաճակատում մարտնչում էին գերմանաֆաշիստական զավթիչների դեմ և քաջի մահով զոհվել են կատաղի մարտերում: Նրանց եղբայր` Արտաշես Գեվորգի Մարտիրոսյանը /ծնված 1922թ./ զորակոչվել է բանակ Ողջիի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1941թ. դեկտեմբերին: Ծառայել է 663-րդ հրաձգային գնդում որպես ականանետավար և 1942թ. ռազմաճակատում մասնակցել է թեժ մարտերին:

(more…)

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՍԾԱՏՈՒՐ ԻՍԱՋԱՆԻ

2010/05/06

Ծնվել է 1922թ. Կապանի շրջանի Ն.Հանդ գյուղում: Հայրենական պատերազմի առաջին ամիսներին զորակոչվել և ծառայել է հայկական ազգային զորամասերում, գործող բանակում մասնակցել Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը, այնուհետև 1943թ. սեպտեմբերից մինչձ 1944թ. ապրիլը 125-րդ հրաձգային գնդում մասնակցել է Բելոցերկովի և Կիևի ուղղություններում մղվող մարտերին: Վիրավորվել է: Զորացրվելուց հետո մինչև կենսաթոշակի անցնելը աշխատել է ՚Քաջարանշինՙ տրեստում և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում բանվոր:

(more…)