Archive for the ‘Սյունիք’ Category

Վահանավանք

2010/05/07

Վահանավանք վանակն համալիրը գտնվում է Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասի դիմաց` Ողջի գետի աջ ափին, անտառապատ լեռնալանջի վրա: Վանքի հիմնադրման մասին Ստ. Օրբելյանը գրում է, որ Սյունյաց Ձագիկ իշխանի որդի Վահանը դիվահար մոլեգնության պատճառով կրոնավոր է դառնում: Շատինի վարդապետների մոտ բուժվելուց հետո վերադառնում է հայրենի տուն ու կամենում այնտեղ վանք շինել և հաստատել մշտապաշտոն քահանաների կրոնավորական դասեր: Շատ ու խիստ ճգնություններից հետո գալով բարձր լեռան ստորոտը, որի վրա է Բաղաբերդ անառիկ ամրոցը, գտնում է մի հարթ տեղ, նախ (more…)

Հալիձորի բերդ

2010/05/07

Հալիձորի բերդը գտնվում է Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի դիմաց, Ողջի գետի բարձրադիր աջ ափին: Այն կառուցվել է որպես կուսանաց անապատ, այնուհետև վեր է ածվել Բեխ գյուղում նստող Մելիք-Փարսադանյանների տոհմական ամրոցի:  Մելիքական այս տունը Կապանի տարածաշրջանում իշխող մելիքական տներից ամենանշանավորն է եղել: Կա կարծիք, որ այս տոհմը սերում է Սյունյաց Ձագիկ իշխանից: Մելիք-Փարսադանյանների տոհմին է պատկանում հայազգի պանծալի զորավար Դավիթ Բեկը:

(more…)

Գարեգին Նժդեհի անունով կառուցված հուշահամալիր

2010/05/07

Հայտնի է, որ Գարեգին Նժդեհը մահանալուց առաջ ցանկություն է հայտնել մահվանից հետո իր մշտական հանգիստը գտնել Խուստուփ սարի լանջին, որպեսզի հսկի Լեռնահայաստանի խաղաղ անդորրը: Նա մահացավ Ռուսաստանի Վլադիմրի քաղաքում և մոտ 30 տարի մնաց այնտեղ թաղված: 80-ական թվականներին նրա եղբոր և մի խումբ նվիրյալների ջանքերով զորավարի աճյունը տեղափոխվեց Երևան և հետագայում թաղվեց Եղեգնաձորի Սպիտակավոր վանքի բակում: Հաշվի առնելով զորավարի ցանկությունը, (more…)

Երիցվանք

2010/05/07

Երեվան-Կապան մայրուղու վրա` կապան քաղաքից 14կմ հեռավորության վրա գտնվող Արծվանիկ գյուղից 3կմ հարավ-արևելք` բարձրավանդակի վրա, քարափի պռնկին տարածվող մի գեղատեսիլ վայրում գտնվում է Երիցվանքը: Այն կառուցվել է 4-5-րդ դարերում` սուրբ Երիցակի ձեռքով: Վանքի շինության մասին Սյունիքի պատմիչ Ստեփանոս օրբելյանը հետևյալն է գրում. ՙ…Այս Երիցակը երկար տարիներ ապրել է Բաղք գավառում, մի քարանձավ տեղում` ապա գնացել է երանելի Գյուտի վանքը /այս վանքը գտնվում էր Երասխ/Արաքս/ գետի ափին/ և այնտեղ անտանելի ճգնությամբ անցկացրել շատ օրեր: Այնուհեըև սուրբ (more…)

Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցի

2010/05/07

Եղվարդ գյուղը գտնվում է Կապան քաղաքից 27կմ դեպի հարավ-արևելք: Եղվարդ անվանումը, հավանաբար, հին Աղահորդ անվանման փոփոխված ձևն է: Այն գտնվում է պատմական Սյունիքի  Քաշունիք գավառում: Գյուղի տարածքում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Գյուղի կենտրոնում է գտնվում 1700թ. կառուցվայ սբ. Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին: Եկեղեցու բակում գտնվող տապանատանը, ի թիվս պատմական ու գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող մի շարք տապանաքարերի, գտնվում է Թորոս իշխանի տապանաքարը: Տապանաքարի վրա կա խորհրդանշական մի (more…)

Վանական համալիր Բեխի անապատ

2010/05/07

Բեխի անապատը, այլ անվանումներով` Տանձափարախի կամ Արիստակես անապատը, գտնվում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից 4կմ հարավ-արևելք, բարձր լեռան արևելյան լանջին, անտառի մեջ: Կառուցվել է 10 դարում, 17 դարի 20-ական թվականներին վերակառուցվել է Արիստակես վարդապետի կողմից: Կարծիք կա, որ այն պատմության մեջ հիշատակվող Փառավարտո վանքն է: Որոշ պատմաբաններ փառավարտո բառը ստուգաբանում են ՙփառավոր ավարտ՚ իմաստով: Համալիրի կենտրոնում գտնվում է 17 դարում (more…)

Բաղաբուրջի Հուշահամալիր

2010/05/07

Հուշահամալիրը գտնվում է Կապան քաղաքից 200մ հարավ, Բաղաբուրջ տանող ճանապարհի ձախակողմյան բարձունքին: Կառուցապատվել է 1970-1990թթ: Աձաջին հարթակում կանգնեցված է Մեծ եղեռնի և 1988թ.վականի Սումգայիթի ու Բաքվի  զոհերին նվիրված հուշակոթող սյունը: Քառանկյուն, քանդակազարդ, մոտ 5-6մ վեր խոյացող սյուն է, որը վերջանում է գլխադիր քարե խաչով:

(more…)

Բաղաբերդ

2010/05/07

Կապան քաղաքից արևելք` 23կմ հեռավորության վրա է գտնվում Անդոկավան գյուղը: Գյուղի մոտ, Ողջի գետի և նրա Գիրաթաղ վտակի միջև, Ողջի գետի հունից մոտ 300մ վերգտնվող բարձունքի վրա գտնվում է միջնադարյան Հայաստանի նշանավոր բերդերից մեկը` Բաղաբերդը: Բերդը հայտնի է 4-5դարերից, մասնավորապես, պարսից Շապուհ արքայի բերդի պարիսպների տակ կրած պարտության մասին վկայություններից: Բաղաբերդը եղել է Կապան քաղաքի միջնաբերդը, թեև , քաղաքի Ողջի գետն ի վեր ձգվածության պատճառով, գտնվել է նրա արևմտյան ծայրամասում: Բերդի կառուցումը կապվում է Սիսակի (more…)

Գորիս

2010/05/04

Հեռավորությունը մարզկենտրոնից  65 կմ

Հեռավորությունը Երևան քաղաքից  254 կմ

Վարչական տարածքը  4439 հա

Բնակչությունը   29200

Բարձրությունը ծովի մակերևույթից 1250-1520 մ

Քաղաքի կարգավիճակ ստանալու տարեթիվը  1924թ

(more…)

Սյունիքի մարզ

2009/03/12

Սյունիքը Հայաստանի մարզերից մեկն է։ Այն գտնվում է երկրի ծայր հարավում և կապում է Հայաստանի Հանրապետությունը Իրանի հետ։ Արևմուտքից Սյունիքը սահմանակից է Նախիջևանին, արևելքից Լեռնային Ղարաբաղին, իսկ հյուսիսից Վայոց Ձորին։

(more…)