ԿԱՐԱՊԵՏ ՆԱՐԻՆՅԱՆ —


Կարապեւո Մարգարի Նարինյանը ծնվել է 1879թ. Կապանի շրջանի Վերին Հանդ գյուղում: Ստացել է միջնակարգ կրթություն: 1900թ. զորակոչվել է ռուսական բանակ, աչքի է ընկել գերազանց ծառայությամբ և ստացել պարուչիկի զինվորական կոչում: Մասնակցել է Ճապոնական պատերազմին: Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Բաքվի նավթաարդյունաբերական ձեռնարկությունում և Նիկոլ Դումանի ղեկավարությամբ մասնակցել հայերի պաշտպանության մարտերին:

1913թ. կրկին զորակոչվել է ռուսական բանակ, 1914-15թթ. մասնակցել ռուս-գերմանական պատերազմին:

1916-18թթ. հայկական կամավորական ջոկատներում մասնակցել է Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած կռիվներին:

1918թ. հուլիսին զորավար Անդրանիկի ջոկատի կազմում մասնակցել է կռիվներին և կազմակերպել է Վանի հայերի գաղթը Զանգեզուր: Վերադառնալով Զանգեզուր, մասնակցել է Կապանի շրջանի պաշտպանության մարտերին, զենք ու զինամթերք է ձեռք բերել և կազմակերպել տեղափոխումը Կապան, ակտիվորեն աջակցել գնդապետ Արսեն Շահմազյանին Զանգեզուրի ինքնապաշտպանության նախապատրաստման գործում:

1919թ. օգոստոսին Զանգեզուր է գալիս Գարեգին Նժդեհը: Կարապետ Նարինյանը Նժդեհի հետ համագործակցել և ստանձնել է Վերին Հանդ գյուղի վաշտապետի պարտականությունը: Գարեգին Նժդեհի Զանգեզուրում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանում Կարապետ Նարինյանը որպես զինվորական ծառայել է նրա մոտ: Նարինյանը 12 տարի ծառայել է բանակում, որից 8 տարի` կռվել ռազմաճակատներում: Հարևան Քրդիկանց գյուղի վաշտապետ Ոուստամի հետ ապահովել է Ողջի ձորի գյուղերի ինքնապաշտպանությունը, հաղթանակ տարել Ողջիի և Գեղվաձորի կռիվներում:

Կարապես Նարինյանի տանը հյուրընկալվել և խորհրդակցություններ են անցկացրել Անդրանիկ զորավարը և Գարեգին Նժդեհը:

Զանգեզուրում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո Կ. Նարրնյանը աշխատել և ապրել է հայրենի գյուղում; 1936թ. ամբաստանվել և կալանավորվել են գյուղի ակտիվիստներ, իր հորեղբոր որդի Բարխուդար Սարգարյանը, Հարություն Հարությունյանը և Լալազար Ղահրամանյանը: Նարինյանը հանդես է գալիս նրանց պաշտպանությամբ և պահանջում դադարեցնել նման անհիմն կամայականությունները: Շուտով նրան ևս կալանավորում են: Դա 1937թ. սեպտեմբերի 12-ն էր: Նույն թվականի հոկտեմբերի 20-ին եռյակի կողմից Կարապետ Նարինյանը դատապարտվել է գնդակահարության և 1937p նոյեմբերի 12-ին գնդակահարվել Գորիսի բանտում:

1962թ. սեպտեմբերի 29-ին ՀԽԱՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան բեկանել է եռյակի որոշումը և քրեական գործը Կարապետ Նարինյանի նկատմամբ կարճել է հանցակազմի (հանցադեպի) բացակայության պատճառով:

1937թ. գնդակահարված Կարտպետ Նարինյանի տանը մնացել էին նրա վեց զավակները, որոնցից ավագը ընդամենը 16 տարեկան էր: Ընտանիքի մայրը` Լեմզար (հարևան Քրդիկանց գյուղից) մեծ դժվարությամբ ու տառապանքներով պահեց, մեծացրեց զավակներին: 12 տարեկան միակ արու զավակը` Արծրունին, մեծացավ, ավարտեց Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումը (1947թ.), աշխատանքի անցավ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ անընդմեջ աշխատել է 45 տարի: Առանց արտադրությունից կտրվելու ավարտել է Երևանի պետական համալսարանը (տնտեսագետի որակավորմամբ):

Արծրուն Մարգարյանը Քաջարանի լեռնագործների կուլեկտիվում ձեռք բերեց մեծ հեղինակություն, ընտրվեց կոմբինատի արհմիության կոմիտեի նախագահ, կուսկոմիտեի քարտուղար:

1992թ. անցել է անհատական կենսաթոշակի, ապրում էր Կապան քաղաքում, վառ պահում հոր հիշատակը:

Մահացել է 2001թ.:

Реклама

Метки: ,

Один ответ to “ԿԱՐԱՊԵՏ ՆԱՐԻՆՅԱՆ —”

  1. Anahit Armenakyan Says:

    Shnorhakal em ais grarman hamar. Hamozvats em, papus` Artsrun Margaryani, dury nuinpes kga

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: