Archive for the ‘Գարեգին Նժդեհ’ Category

Գարեգին Նժդեհի անունով կառուցված հուշահամալիր

2010/05/07

Հայտնի է, որ Գարեգին Նժդեհը մահանալուց առաջ ցանկություն է հայտնել մահվանից հետո իր մշտական հանգիստը գտնել Խուստուփ սարի լանջին, որպեսզի հսկի Լեռնահայաստանի խաղաղ անդորրը: Նա մահացավ Ռուսաստանի Վլադիմրի քաղաքում և մոտ 30 տարի մնաց այնտեղ թաղված: 80-ական թվականներին նրա եղբոր և մի խումբ նվիրյալների ջանքերով զորավարի աճյունը տեղափոխվեց Երևան և հետագայում թաղվեց Եղեգնաձորի Սպիտակավոր վանքի բակում: Հաշվի առնելով զորավարի ցանկությունը, (more…)

ՆԺԴԵՀԻ ԿՅԱՆՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

2010/05/01

(համառոտ ակնարկ)

Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել Է1886թ հունվարի 1-ին Նախիջևանի Կզնութ գյուղում, քահանայի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել Է Նախիջևանում, ապա ավարտել Է Թիֆլիսի ռուսական միջնակարգ դպրոցը: Այստեղից մեկնել Է Սանկտ Պետերբուրգ, ընդունվել ռուսական համալսա-րանի իրավաբանական բաժինը, սովորել երկու տարի: 1904-1907թթ սովորել ու ավարտել Է Սոֆիայի (Բուլղարիա) թագավորական բարձրագույն ռազմական ուսումնարանը, որտեղ դասավանդում Էին ականավոր զորավարներ: Նժդեհը մեկնել Է Պարսկաստան, Սալմաստ, 1909թ անցել Կովկաս, սակայն այստեղ ձերբակալվել Է, պահվել Երևանի և Նախիջևանի բան-տերում երկու տարի: 1912թ զորավար Անդրանիկի հետ Բուլղարիայում կազմավորել են երեք հարյուր հոգուց բաղկացած կամավորական զորախումբ և մասնակցել     Թուրքիայի դեմ մղվող Բալկանյան պատերազմին, որտեղ ցուցաբերեցին խիզախություն և հերոսություն:

(more…)

ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏՄԱՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ 1919-1921 թթ. — ՉՈՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

2010/05/01

Բեմում տեսարանը նույնն է՝ ինչ առաջին և երկրորդ գործողություններում: Հանքահորի մուտքի մոտ: Բանվորները, կանայք և երեխաները պղնձաքարով լի կողովները շալակած, ծանր բեռի տակ տնքալով, քրտնաթոր դուրս են գալիս հանքախորշից: Կողովները դատարկելուց հետո նորից վերադառնում են: Հանքա-խորշի մուտքը՝ հրապարակից:

Բեմում են Սմբատ բեկը և Սամսոն բեկը:

ՍՄԲԱՏ ԲԵԿ — Ազգային խորհուրդը հիացած է Նժդեհի Գող֊րթանի արշավանքի և փայլուն հաղթանակի համար: Գողթանի սուրհանդակը Կապանից  գնա-լուց անմիջապես հետո գնդապետ Ղազարը Նժդեհից հրահանգներ  ստացավ և շտապ մեկնեց Գողթան սպասելու Նժդեհի ժամանման: Հաջորդ օրը Նժդեհը իր կապանցի զինակիցներով անցավ Կապուտջուղը: Կապանի, Ոամիսի և Գենվազի վաշտերը հասան Դոնիս, այնտեղից Ագուլիս:    Ղազարի թնդանոթի առաջին համազարկով սկսվեց հարձակումը:

ՍԱՄՍՈՆ ԲԵԿ — Համարձակ արշավանք էր:

ՍՄԲԱՏ ԲԵԿ — Նժդեհի վաշտերը անօրինակ ոգևորութ-յամբ, լցված վրեժի ցասումով ջախջախեցին անօրեն թշնամիներին: Նախիջևանի թուրքերը ծանր թնդանոթներով օգնության եկան, բայց առաջին ընդհարման ժամանակ ջարդվեցին և սկսեցին նահանջել: Նժդեհը իր հերոսներով առաջացավ դեպի Օրդուբադ և փակեց բոլոր ճանապարհները:

ՍԱՄՍՈՆ ԲԵԿ — Այո, Նժդեհին հատուկ է հմուտ մարտա-վարությունը:

(more…)

ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏՄԱՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ 1919-1921 թթ. — ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

2010/05/01

Հրապարակով գալիս է ցնցոտիներով, հոգնաբեկ փախստական կինը ձեռնափայտով և նրա 12-ամյա տղան՝ Աշոտը: Նրանք երկար նայելուց հետո, դանդաղորեն ցածր աստիճաններով բարձրանում են պատշգամբ և անհամարձակ ծվարում անկյունում: Նրանք հյուծված են ու մեռելադեմ: Կնոջ ուսից կախված է մուրացկանի դատարկ պարկը, նա այլևս ուժ չունի ոտքի վրա կանգնելու: Պատշգամբի դռնից մտնում է Անահիտը:

ԱՆԱՀԻՏ — Էլի փախստականներ, ինչ օրի են հասել խեղճերը:

ՓԱԽՍՏԱԿԱՆ ԿԻՆ — Ավերեցին մեր տները, տնից-տեղից դադարգյուն արեցին մեզ:

ԱՇՈՏ — (աղերսագին, նվազող ձայնով) Մայրիկ, քաղցած եմ:

ԱՆԱՀԻՏ — Ես հիմա հաց ու կաթ կբերեմ:

(more…)

ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏՄԱՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ 1919-1921 թթ. — ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

2010/05/01

(տեսարանը նույնն է)

Բեմում են Ազգային խորհրդի նախագահ Սմբատ բեկը, Ազգային խորհրդի անդամ Սամսոն բեկը և Կապարգողթի զորքերի շտաբի պետ, գնդապետ Նարինյանը:

ՇՏԱԲԻ ՊԵՏ – Կապարգողթի զորքերը պատրաստ են մարտական գործողության համար: Նժդեհը այժմ վերջինհրահանգավորումն է անում կապանցի-ների պատրաստած ռմբակիր տակառների և ուժանակների տեղափոխման համար: Պատ-րաստված է երեք հարյուր ռմբակիր տակառներ՝ 10-ից մինչև 80 կգ ծանրությամբ ևհազարից ավելի ուժանակներ:

(more…)

ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏՄԱՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ 1919-1921 թթ. — ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

2010/05/01

ԳՈՐԾՈՂ  ԱՆՁԵՐ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ —  Կապարգողթի և Սյունիքի ինքնապաշտպանության զորքերի հրամանատար, սպարապետ

ՍՄԲԱՏ ՄԵԼԻՔ — ՍՏԵՓԱՆՅԱՆ (ՍՄԲԱՏ ԲԵԿ)  — Լեռնային ինժեներ, Ազգային խորհրդի նախագահ

ՍԱՄՍՈՆ ՄԵԼԻՔ-ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ (ՍԱՄՍՈՆ ԲԵԿ)  — հանքատեր ու կալվածա տեր, Ազգային խորհրդի անդամ

ՌՈՒԲԵՆ  ՆԱՐԻՆՅԱՆ  ԳՆԴԱՊԵՏ  — գնդապետ, շտաբի պետ

— ՀՀ ներկայացուցիչ, Սյունիքի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար

ՋԱՎԱԼ  ՓԱՇԱ            —  հակառակորդ ազերիների զորքի հրամանատար

ԳԵՆԵՐԱԼ ՇԱՏԵԼՎՈՐԴ      — Անգլիական միսիայի ղեկավար

ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ           —  ուսուցիչ, համայնավար

ՓԱԽՍՏԱԿԱՆ ԿԻՆ  — Արցախի Շուշի քաղաքից

ԱՇՈՏ  — նրա 12-ամյա տղան

ԲԱԲԿԵՆ          — Սամսոն բեկի սպասարկու ոստիկան

ԱՐՇԱՄ            — 20 տ.

ԱՆԱՀԻՏ           -18 տ.

ԱՎԱԳ                հանքափոր բանվորներ

ՎԱՐԴԱՆ

ԳԵՂՎԱՁՈՐԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

ԹՈՒՐՔ ՍՊԱ

ԽՈՇՏԱՆԳՎԱԾ ՊԱՏԱՆԻ

ԿՈՒՅՐ ԱՂՋԻԿ

Նաև`    հետախույզ զինվորներ, սուրհանդակ,  բանվորներ ու գյուղացիներ:

Իրադարձությունները տեղի են  ունենում 1919-21թթ. Սյունիքում:

(more…)