Posts Tagged ‘ԱՇՈՏ’

ԱՇՈՏ ՄԵԼԻՔ-ՄՈՒՍՅԱՆ

2010/05/12

Աշոտ Մելիք-Մուսյանը այն քաղաքական-հասարակական նշանավոր գործիչներից էր, որոնք մեծ ծառայություն են մատուցել օրհասական ժամանակներ ապրող երկրամասի ժողովրդին:

Աշոտ Մելիք-Մուսյանը Գողթանի Ազգային խորհրդի նախագահն էր, Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը Նախիջևանում և Գողթանում: Նա իրապես ազգանվեր գործիչ էր, իր ողջ կյանքը նվիրաբերեց երկրամասի ինքնապաշտպանության կազմակերպման, բնակչության կյանքն ու անվտանգությունը ապահովելու գործին: Աշոտ Մելիք-Մուսյանը ծնվել է Ագուլիսում 1880 թ.: Սկզբնական (more…)

ՕՎՉՅԱՆ ԱՇՈՏ ԵՓՐԵՄԻ

2010/05/06

Ծնվել է 1925թ. Կապանի շրջանի Ուժանիս գյուղում: Ավարտել է Եղվարդ գյուղի 7-րդ դասարանը: Ընտանեկան վատ պայմաններն ու կարիքը ստիպեցին թողնել և աշխատել գյուղի կոլտնտեսությունում:
1943թ. հունիսի 13-ին զորակոչվել է բանակ: Արտաշատում երեքամսյա ուսումնավարժական պարապմունքներից հետո սեպտեմբերի 13-ից մինչև 1946թ. ծառայել է պետական անվտանգության նախարարության 2037-րդ զորամասի ուղեկալում Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանի վրա որպես շարքային զինվոր:
(more…)

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՇՈՏ ԱԹԱՅԻ

2010/05/06

Ծնվել է 1905թ. Կապանի շրջանի Կեմանց գյուղում: Վաղ հասակից զրկվել է ծնողներից: Նրան իր խնամքի տակ է վերցրել հորեղբայր Սարգիսը 15 տարեկանից աշխատել է գյուղում, տեղափոխվել հոր ծննդավայրը` Քաջարան գյուղը,որտեղ պահպանվել է պապական տունը: 1924թ. աշխատել է Կապանի պղնձահանքային կոմբինատի Շահումյանի անվան հանքում բանվոր: 1933թ. ընդունվել է Կոմկուսի շարքերը: Կուսշրջկոմը նրան մոբիլիզացիայի կարգով ուղարկել է Քաջարան գյուղի կոլտնտեսության բրիգադիր և կուսբյուրոյի (more…)

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՈՒՐԻ

2010/05/06

Ծնվել է 1914թ.: 1937թ. գերազանց դիպլոմով ավարտել է Երևանի ինդուստրիալ տեխնիկումը և իր մասնագիտությամբ աշխատում էր Ալավերդի քաղաքում: 1941թ. կամավոր մեկնել է ռազմաճակատ, թշնամու դեմ մարտնչել մինչև 1944 թվականը: Մարտի 13-ին Պսկովի շրջանի Չայկա գյուղի ազատագրման մարտում զոհվել է խիզախ զինվորի մահով: Աշոտ Ստեփանյանը պարգևատրվել է մարտական ՚Փառքի 3-րդ աստիճանիՙ շքանշանով և ՚Արիության համարՙ մեդալով:

(more…)

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐԻ

2010/05/06

Կրտսեր Աշոտ Սարգսյանը ծնվել է 1924թ. Ծավ գյուղում: Ավարտել է միջնակարգ դպրոցը և 1942թ. սեպտեմբերի 10-ին զորակոչվել բանակ: Ծառայել է 1090 հրաձգային  գնդում շարքային հրաձիգ մինչև 1943թ. օգոստոս ամիսը:

(more…)

ՇԱՀԲԱԶՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐԻ

2010/05/06

Ծնվել է 1900թ, Կապանի Շրվենանց գյուղում: Ստացել է տարրական կրթություն: Աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: ՍՄԿԿ անդամ էր: 1941թ. հոկտեմբերին զորակոչվել է բանակ, ծառայել 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 390-րդ գնդում, մասնակցել Հյուսիսային Կովկասի պաշտպանության մարտերին Մոզդոկի ուղղությամբ 1942թ.: Նույն թվականի սեպտեմբերին վիրավորվել է: Ազատվել է ծառայությունից:

(more…)

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍԻ

2010/05/04

Աշոտ Հովհաննիսյանը ծնվել է 1913թ. Եղեգնաձոր ավանում:

Սովորել է Խ. Աբովյանի անվան դպրոցում և ավարտել Երևանի շինարարական տեխնիկումը: Այնուհետև  Լուսժողկոմատը գործուղում է Լենինգրադ մանկավարժական ինստիտուտ սովորելու, որն ավարտելուց հետո մեկնում է հեռավոր Արևելք ռուսաց լեզվի և ռուս գրականության ուսուցիչ:

(more…)

ԻՍՐԱԵԼՅԱՆ ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓԻ

2010/05/02

Ծնվել է 1926թ. Բաղաբուրջ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Կապան քաղաքի միջնակարգ դպրոցում:

1941թ. հուլիսին զորակոչվել է բանակ, ծառայել 171-րդ առանձին լեռնահրաձգային գնդում շարքային հրաձիգ Իրանում, 1942թ. մայիսից մինչև 1943թ. օգոստոսը 48-րդ առանձին տանկային գումարտակում

(more…)

ԴԱՎԹՅԱՆ ԱՇՈՏ ԵՆԳԻԲԱՐԻ

2010/05/01

Ծնվել է 1923թ. Գորիսի շրջանի Տանձատափ գյուղում: Ստացել է 8-ամյա կրթություն: Աշխատել է Քաջարանի շինարարական տրեստում: 1942թ. զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել նախ 19-րդ հրաձգային բրիգադում, ապա տեղափոխվել 89-րդ հայկական դիվիզիա և 39-րդ հրաձգային գնդում մասնակցել Հայրենական պատերազմի մարտերին Եյսկ, Ստարի Շերբինովկա, Նովորոսիյսկ, Կերչ քաղաքների ու բնակավայրերի ուղղություններում: Վիրավորվել է, բուժվել

(more…)

ԴԱԴԱՅԱՆ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏԻ

2010/05/01

ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏ

Գուսան Աշոտը ծնվել է 1907թ. Գորիսում: Հայրը զբաղվում էր խաշնարածությամբ: Փոքր հասակում Աշոտը գառներին էր արածացնում հանդերում ու սարերում օգնելով հորը: Սկզբնական կրթությունը ստացել է Գորիսում: Տասնչորս տարեկան հասակում մեկնել է Բաքվում ապրող ավագ եղբոր մոտ, սովորել բանվոր երիտասարդության դպրոցում: Աշոտը վաղ հասակում սովորել է սրինգ նվագել, այնուհետև սովորում է նաև քամանչա նվագել ու երգեր հորինել: Նա

(more…)