Posts Tagged ‘ԿԱՐԱՊԵՏ’

ԿԱՐԱՊԵՏ ՆԱՐԻՆՅԱՆ —

2010/05/12

Կարապեւո Մարգարի Նարինյանը ծնվել է 1879թ. Կապանի շրջանի Վերին Հանդ գյուղում: Ստացել է միջնակարգ կրթություն: 1900թ. զորակոչվել է ռուսական բանակ, աչքի է ընկել գերազանց ծառայությամբ և ստացել պարուչիկի զինվորական կոչում: Մասնակցել է Ճապոնական պատերազմին: Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Բաքվի նավթաարդյունաբերական ձեռնարկությունում և Նիկոլ Դումանի ղեկավարությամբ մասնակցել հայերի պաշտպանության մարտերին:

(more…)

Реклама

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ

2010/05/02

Կարապետ Կարապետյանը 1941թ. զորակոչվել է կարմիր բանակ: 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում մասնակցել է Կուրանում մղված մարտերին: Գերմանական տանկերը գիշերվա մութ ժամին սողում էին առաջ, տանկերի ետևից գալիս էին հիտլերականները: Կարապետ Կարապետյանը վիրավոր վիճակում մնացել էր մարտի դաշտում: Հրանոթի անձնակազմի մյուս մարտիկները զոհվել էին: Հրանոթի նշանառու Կարապետյանը ուժ է հավաքում և դասակի հրամանատարի օգնությամբ ուղիղ նշանառությամբ կրակ բացում գերմանական տանկերի վրա:

(more…)

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

2010/05/01

Կարապետ Հարությունի Գևորգյանը ծնվել է 1925թ. Եղեգնաձորի Վերնաշեն գյուղում: 1942թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատել պիոներական ավագ տեսուչ և ուսուցիչ Շատին և Գետափ գյուղերի դպրոցներում: 1943թ. մեկնել է գործող բանակ, պանտոնային կամրջաշինարարական զորամասերում մասնակցել է Հայրենական պատերազմի ահեղ մարտերին: Հակառակորդի ռմբակոծության տակ պանտոնային կամուրջներ էին անցկացնում մեր հարձակվող

(more…)

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ԵՆՈՔԻ

2010/04/29

Ծնվել է 1915թ. Կապանի շրջանի Վ.Հանդ գյուղում: Ստացել է 7-ամյա կրթություն:

1936-38թթ. ծառայել է Կարմիր բանակում, հայկական հեծյալ գնդում: 1941թ. մայիսի 10-ին զինվորական վերապատրաստման համար մեկնել է Նախիջևան: Պատերազմը սկսվեց և 23-րդ դիվիզիան, որի շարքերում ծառայում էի նաև Կարապետ Գևորգյանը, անցավ Իրանի տերիտորիան, տեղակայվեց Թավրիզում, այնուհետև դիվիզիան

(more…)

ԱՅՈՒՆՑ ԿԱՐԱՊԵՏ ՄԱԹԵՎՈՍԻ

2010/04/26

Կարապետ Այունցը ծնվել է 1914թ. Բաշքենդ գյուղում:

Ավարտել է մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Աշխատել է ուսուցիչ Ղրղի, Չինարի, Ճամբարակ գյուղերի դպրոցներում: Բաներիտ հանրակրթական միջնակարգ դպրոցի դիրեկտորն էր, երբ 1942թ. զորակոչվեց բանակ: Սովորել է գնդացրորդների դասընթացում և որպես գնդացրային վաշտի հրամանատար մասնակցել գերմանական զավթիչների դեմ մղված մարտերին: Հյուսիսային կովկասյան ռազմաճակատում, Թամանում և Ղրիմում: Այնուհետև մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, Պոզնանի գրոհներին և Բեռլինի գրավմանը:

(more…)