Posts Tagged ‘ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ’

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԻՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

2010/05/06

Ծնվել է 1923թ. Կապանի Շիշկերտ գյուղում, որտեղ էլ ստացել է 8-ամյա կրթություն: Բժշկական ուսումնարանի 2-րդ կուրսից 1941թ. որպես բուժքույր զորակոչվել է բանակ, ծառայել Նախիջևանի սահմանային կայազորում, ապա 1942թ. ապրիլից Վրաստանում սանիտարական գնացքի բուժքույր: 168-րդ սանիտարական գնացքում Անդրկովկասյան և Հյուսիսային Կովկասի ռազմաճակատներից վիրավորներ էր տեղափոխում զինվորական հոսպիտալներ: 1944թ. մայիսից մինչև 1945թ. հոկտեմբերը ծառայել է 2464-րդ էվակոհոսպիտալում:

(more…)

Реклама

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

2010/05/06

Ծնվել է 1926թ. Կապանի շրջանի Սրաշեն գյուղում: Ստացել է միջնակարգ տեխնիկական կրթություն: Աշխատել է Կապանի երկաթուղային կայարանում տոմսավաճառ:

1944թ. դեկտեմբերին զորակոչվել է և ծառայել 88-րդ պահեստային գնդում Գորի քաղաքում և 1164-րդ գնդում մեծ Բալթիկայում` Կաունաս քաղաքում:

(more…)

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

2010/05/06

Ծնվել է 1918թ. Կապանի շրջանի Վերին Խոտանան գյուղում: Ունի բարձրագույն կրթություն: Մինչ պատերազմը աշխատել է ուսուցիչ հայրենի գյուղում:

1939-41թթ. ծառայել է կարմիր բանակում: 1941թ. հունիսի 22-ին 10-րդ բանակի 2-րդ կարմրադրոշ հրաձգային դիվիզիան գտնվում էր արևմտյան Բելոռուսիայում: Այդ դիվիզիայում էր ծառայում ականանետահար Նահապետ Պետրոսյանը: Օսովեց ամրոցի ուղղությամբ տեղի ունեցած մարտերում (more…)

ՄԿՐՏՉՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

2010/05/06

Ծնվել է 1920թ. Սվարանց գյուղում: Ավարտել է 10-րդ դասարանը և 1941թ.  հունիսի 25-ին մեկնել բանակ: 1942թ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին Ստարի Ռուսիայի մատույցներում:

1942թ. դեկտեմբերին վիրավորվել է և տեղափոխվել Յարոսլավլի զիվորական հիվանդանոց: 1943թ. դեկտեմբերին ազատվել է ծառայությունից: Այնուհետև աշխատանքի է անցել Քաջարանի (more…)

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍԱԹԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

2010/05/06

Ծնվել է 1923թ. Կապանի Ճակատեն գյուղում: Ծնողների հետ 1930թ. տեղափոխվել է Կապան քաղաք, բնակություն հաստատել հանքերի բանավանում: Հայրը հանքափոր բանվոր էր: Սովորել և ավարտել է Կապան քաղաքի միջնակարգ դպրոցը և աշխատանքի ընդունվել Կապանի պղնձահանքային կոմբինատում որպես գծագրող:

(more…)

ՄԱՐԻԿՅԱՆ ԽԱԼԱԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

2010/05/06

Խ.Մարիկյանը մինչև բանակ զորակոչվելը ավարտել է մանկավարժական ուսումնարանը: 1942թ. սովորել է ռազմական հետևակային ուսումնարանում, ստացել կրտսեր լեյտենանտի կոչում, ծառայել 11-րդ գվարդիական կորպուսի 82-րդ գնդում:

1943թ. մասնակցել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում մղվող մարտերին որպես դասակի հրամանատար: Սեպտեմբերի 15-ին վիրավորվել է:

(more…)

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

2010/05/05

Ծնվել է 1902թ. Կապանի շրջանի Կեմանց գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: Ծառայել է հայկական հեծյալ զորամասում: Կոմկուսի անդամ էր: 1929թ. ընտրվել է Մազրայի նորաստեղծ կոլտնտեսության նախագահ, որտեղ աշխատել է մինչև 1931թ.: 1932-35թթ. սովորել է Երևանի կուսակտիվի դասընթացում, այնուհետև աշխատել է շրջկոմում հրահանգիչ: 1939թ. հուլիսի 1-ին ընտրվել է  Կապանի քաղաքային խոհրդի գործկոմի նախագահ, աշխատել մինչև 1942թ. նոյեմբերը և կամավոր մեկնեկ գործող բանակ:

(more…)

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

2010/05/05

Ծնվել է 1923թ. Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղում: Միջնակարգ կրթություն է ստացել և աշխատել ուսուցիչ: Շուտով նրան զորակոչում են բանակ: 1942թ. ծառայել է 111-րդ հատուկ հրաձգային բրիգադում և դեկտեմբերին հյուսիսային Կովկասի ռազմաճակատում մասնակցել Գրոզնու ուղղությամբ մղված մարտերին, ապա Պյատիգորսկ, Արմավիր, Մայկոպ քաղաքների ազատագրմանը, Նովորոսիյսկի ու (more…)

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱԲԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

2010/05/04

Ծնվել է 1895թ. Կապանի շրջանի Շիշկերտ գյուղում: Աշխատել է գյուղում, զբաղվել գյուղատնտեսական տնտեսությամբ, 1930թ. աշխատել կոլտնտեսությունում, որի առաջավոր աշխատողներից էր: 1942թ. զորակոչվել է բանակ, մեկնել ռազմաճակատ և մարտնչել թշնամու դեմ Ղրիմի, Կերչի ուղղություններում: Վիրավորվել է: Ապաքինվելուց հետո ծառայել աշխատանքային գումարտակում և զորացրվել: Նրա որդին` (more…)

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

2010/05/04

Ծնվել է 1925թ. Կապանի շրջանի Ներքին Խոտանան գյուղում: Մեծացել է բազմանդամ ընտանիքում: ավագ եղբայրները մեկնել են ռազմաճակատ: Շրվենանցի դպրոցում 8-ամյա կրթություն ստանալուց հետո, տնտեսական պայմաններից ելնելով, ուսումը կիսատ թողած` անցել է աշխատանքի: 1943թ. սեպտեմբերի 15-ին զորակոչվել է գործող բանակ, ծառայել 208-րդ հրաձգային դիվիզիայի 760-րդ գնդում որպես շարքային զինվոր: Վեց ամիս սովորել է սնայպերական դպրոցում:

(more…)