Archive for the ‘Սյունիքի թագավորություն’ Category

Գեղարքունիք

2010/05/11

Գեղարքունիք — Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։

Գեղարքունիք գավառը գրավում էր Գեղամա լճի (Սևանա լիճ) ավազանի խոշորագույն մասը, իսկ ավազանի մյուս փոքրիկ մասը կազմում էր Սոդք գավառը։ Գեղարքունիքը տարածվում էր լճի ավազանի հյուսիս-արևմտյան կողմում, իսկ Սոդքը` հարավ-արևելյան։ Գեղարքունիքն ու Սոդքը միասին կոչել են նաև Գեղամա երկիր։

(more…)

Реклама

Վայոց Ձոր

2010/05/11

Վայոց Ձոր — Մեծ Հայքի Սյունիքի գավառներից է, համապատասխանում է ՀԽՍՀ Եղեգնաձորի ու Ազիզբեկովի շրջաններին։

Վայոց ձորը Սյունիքի առավել նշանավոր գավառներից մեկն էր։ Վայոց ձորի և նրանում գտնվող մի շարք վայրերի մասին մեր և օտար աղբյուրներում կան բազմաթիվ հիշատակություններ։ Վայոց ձորն իր մեջ ընդգրկում էր Արփա գետի վերին և միջին հոսանքների ավազանները։ Նա սահմանափակված էր հյուսիսից (more…)

Աղահեջք

2010/05/11

Աղահեջք — գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։

Աղահեջք գավառի մասին շատ քիչ տեղեկություններ են հասել մեզ։

Աղահեջքը եղել է ընդարձակ մի գավառ։ Այն տարածվում էր Սյունիքի հյուսիս-արևելյան մասում և սահմանագծված էր Արցախի Ծար և Սյունիքի Ծղուկք ու Հաբանդ գավառներով։

(more…)

Ճահուկ

2010/05/11

Ճահուկ — Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։

Ճահուկը գտնվում էր Երնջակից հյուսիս-արևմուտք։ Նա սահմանափակված էր հյուսիսից Վայոց ձորով և Ծղուկքով, հարավ-արևելքից և հարավից` Երնջակով և Նախիջևանով, իսկ արևմուտքից` Այրարատի Շարուր գավառով։ Այս գավառը, ինչպես և Աղահեջքը, Սյունիքի գավառների մեջ անհամեմատ ավելի քիչ հայտնի գավառներից են։ Գավառի պատմական վայրերից նշանավոր են նույնանուն գյուղը կամ ավանը և Շահապունիք բերդը։

Երնջակ

2010/05/11

Երնջակ —- Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։

Երնջակ գավառը տարածվում էր Երնջակ գետի (այժմ` Ալինջա-չայ) ավազանում։ Երնջակը շրջապատված էր Գողթն, Ծղուկք, Ճահուկ և Նախիջևան գավառներով, հարավում, հավանաբար, նրա սահմանը հասնում էր Երասխ գետին։

(more…)

Հաբանդ

2010/05/11

Հաբանդ — գավառ պատմական Հայաստանի Սյունիք նահանգում։

Հաբանդ գավառին հայ պատմիչները շատ քիչ են անդրադարձել։ «Աշխարհացոյցի» մեջ հիշատակված է երկու Հաբանդ։ Դրանցից մեկը գտնվում է Սյունիքում, իսկ մյուսը` Արցախում։

Արցախի Հաբանդ գավառը անմիջապես սահմանակից է Սյունիքի Հաբանդին։

(more…)

Ծղուկք

2010/05/11

Ծղուկք — (անվանվել է նաև Սյունիք և Սիսական) Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։

Համապատասխանում է ՀԽՍՀ նախկին Սիսիանի շրջանին և Գորիսի շրջանի արևմտյան մասին։

Ծղուկք գավառը սահմանափակված էր արևելքից` Աղահեջքով և Հաբանդով, արևմուտքից ` Ճահուկով և Վայոց ձորով, որոնց հետ ունեցած սահմանն անցնում է Սյունյաց լեռների ջրբաժան գծով, հարավից` Բաղք, Ձորք, Գողթն ու Երնջակ գավառներով, որոնց հետ բնական սահման է ծառայում Բարկուշատի լեռները։ Հյուսիսում Ծղուկքի հարևանը Արցախի Ծար գավառն է։

(more…)

Բաղք

2010/05/11

Բաղք — պատմական Հայաստանի Սյունիք նահանգի գավառներից։

Բաղքը 10-12-րդ դարերում ուներ ավելի մեծ տարածք, քան հնում։ Բաղքը սահմանափակված էր հարավից Կովսականով, արևմուտքից` Ձորքով և Ծղուկքով, հյուսիսից` Հաբանդով, իսկ արևելքից` Աղավնո (Հագարի) գետով։

Տաթևի վանքին տրվող հարկի հին ցուցակում Բաղքը բաժանված է երկու մասի` արևմտյան և արևելյան։ Նրա արևմտյան մասը կոչվում է «Բաղք գվառ», իսկ արևելյանը` «Միւս Բաղք», որը կոչվում էր նաև Քուշանիք։

Տաթևի եպիսկոպոսական թեմի հին հարկացուցակում Բաղքի տակ հիշատակված է 93 գյուղ։։

Ձորք

2010/05/11

Ձորք — պատմական Հայաստանի Սյունիք նահանգի գավառներից։

Ձորք փոքրիկ գավառը տարածվում էր Կապան գետի վերին հոսանքի շրջանում։ Գավառը 11-րդ դարից սկսած կոչվեց Կապան, այնտեղ գտնվող Կապան քաղաքի անունով, իսկ ավելի ուշ` Բաղաբերդ։

Ձորքը Սյունիքի ամենալեռնոտ շրջանն է։ Նրա մի զգալի մասը այժմ էլ ծածկված է խիտ անտառներով։

Սյունիքի թագավորության գոյության ընթացքում Ձորքը դարձել էր նրա կենտրոնական շրջանը` ոստանը։

Ձորք գավառի պատմա-աշխարհագրական նշանավոր վայրերն են Գեղի բնակավայրը, Կապան քաղաքը, Վահանավանքը, Բաղաբերդ և Շլորուտ բերդերը։

Արևիք

2010/05/11

Արևիք — գավառ պատմական Հայաստանի Սյունիք նահանգում: Սյունիքի ամենահարավային գավառն է:

Համապատասխանում է ՀԽՍՀ Մեղրու շրջանին։[1]

Արևիք անունը հնագույն ծագում ունի: Այս անունը հավանաբար կապված է նույանուն ցեղի կամ Արև աստծու հետ:

Արևիքը Սյունիքի ամենափոքր գավառներից է: Տարածքը գրեթե համընկնում է Մեղրի գետի ավազանին, նրա միայն մի փոքր մասը տարածվում է դեպի արևելք` Կովսականի կողմերը, այս մասերում իր մեջ ընդգրկելով մի քանի փոքրիկ ձորահովիտներ:

Արևիքը հնում կազմում էր Գողթնի մի մասը, իսկ հետագայում նրանից անջատվելով` միացել է Սյունիքին:

Այս գավառը 1226-ին ավերման է ենթարկվել էմիր Հարունի կողմից, որը դեռ 1158-ին գրավել էր Մեղրին:

Արևիքի պատմա-աշխարհագրական վայրերից ամենահայտնիներն են` Մեղրին, որը համապատասխանում է այժմյան Մեղրի քաղաքին, Կարճավան ավանը, որը համապատասխանում է այժմյան Կարճևան գյուղին (Մեղրի քաղաքից 7-8 կմ արևմուտք` Կարճևան գետի հովտում), Կաքավաբերդը, որը գտնվում է այժմյան Կալեր-Վանքի շրջանում և հանդիսանում էր Սյունիքի թագավորության նշանավոր բերդերից մեկը: