ԳԵՏԵՈՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ


Գետեոն Իսրայելի Տեր-Մինասյան ծնվել է Կապանի շրջանի Խլաթաղ գյուղում, հոգևորականի ընտանիքում:1882թ. ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, ապա ընդունվել ու սովորել է   էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1890թ. ճեմարանն ավարտելուց հետո շուրջ քսան տարի պաշտոնավորել ու դասավանդել է Շուշիի թեմական, Մարիամյան հոգևոր օրիորդաց դպրոցներում: 1911թ. տեղափոխվել է ծխական դպրոցը, այնուհետև 1914-15թթ.  ուսումնական  տարում  վերադարձել է հայրենի Շրվենանց  գյուղի   դպրոցում  աշխատել  որպես  ավագ ուսուցիչ։ Դպրոցում ուսուցչուհի էր աշխատում նաև նրա կինը՝   Աննան, Կապանի շրջանի Բեխ գյուղի Մելիք-Փարսադանյանների գերդաստանից, որը նույն ուսումնական տարում  ծննդաբերությունից  մահացել է: Գետեոն Տեր-Մինասյանը  դպրոցում աշխատել է մինչև 1919թ.։ Այդ տարի դպրոցը փակվել է։ Տեր-Մինասյանը զինակցում է Նժդեհին և ակտիվ մասնակցություն ցուցաբերում  Զանգեզուրի  ազատագրական  պայքարին: Ընտրվել է Կապանի գյուղացիական խորհրդի նախագահ: Ղեկավարել ու նախագահել է 1920թ. Առաջաձոր գյուղում Նժդեհի      պահանջով հրավիրված գյուղացիական պատվիրակների նշանավոր ժողովը, դիմադրություն ցույց տվել թուրքական հարձակումներին։ Տեր-Մինասյանը մասնակցել է Կապանի ազգային      խորհրդի աշխատանքներին, ընտրվել Զանգեզուրի կենտրոնական ազգային խորհրդի և կառավարության անդամ (պետական վերահսկիչ), ինքնավար Սյունիքի ՙՍահմանադիր ժողովի՚ նախագահ։ Որպես Նժդեհի պատվիրակության ղեկավար Լեռնահայաստանի   պատվիրակության   կողմից 1921թ. մայիսի 12-ին մասնակցել է Սիսիանի Ղալաջուղ (այժմ` Սպանդարյան)    գյուղում    Հայաստանի (Արարատյան) խորհրդային կառավարության լիազոր պատգամավորների հետ  կայացած հանդիպմանը  և նախագահել առաջին նիստին: Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր Արտաշես Կարինյանը։

1921թ. Զանգեզուրում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո տարագրվել է Իրան, սակայն չի հրաժարվել ԽՍՀՄ քաղաքացիությունից։ Աշխատել է ՙԻրանազնևթ՚    ընկերությունում, ՙԲյուրոպերս՚-ում և այլուր, ակտիվորեն համագործակցել է Խորհրդային Դեսպանատան   և Խորհրդային Հայաստանին օգնություն ցույց տվող ընկերության հետ։ 1930թ. նոյեմբերի 25-ին վերադարձել է Երևան Խորհրդային Հայաստանին օգնություն  ցույց  տվող  կոմիտեի գծով Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 10-ամյակին մասնակցելու։ Նա հիացմունքով է արտահայտվել Հայաստանում ձեռք բերված նվաճումների մասին և եկել այյն   համոզման, որ վերադառնա Հայաստան և իր անձնական մասնակցությունն ունենա հայրենիքի բարգավաճման գործում:

Երևանում եղած ժամանակ հանդիպել է իր հասնգուցյալ կնոջ եղբայր Արշավիր Փարսադանյանի և իր բարեկամ բժիշկ Խ. Մելիք-Փարսադանյանի հետ։

1937թ. նոյեմբերի 5-ին վերադարձել է Հայաստան՝ մշտական բնակության։ 1937թ. դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ներքին գործերի ժողկոմի եռյակի որոշմամբ դատապարտվել է գնդակահարության։ 1937թ. դեկտեմբերի 17-ին վճիռը ի կատար է ածվել։

Համաձայն ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1989թ. նոյեմբերի 6-ի հրամանագրի Գետեոն Տեր-Մինասյանը արդարացվել է։

Մշակութային-հասարակական ու քաղաքական գործիչ Գ. Տեր-Մինասյանը 1918-21թթ. համագործակցել է Զանգեզուր եկած Անդրանիկի և Նժդեհի, Արսեն Շահմազյանի, Զանգեզուրի կենտրոնական ու շրջանային ազգային խորհուրդների հետ, դարձել Նժդեհի զինակիցը՝ պայքարել է թուրք-մուսաֆատական հարձակումներից Զանգեզուրի պաշտպանության և Մայր Հայաստանի կազմում այն պահելու համար։

Метки:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: