Archive for the ‘Հայրենական պատերազմի մասնակիցներ’ Category

ՕՐԲԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՎՈՆԻ

2010/05/06

Ծնվել է 1914թ. Միջին Ասիայի Մարի քաղաքում: Նրա պապը` Հակոբը, և հայրը` Լևոնը, ծնվել և մեծացել են Կապանի Վաչագան գյուղում: Պապը աշխատել է Աստրախանում, հայրը 1907թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավանաբանական ֆակուլտետը, ապրել ու աշխատել է Մարի քաղաքում մինչև կյանքի վերջը` 1967թ.:

(more…)

Реклама

ՕՐԲԵԼՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԹԱԴԵՎՈՍԻ

2010/05/06

Ծնվել է 1912թ. Կապանի Վաչագան գյուղում: Սովորել և 1929թ. ավարտել է Կապան քաղաքի միջնակարգ դպրոցը: 1929-31թթ. աշխատել է Կապանի պղնձահանքային կոմբինատում գծագրող: 1932թ. ընդունվե է պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուտետը, սակայն տնտեսական դժվար պայմանների պատճառով թողել է ուսումը, վերադարձել Կապան և 7-ամյա դպրոցում դասավանդել մաթեմատիկա և գծագրություն:

(more…)

ՕՐԲԵԼՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ ԹԱԴԵՎՈՍԻ

2010/05/06

Ծնվել է 1919թ. Կապանի Վաչագան գյուղում: Ավարտել է կապանի մանկավարժական ուսումնարանը /1938թ./ և աշխատել հայրենի Վաչագան գյուղի դպրոցի վարիչ: 1942թ. դեկտեմբերին զորակոչվել է բանակ, ծառայել է Հյուսիսային Կովկասում Գրոզնու ուղղությամբ, զենիթային հրետանու հետախույզ-նշանառու: Հսկում էր օդային տարածությունը, հակառակորդի ինքնաթիռի երևալուն պես ազդանշան տալիս և կրակում: Միաժամանակ կատարում էր հրամանատարության այլ առաջադրանքներ, արկերի և պայթուցիկ նյութերի պահեստային հսկում, զորամասի շրջակա մաքրություն, կարգ կանոն պահպանում: Արժանացել է զորամասի հրամանատարության շնորհակալագրի:

(more…)

ՕՎՉՅԱՆ ԱՇՈՏ ԵՓՐԵՄԻ

2010/05/06

Ծնվել է 1925թ. Կապանի շրջանի Ուժանիս գյուղում: Ավարտել է Եղվարդ գյուղի 7-րդ դասարանը: Ընտանեկան վատ պայմաններն ու կարիքը ստիպեցին թողնել և աշխատել գյուղի կոլտնտեսությունում:
1943թ. հունիսի 13-ին զորակոչվել է բանակ: Արտաշատում երեքամսյա ուսումնավարժական պարապմունքներից հետո սեպտեմբերի 13-ից մինչև 1946թ. ծառայել է պետական անվտանգության նախարարության 2037-րդ զորամասի ուղեկալում Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանի վրա որպես շարքային զինվոր:
(more…)

ՕՀԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՐԱՊԻՈՆԻ

2010/05/06

Հովհաննես Օհանյանը ծնվել է 1919թ. Մեղրի քաղաքում, որտեղ էլ ավարտել է 7-ամյա դպրոցը: Այնուհետև ընդունվել է Երևանի քիմիական տեխնիկումը: Այն ավարտելուց հետո 1939թ. զորակոչվել է բանակ: Զինվորական ծառայությունը անցել է 80-րդ հրետանային դիվիզիոնում: Սովորել է դիվիզիայի հրետանային դասընթացում:

(more…)

ՕՀԱՆՅԱՆ ԱՍԾԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆԻ

2010/05/06

Ծնվել է 1920թ. Կապանի շրջանի Շրվենանց գյուղում: Ավարտել է 7-րդ դասարնը: 1929թ. ընտանիքով տեղափոխվել է նույն շրջանի Տանձավեր գյուղը, որտեղ աշխատել է վարսավիր, կոլտնտեսությունում կատարել տարբեր աշխատանքներ:

(more…)

ՕՀԱՆՅԱՆ ԱՆԴՐԵՅ ԱԲՐԱՀԱՄԻ

2010/05/06

Ծնվել է 1918թ. Կապանի շրջանի Շրվենանց գյուղում, որտեղ ստացել է 7-ամյա կրթություն: Ընտանիքով վերաբնակվել է նույն շրջանի Տանձավեր գյուղում, աշխատել կոլտնտեսությունում: Աշխատասեր ու ակտիվ երիտասարդ էր, բարի բնավորությամբ, սիրում էր սպորտը և հասարակական աշխատանքը: Գյուղի սպորտկազմակերպության նախագահ էր:

(more…)

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՍՏԵՓԱՆԻ

2010/05/06

Ծնվել է 1903թ. Գորիսի Քարահունջ գյուղում: Սովորել է գյուղի դպրոցում, այնուհետև` բանֆակում: Աշխատել և ապրել է գյուղում: 1942թ. զորակոչվել է գործող բանակ և մասնակցել Մոսկվայի և մի քանի այլ քաղաքների պաշտպանության և ազատագրման մարտերին: Զորացրվել է 1945թ., աշխատել Քարահունջ գյուղի կոլտնտեսությունում տրակտորիստ-կոմբայնավար:
Պարգևատրվել է մարտական ու հոբելյանական մեդալներով:
Մահացել է 1980թ.:

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ՄՈՎՍԵՍ ՎԱՐԴԱՆԻ

2010/05/06

Ծնվել է 1909թ. Քարահունջում: Գյուղում զբաղվել է հողագործությամբ ու այգեգործությամբ: 1941-45թթ. մասնակցել է Հայրենական պատերազմին Կերչի, Ուկրաինայի համար մղվող մարտերին հասել Գերմանիա: Զորացրվել է 1946թ. վերադարձել հայրենի գյուղ, զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Պարգևատրվել է մարտական մեդալներով:

Մահացել է 1984թ.:

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՀՈՎՍԵՓԻ

2010/05/06

Ծնվել է 1904թ. Կապանի Զեյվա /այժմ Դավիթբեկ/ գյուղում:

Ստացել է տարրական կրթություն: Աշխատել է գյուղում, զբաղվել գյուղացիական տնտեսությամբ, անասնապահությամբ:

(more…)