Posts Tagged ‘ԳՐԻՇԱ’

ԳՐԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ —

2010/05/12

Կապանի շրջանի Արծվանիկ գյուղի հոգևորականի ընտանիքում է ծնվել Զանգեզուրի ինքնապաշտպանության պայքարում հերոսաբար զոհված Գրիշա Մեսրոպի Հարությունյանը:

Նա ստացել էր հիմնավոր կրթություն, ավարտել էր Շուշիի ռեալական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել Էջմիածնի ճեմարանում: Ծառայել է ռուսական բանակում, ստացել սպայի զինվորական կոչում, ապա սովորել ու ավարտել է Պետերբուրգի սպայական դասընթացը, մասնակցել ռուսական բանակի (more…)

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

2010/05/06

Ծնվել է 1926թ. Կապանի շրջանի Սրաշեն գյուղում: Ստացել է միջնակարգ տեխնիկական կրթություն: Աշխատել է Կապանի երկաթուղային կայարանում տոմսավաճառ:

1944թ. դեկտեմբերին զորակոչվել է և ծառայել 88-րդ պահեստային գնդում Գորի քաղաքում և 1164-րդ գնդում մեծ Բալթիկայում` Կաունաս քաղաքում:

(more…)

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ ԼԵՎՈՆԻ

2010/05/05

Գրիշա Լևոնի Մանուչարյանը ծնվել է 1925 թվականին Գորիսի շրջանի նախկին Ձորաշեն գյուղում: Մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո մեկ ուսումնական տարի աշխատել է Ձորաշենի /Հարթաշեն/ գյուղի դպրոցում:

1943 թվականին զորակոչվել է սովետական բանակ և սովորել Կրասնոդարի զիվորական դպրոցում, ստացել կրտսեր լեյտենանտի կոչում:

(more…)

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՐԻՇԱ ՍՈՒՐԵՆԻ

2010/05/04

Գրիշա Հովհաննիսյանը ծնվել է 1919թ. Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և դպրոցում աշխատել պիոներ – ջոկատավար:

1939թ. զորակոչվել է բանակ: 1941թ. առաջին ամիսներին մասնակցել է ուխտադրուժ թշնամու դեմ մղված կռիվներին Ժիտոմիրի ուղղությամբ Ալեքսանդրիայի շրջանում: Վիրավորվել է, ապա սովորել է Ստալինգրադի ռազմաքաղաքական ուսումնարանում: Լենինգրադի ռազմաճակատում լեյտենանտ Գրիշա (more…)

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

2010/05/04

Ծնվել է 1925թ. Կապանի շրջանի Ներքին Խոտանան գյուղում: Մեծացել է բազմանդամ ընտանիքում: ավագ եղբայրները մեկնել են ռազմաճակատ: Շրվենանցի դպրոցում 8-ամյա կրթություն ստանալուց հետո, տնտեսական պայմաններից ելնելով, ուսումը կիսատ թողած` անցել է աշխատանքի: 1943թ. սեպտեմբերի 15-ին զորակոչվել է գործող բանակ, ծառայել 208-րդ հրաձգային դիվիզիայի 760-րդ գնդում որպես շարքային զինվոր: Վեց ամիս սովորել է սնայպերական դպրոցում:

(more…)

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳՐԻՇԱ ԱԹԱՅԻ

2010/05/04

Ծնվել է 1915թ. Կապանի Ագարակ գյուղում: Ունի 7-ամյա կրթություն: Զբաղվել է գյուղական տնտեսությամբ: 1941թ. հոկտեմբերից մինչև 1942թ. դեկտեմբերը մասնակցել է Հայրենական պատերազմին 371-րդ հրետանային գնդում որպես հրետհաշվարկի մարտիկ Սևաստոպոլի և Խարկովի ուղղություններում: Վիրավորվել է գլխից և ձեռքից: Հաշմանդամության համար ազատվել է ծառայությունից:

(more…)

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻՇԱ ԱՎԱՆԵՍԻ

2010/05/04

Ծնվել է 1916թ.: Ավարտել է միջնակարգ դպրոցը և անցել աշխատանքի հայրենի Ն.Մազրա գյուղում: 1937թ. զորակոչվել է բանակ պարտադիր ծառայության, որտեղ սովորել և ավարտել է սպայական դասընթացը: Մասնակցել է Ֆիննական պատերազմին: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է մարշալ Հ.Բաղրամյանի բանակում, որպես դասակի, ապա վաշտի հրամանատար: Այնուհետև Առաջին Մերձբալթյան ռազմաճակատում մարտնչել է մինչև պատերազմի ավարտը, ղեկավարել գումարտակի մարտական գործողությունները: Զորացրվել է գնդապետի կոչումով:

Պարգևատրվել է շքանշաններով ու մարտական մեդալն երով:

Մահցել է 1965թ.:

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻՇԱ ԻՎԱՆԻ

2010/05/04

Ծնվել է 1926թ. Կապանի շրջանի Ուժանիս գյուղում: Ունի միջնակարգ կրթություն: Աշխատել է շրջանային — քաղաքային ֆինանսական բաժնում վերահսկիչ — վերաստուգող:

1944թ. դեկտեմբերին զորակոչվել ու ծառայել է 88-րդ պահեստային հրաձգային գնդում, 1166-րդ հրաձգային գնդում` գնդացրորդ, 340-րդ հրաձգային գնդում` գնդացրի հաշվարկի հրամանատար, այնուհետև` 88-րդ (more…)

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻՇԱ ՍԱՄՍՈՆԻ

2010/05/03

Ծնվել է 1922թ. Կապանի շրջանի Նորաշենիկ գյուղում: Զորակոչվել է կարմիր բանակի շարքերը 1942թ. փետրվար ամսին: 220-րդ հրաձգային գնդում ծառայել է որպես շարքային զինվոր: Զորամասը տեղափոխվել է Հյուսիսային Կովկաս, որտեղ մնացել է մինչև հուլիս ամիսը, ապա Փոթի նավահանգստից Սև ծովով (more…)

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՐԻԳՈՐ / ԳՐԻՇԱ/ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

2010/05/01

Ծնվել է 1915թ. Կապանի շրջանի Չափնի գյուղում: Մեկ տարեկան էր, երբ մահացավ հայրը: Դառն ու դժվար անցավ նրա մանկությունն ու պատանեկությունը: Սովորել է 7-ամյա դպրոցում, և միաժամանակ ցրիչի աշխատանք կատարել հիմնարկներում: Աշխատել է տպարանում գրաշար, միաժամանակ սովորել և ավարտել երեկոյան բաներիտ միջնակարգ

(more…)