Posts Tagged ‘ԲԱԳՐԱՏ’

ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2010/05/12

Բագրատ Կարապետի Հարությունյանը ծնվել է 1896թ. Կապանի Քաջարան գյուղում: 1905թ. մի քանի ընտանիքներ Քաջարանից տեղափոխվել են Ծավ գյուղը, նրանց հետ` Հարությունյանների ընտանիքը: Սկզբնական կրթությունը ստացել է Ծավում: 1912թ. մեկնել է Բաքու քաղաք հորեղբոր` նավթահանքերի կառավարիչ, Եփրեմ Հարությունյանի մոտ: Կրթությունը շարունակել է ռուսական գիմնազիայում, հաջողությամբ ավարտել լրիվ դասընթացը:

(more…)

Реклама

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳՐԻԳՈՐԻ

2010/05/06

Ծնվել է Սյունիքի Ազատաշեն գյուղում 1910թ.:

Պատանեկության տարիներին բատրակություն է արել, բանվորական աշխատանքներ է կատարել: Սովորել և ավարտել է ինդուստրիալ տեխնիկումը և ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտը: Ավարտելուց հետո 1939թ. աշխատել է Անի-Պեմզայի բանվորական շրջանի հիվանդանոցի բժիշկ, այնուհետ շրջանի առողջապահության բաժնի վարիչ:

(more…)

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԹԱԴԵՎՈՍԻ

2010/05/06

Ծնվել է 1896թ. Կապանի շրջանի Ծավ գյուղում: 1919-29թթ. մասնակցել է Զանգեզուրի պաշտպանությանը` Զեյվա և Եղվարդ գյուղերի ճակատամարտում: Աշխատել և ապրել է Ծավ գյուղում, կոլտնտեսությունում ձիաբուծական ֆերմայի վարիչն էր: 1941թ. պատերազմի առաջին օրերին Ծավից 40 ձի է ուղարկել բանակի զորամասերին սպասարկելու համար: Բագրատ Մարգարյանը իր եղբոր` Արամի հետ միասին 1941թ. նոյեմբերին մեկնել են ռազմաճակատ, մասնակցել Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը: Երկու (more…)

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՍԻՄՈՆԻ

2010/05/05

Ծնվել է 1911թ. Կապանի շրջանի Արծվանիկ գյուղում:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում Հյուսիսային Կովկասում` Մալգոբեկի մոտ, Թամանում, Կերչում: 1943թ. վիրավորվել է:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Կովկասի պաշտպանությանՙ, ՚Արիության համարՙ և հոբելյանական մեդալներով:

ՂԱԶԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԲԱԽՇԻԻ

2010/05/04

Ծնվել է 1897թ. Կապանի շրջանի Գյուտկում / այժմ Գեղանուշ/ գյուղում:

1921թ. մինչև 1939թ. գյուղում կատարել է բազմաթիվ հասարակական աշխատանքներ և վարել պաշտոններ` ՄՈՊՐ-ի ընկերության նախագահ, Բատրարկոմ, Թատերական սեկցիայի ղեկավար, գանձապահ, հասարակական լիազոր, մեղվաբուծական ֆերմայի վարիչ, իսկ 1939թ. մեղվաբուծության հրահանգիչ շրջանի 62 կոլտնտեսություններում: Աշխատել է նաև Սյունիքի պետական տնտեսությունում:

(more…)

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՄԱՐԳԱՐԻ

2010/05/04

Ծնվել է Կապանի Եղվարդ գյուղում 1909թ.:

Ավարտել է ՆԳՆ միջնակարգ մասնագիտական դպրոցը և աշխատել նույն համակարգում:

1942թ. զորակոչվել է բանակ, մասնակցել Հյուսիսային կովկասի պաշտպանությանը: Ավագ լեյտենանտ Բ. Հովհաննիսյանը 1946թ. զորացրվել է, ծառայությունը շարունակել ՆԳՆ հիմնարկներում:

(more…)

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՄԱԿԻՉԻ

2010/05/02

Ծնվել է 1913թ. Վաչագան գյուղում: Վաղ հասակից զրկվել է հորից ապրել մոր խնամքի տակ: Մինչ պատերազմը աշխատել է Կապանի պղնձահանքային կոմբինատի դարբնոցային տեղամասում: 1941թ. զորակոչվել է բանակ, ծառայել Լենինականում, ապա տեղափոխվել Իրան և զինվորական ավտոբազայում աշխատել որպս դարբին մինչև 1943թ. հոկտեմբերը: Այնուհետև 1943թ. Առաջին Մերձբալթյան ռազմաճակատում 51-րդ գվարդիական դիվիզիայում մասնակցել է Վիտեբսկի մարզի համար մղված մարտերին: 1944թ. հունվարին վիրավորվել է, բուժվել և վերադարձել զորամաս: Ռմբակոծությունից աչքերի տեսողությունը նվազելու պատճառով Ռումինիայում կատարել է ռազմաճակատի թիկունքային աշխատանքներ: 1945թ. դեկտեմբերին վերադարձել է հայրենիք:

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԻՎԱՆԻ

2010/05/02

Ծնվել է 1916թ. Կապանի շրջանի Շիկահող գյուղում: 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կապան քաղաքում: 1934-35թթ. աշխատել է ֆինբաժնում տեսուչ, այնուհետև` 1936-37թթ. ջրային տնտեսությունում վարիչ:

1938թ. մեկնել է Երևան, ընդունվել բժշկական տեխնիկում, ավարտելուց հետո սովորել Երևանի բժշկական

(more…)

ԼԱՉԻՆՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ

2010/05/02

Ծնվել է Գորիսի Տաթև գյուղում 1913թ.: Աշխատում և ապրում է Կապան քաղաքում: Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ ծառայել է 230-րդ հրաձգային գնդում1941թ. օգոստոսից միչև 1942թ. փետրվարը, 223 առանձին հետախուզական գումարտակում 1942թ. փետրվարից միչև 1944թ. փետրվարը, 322-րդ հրաձգային գնդում` 1944թ. փետրվարից մինչև մայիսը, 124-հրետանային գնդում` 1944թ. մայիսից 1945թ.

(more…)

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

2010/05/01

Ծնվել է Վայքի Ղուշչի գյուղում 1910թ., աշխատել և ապրել է հայրենի գյուղում: Տեղափոխվել է Երևան, աշխատել հյուսն: 1941թ. հունիսին զորակոչվել է բանակ, ծառայել Երևանի և Լենինականի զորամասերում: 1944թ. մեկնել է Առաջին Բելոռուսական ռազմաճակատ, որտեղ կատաղի մարտերից մեկում վիրավորվել է և ազատվել ծառայությունից: Հետպատերազմյան տարիներին աշխատել է հյուսն: Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ մարտական և հոբելյանական մեդալներով: