Posts Tagged ‘ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ’

ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2010/05/12

Բագրատ Կարապետի Հարությունյանը ծնվել է 1896թ. Կապանի Քաջարան գյուղում: 1905թ. մի քանի ընտանիքներ Քաջարանից տեղափոխվել են Ծավ գյուղը, նրանց հետ` Հարությունյանների ընտանիքը: Սկզբնական կրթությունը ստացել է Ծավում: 1912թ. մեկնել է Բաքու քաղաք հորեղբոր` նավթահանքերի կառավարիչ, Եփրեմ Հարությունյանի մոտ: Կրթությունը շարունակել է ռուսական գիմնազիայում, հաջողությամբ ավարտել լրիվ դասընթացը:

(more…)

ԳՐԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ —

2010/05/12

Կապանի շրջանի Արծվանիկ գյուղի հոգևորականի ընտանիքում է ծնվել Զանգեզուրի ինքնապաշտպանության պայքարում հերոսաբար զոհված Գրիշա Մեսրոպի Հարությունյանը:

Նա ստացել էր հիմնավոր կրթություն, ավարտել էր Շուշիի ռեալական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել Էջմիածնի ճեմարանում: Ծառայել է ռուսական բանակում, ստացել սպայի զինվորական կոչում, ապա սովորել ու ավարտել է Պետերբուրգի սպայական դասընթացը, մասնակցել ռուսական բանակի (more…)

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ ԹԱԴԵՎՈՍԻ

2010/05/04

Ծնվել է 1904թ. Կապանի շրջանի Կավարտ գյուղում:

Ուներ ընդհանուր միջնակարգ կրթություն: 1924թ. մինչև 1933թ. աշխատել է Կապանի պղնձահանքային կոմբինատի 5-6-րդ հանքում հերթափոխի պետ:

(more…)

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՇԱՄԻՐԻ

2010/05/04

Ծնվել է 1924թ. Արծվանիկ գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1942թ. զորակոչվել և մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել և Թբիլիսիի զինվորական հոսպիտալում բուժվելուց հետո կրկին մեկնել ռազմաճակատ, մարտերով հասել Բեռլին: 1945թ. զորացրվել է: Սովորել և 1950թ. ավարտել է Երևանի պետական անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը և գործուղվել (more…)

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԼԱԼԱԶԱՐԻ

2010/05/04

Ծնվել է 1908թ. Կապանի Ներքին Խոտանան գյուղում: Աշխատել է գյուղում: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում 1942-43թթ. Մոզդոկի, Նովորոսիյկսի ուղղություններում: Երկու անգամ վիրավորվել է: Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ օատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ և հոբելյանական մեդալներով:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՆՈՔ ՄԱՐԿՈՍԻ

2010/05/04

Ծնվել է 1908թ. Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղում: Աշխատել է շրջանի Տանձավեր գյուղի կոլտնտեսությունում և միաժամանակ նաև գյուղի փոստատարն էր: 1941թ. մեկնել է գործող բանակ, մասնակցել Ղրիմի պաշտպանությանը: Կերչի մարտերում վիրավորվել է աջ թևից: Վիրավորներին ու զինվորներին տեղափոխելիս նավը ընկնում է ռմբակոծության տակ: Նավում գտնվող զինվորներից շատերը, նրանց հետ նաև Ե.Հարությունյանը զոհվել են ռմբակոծությունից:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓԻ

2010/05/04

Ծնվել է 1908թ. Կապանի Արծվանիկ գյուղում: Գյուղի դպրոցն ավարտելուց հետո սովորել է հաշվապահական դասընթացներում և աշխատել կոլնտեսությունում հաշվապահ: 1941թ. հունիսի 28-ին զորակոչվել է բանակ, սովորել է կրտսեր հրամկազմի դասընթացներում, ստացել սերժանտի կոչում և որպես ջոկի հրամանատար մասնակցել մարտերին Կերչի ուղղությունում, որտեղ համառ մարտեր էին մղվում ու այդ մարտերից մեկում զոհվել է ջոկի հրամանատար սերժանտ Սուրեն Հարությունյանը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՆԻ /ՀՈՎՆԱԹԱՆ/ ՄԱՐԿՈՍԻ

2010/05/04

Ծնվել է 1898թ. Կապանի Լեռնաձոր գյուղում: Զբաղվել է գյուղական տնտեսությամբ, այնուհետև աշխատել կոլեկտիվ ու պետական տնտեսություններում անասնապահ հովիվ: Հայրենական մեծ պատերազմի մասնակցել է 1942թ. 408-րդ հայկական հրաձգային դիվիզիայումԿովկասյան ռազմաճակատում Գելենջիկի և Տուապսեի ուղղություններում: Վիրավորվել և ազատվել է ծառայությունից:

Պարգևատրվել է մարտական ու հոբելյանական մեդալներով:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԲԱՐԽՈՒԴԱՐԻ

2010/05/04

Ծնվել է 1914թ. Խոտ գյուղում:

1933-35թ. ծառայել է Կարմիր բանակում:

1941թ. օգոստոսի 10-ին զորակոչվել է բանակ և մինչև 1945թ. ծառայել առանջին ինքնաթիռային գումարտակում ավտովարորդ /երկրորդ Ուկրաինական ռազմաճակատ/:

Զորացրվել է 1946թ.

Աշխատել է Կապանի լեռնամետալուրգիական տեխնիկումում ավտովարորդ:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, և հոբելյանական մեդալներով:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆՏՈՆԻ

2010/05/04

Ծնվել է 1911թ. սեպտեմբերին Կապանի շրջանի Շիշկերտ գյուղում: Կիսագրագետ է, ապրել ու աշխատել է հայրենի գյուղում, ապա Կապանում, վերանորոգման  — շինարարական արտադրամասում:

1941թ. մեկնել է բանակ, ծառայել է 117-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 81-րդ բրիգադում: Հայրենական մեծ պատերազմի մարտերին մասնակցել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում, Կերչում, (more…)