Posts Tagged ‘ԳՐԻԳՈՐ’

ԳՐԻԳՈՐ ՊՈՂՈՍՅԱՆ

2010/05/12

Գրիգոր Թադևոսի Պողոսյանը ծնվել է 1891 թ. Կապանի Կավարտ նախկին գյուղում բազմանդամ ընտանիքում: Սովորել և ավարտել է Շուշի քաղաքի ռեալական դպրոցը, ապա 1912թ. Թիֆլիսում հաշվապահական դասընթացը և վերադարձել հայրենիք:

Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին զորակոչվել է ցարական բանակ: Զինվորական ծառայության մեկնելուց առաջ ողջ գերդաստանով լուսանկարվել են` հինգ եղբայրներ և երեք քույրեր:

(more…)

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱԲԳԱՐԻ

2010/05/06

Ծնվել է 1916թ. Կապանի շրջանի Վաչագան գյուղում: 1937թ.-ից զորակոչվել և ծառայել է կարմիր բանակում, 1938-39թթ. մասնակցել է ճապոնական պատերազմում Խասան լճի և Խալխինն գյոլի ուղությունում: Վիրավորվել և զորացրվել է:

(more…)

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱԼԵՔՍԱՆԻ

2010/05/06

Գրիգոր Սարգսյանը ծնվել է 1920թ. Սիսիանի շրջանի Շենաթաղ գյուղում: Ընտանիքով տեղափոխվել է Երևան որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել պետական համալսարանի բանասիրական ֆակուտետը, որն ավարտել է 1941թ. և անմիջապես զորակոչվել խորհրդային բանակ: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Եղել է հրաձգային դիվիզիայի ՙԱռաջ հանուն հայրենիքի՚ ճակատային թերթի (more…)

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ

2010/05/06

Գրիգոր Համազասպի Սարգսյանը ծնվել է 1916թ. Գորիսի շրջանի Խոզնավար գյուղում: Մաթեմատիակայի ուսուցիչ էր,  երբ 1940թ. զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Մինչև Հայրենական մեծ պատերազմը ծառայությունն անցել է 92-րդ և 336-րդ հրաձգային գնդերում, որի շարքերում էլ մարտնչել է ֆաշիստական բարբարոսների դեմ Օդեսայի շրջանում, մասնակցել Սևաստոպոլի արյունահեղ ու (more…)

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏԻ

2010/05/06

Գնդապետ

Գնդապետ Գրիգոր Սարգսյանը ծնվել է  1920թ. Կապանի շրջանի նախկին Ողջի գյուղում, այժմ Քաջարան քաղաք: Կապան քաղաքի թիվ 1  միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտը, սակայն հիվանդության պատճառով երկրորդ կուրսից վերադարձել է հայրենի գյուղ և աշխատել դպրոցում ուսուցիչ: 1938թ. սեպտեմբերին զորակոչվել է բանակ, ավարտել Խարկովի մարզի Չերնիգով քաղաքի կրտսեր հրամանատարների ռազմական ուսումնարանը, ծառայել Տուապսեում:

(more…)

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՀՈՎԱԿԻՄԻ

2010/05/06

Ծնվել է 1918թ. Կապանի շրջանի Սևաքար գյուղում: Ունի տարրական կրթություն: Մինչև 1939թ. զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքվ: 1939թ. նոյեմբերի 6-ին զորակոչվել է հերթական ծառայության 204-րդ առանձին սակրավորների գումարտակում մինչև 1940թ. մայիսը: Այնուհետև տեղափոխվել է Մերձբալթիկա, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի սահմանը, Բրեստ, երրորդ գծի ամրոցների վրա: Լեհաստանի գյուղերի ուղղությամբ, ապա Բարիսով, որտեղ սահմանային ամրացումներ, հակատանկային կառուցվածքներ էին կատարում:

(more…)

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՖՐԱՆԳՈՒԼԻ

2010/05/06

Ծնվել է 1914թ. Կապանի շրջանի Զեյվա /Դավիթբեկ/ գյուղում:

Աշխատել է գյուղում և Կապանի ու Քաջարանի ձեռնարկություններում, ջերմամատակարարման տեղամասում հնոցապան:

1941թ. զորակոչվել և ծառայել է 2534 Չապաևյան գնդում, 1942թ.` 775 հրաձգային գնդում: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Ղրիմի և Սևաստոպոլի ճակատամարտերին: 1942թ. գլխից վիրավորվել է:

(more…)

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՄԱՆՈՒՉԱՐԻ

2010/05/05

Գրիգոր Մանուչարյանը ծնվել է Տեղ գյուղում: Մինչ հայրենական պատերազմը 9 տարի աշխատել է հայրենի գյուղի դպրոցում` ուսուցիչ:

1941 թվականի հունիսի 24-ին կամավորականների խմբում մեկնել է ռազմաճակատ, կռվել է Սևաստոպոլում և բռնել նահանջի դժվար  ուղին:

(more…)

ՀՈՎՀԱՆՆԵՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱԼԵՔՍԱՆԻ

2010/05/04

Գրիգոր Ալեքսանի Հովհաննիսյանը ծնվել է 1908թ. Տեղ գյուղում: Ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը և հեռակա մանկավարժական ինստիտուտը:

Աշխատել է Տեղ գյուղի դպրոցի դիրեկտոր:

(more…)

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ /ԳԱԼՈՒՍՏ/ ԴԱՆԻԵԼԻ

2010/05/02

Գալուստ /Գրիգոր/ Դանիելի Հակոբյանը ծնվել է 1916թ. Կապանի Կաթնառատ գյուղում: Նրա մանկությունն ու պատանեկությունը անցել է հայրենի լեռնային գեղատեսիլ գյուղում, որտեղ էլ ստացել է  սկզբնական կրթությունը:

1937թ.զորակոչվել է Կարմիր բանակ հերթական պարտադիր ծառայության, սովորել Օրջոնիկիձեի ռազմահետևակային ուսումնարանում և մինչև 1939թ. հոկտեմբերը ծառայել Բելոռուսական ռազմական օկրուգում 135-րդ  հրաձգային գնդում, ապա նոյեմբերին 136-րդ դիվիզիայի 387 գնդում դասակի հրամանատար: Մասնակցել է ֆինների դեմ մղված մարտերին:

(more…)