Archive for the ‘Հոդված 27’ Category

Ինչու Հոդված 27.

2010/05/09

Ինչու Հոդված 27.

ՀՀ Սահմանադրության հոդված 27-ով ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը։

Աշխարհի՛ քեռիներ, մի բան ասեք ինձ

2010/05/09

Ես Դավիթ Ասրյանն եմ: Սիրում եմ նկարել (պատրաստվում եմ անհատական ցուցահանդեսի): Կարդալ եւս շատ եմ սիրում, մանավանդ Թումանյանի եւ Անդերսենի հեքիաթները, մեկ էլ սիրում եմ դիտել տրանսֆորմերներին, ռենջերներին, բոլորից շատ Ռասամախային: Տանը շարունակ ինձնից դժգոհ են: Սարսափելի զայրանում եմ, երբ ասում են՝ վատ ես ուտում: Ես մեկ բան եմ ուզում ուտել, իրենք այլ բան են առաջարկում: Ընդհանուր կարծիքի գալիս ենք, երբ տատիկս ասում է, արի գնանք մոտակա՝ Պուշկինի անվան զբոսայգի, կխաղաս, համ էլ մաքուր օդ է, գուցե ախորժակդ բացվի: Գնում ենք: Վերջերս այնտեղ կատարվեց մի սարսափելի դեպք, որից հետո ընդհանրապես ոչինչ չէի կարողանում ուտել, ավելին՝ շարունակ բղավում էի… Պատմեմ այն:

(more…)