ՆԱՎԱՍԱՐԴ ՎԵԶԻՐՅԱՆ


… Կապան քաղաքը 1920-ական թվականներին զարթոնքի ժամանակն էր ապրում, պատերազմներից ու ազգամիջյան կռիվներից հետո խաղաղ ու հանգիստ կյանքով էր ապրում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխատանքները դադարեցրած ու լքված պղնձի հանքերը սկսել էին նոր թափով նորոգվել ու աշխատել։ Ամեն տեղից աշխատուժ էր գալիս՝ հարևան շրջանների գյուղերից, Իրանից համշարիներ, միջին ասիական        հանրապետություններից սարթեր, Ռուսաստանից որակյալ մասնագետներ ու բանվորներ։ Կապան քաղաքում սկսվել էր եռուզեռ, աշխուժություն: Քաղաքի մեջ սնկի պես աճեցին առևտրի խանութներ, արհեստանոցներ, որոնք կատարում էին տարբեր անհրաժեշտության աշխատանքներ։ Դրանց շարքում կար մի դարբնոց, որ ամեն տեղից հաճախորդներ շատ էր ունենում։ Այս դարբնոցում պատրաստվում էր գյուղատնտեսական աշխատանքային բազմազան գործիքներ, կացին ու այլ գործիքներ, ձի կամ էշ էին պայտում, հանքերի համար պատվերներ կատարում: Հետաքրքիրն այն էր, որ այստեղ ավելի շատ մարդ էր հավաքվում ու նստում երկար ժամանակ, զրուցում էին անցած-գնացած անմոռանալի քաջագործությունների մասին։ Զրուցողների կենտրոնում դարբնոցի հռչակված դարբին Նավասարդն էր, զորավար Անդրանիկի ու Գարեգին Նժդեհի քաջ զինվոր վաչագանցի Նավասարդը։ Պատմում ու հիշում էին իրենց կատարած քաջություններից, թե Ղարսի, Սարիղամիշի Անդրանիկի կռիվներում ինչպես է աչքի ընկել վաչագանցի Նավասարդը, և ինչպես է կտրել խորամանկ թշնամի թուրքի գլուխը, արժանացել Անդրանիկի գովասանքին, թե ինչպես Զեյվայի ճակատամարտում Նավասարդը դիպուկ նշանառությամբ խփել է հինգ թուրք զինվորների, 1920թ. հոկտեմբերի 10-ին առանձնապես աչքի ընկել Կապանի վերագրավման մարտերում, որ Նժդեհի կանչով վաչագանցի տասնյակ զինվորներ իրենց կողմից ընտրված վաշտապետ համագյուղացի Նավասարդ Վեզիրյանի հրամանատարությամբ ինչպես են մասնակցել Զանգեզուրի ինքնապաշտպանությանը թուրքերի (այժմվա հորջոջմամբ՝ ադրբեջանցիների) դեմ մղված կռիվներում։ Եվ անգամ պատմեցին նաև այն մասին, որ վերջին տարիներում Կապան քաղաքի Քյարխանա թաղամասում ապրող թուրքերը փակել էին Վաչագան գյուղից Կապանի հանքեր տանող ճանապարհը և վաչագանցիները աշխատանքի գնալու համար հեռու ճանապարհ էին կտրում։ Նավասարդը մենակ ու անահ համարձակորեն քայլում էր իրենց ամենօրյա ճանապարհով, որ անցնում էր Քյարխանա թուրքաբնակ թաղամասի միջով, որը և ոգևորում էր վաչագանցիներին։ Այնուհետև շուտով վերանում է խոչընդոտը, վերանվանվում Ներքին Վաչագան։

Բայց եկավ ժամանակ, երբ այդ պատմություններում ու զրույցներում ասված քաջագործությունների համար 1930թ. դարբին Նավասարդ Վեզիրյանին ձերբակալեցին ու բանտ նետեցին։ Երկու տարի հետո 1932թ. ազատվեց, վերադարձավ հայրենիք։ 1935թ. կրկին ձերբակալեցին ամբաստանելով, որ զորավար Անդրանիկը և սպարապետ Գարեգին Նժդեհը վաչագանցի Նավասարդ Հովակիմի Վեզիրյանին համարել են քաջ զինվոր և Երևանի բանտում գնդակահարեցին որպես ժողովրդի թշնամի։

Եվ այսպես՝ ժողովրդական հերոսները անվանվեցին ժողովրդի թշնամիներ, աքսորվեցին, գնդակահարվեցին, սակայն նրանք հավերժ անմար մնացին ժողովրդի պատմական հիշողության մեջ։

Реклама

Метки: ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: