Վայոց Ձոր


Վայոց Ձոր — Մեծ Հայքի Սյունիքի գավառներից է, համապատասխանում է ՀԽՍՀ Եղեգնաձորի ու Ազիզբեկովի շրջաններին։

Վայոց ձորը Սյունիքի առավել նշանավոր գավառներից մեկն էր։ Վայոց ձորի և նրանում գտնվող մի շարք վայրերի մասին մեր և օտար աղբյուրներում կան բազմաթիվ հիշատակություններ։ Վայոց ձորն իր մեջ ընդգրկում էր Արփա գետի վերին և միջին հոսանքների ավազանները։ Նա սահմանափակված էր հյուսիսից Գեղարքունիքով և Սոդքով, արևելքից` Ծղուկքով և Արցախի Ծար գավառով, հարավից` Ճահուկով և Այրարատի Շարուր գավառով, իսկ արևմուտքում նա Այրարատից բաժանված էր Գեղամա լեռների ջրբաժան գծով։ Վայոց ձորը Սյունիքի ամենաընդարձակ գավառներից մեկն էր։ Այն իրենից ներկայացնում էր բոլոր կողմերից լեռներով պատած մի գոգավորություն։

Վայոց ձորը Վարդան աշխարհագրի մոտ կոչված է Եղեգյաց ձոր։ Այն լեռնային, ջրառատ գավառ է։ Ունի բերրի հողեր, սառնորակ աղբյուրներ և հանքային ջրեր (այժմյան Ջերմուկը)։ Գավառը նշանավոր էր մետաղի հանքերով։ Այստեղ կային կապարի, արծաթի և պղնձի մի քանի «բովեր»` ելքեր, որոնք շահագործման են ենթարկվել հին ժամանակներից։

Մինչև 9-րդ դարը Վայոց ձորի մասին տեղեկությունները կցկտուր են։ 9-րդ դարի կեսերին Վայոց ձորի Եղեգիս գյուղաքաղաքն է տեղափոխվում Սյունյաց իշխանանիստը։ 11-րդ դարի սկզբին Վայոց ձորը Բագրատունի Գագիկ Ա թագավորը միացնում է կենտրոնական թագավորությանը։ Բագրատունիների թագավորության անկումից հետո Վայոց ձորի իշխանները աստիճանաբար կորցնում են իրենց քաղաքական նշանակությունը, իսկ սելջուկ-թուրքերի արշավանքների և տիրապետության հետևանքով նրանք գրեթե չքանում են քաղաքական ասպարեզից։ 13-րդ դարասկզբին, երբ հայ-վրացական միացյալ զորքերը ազատագրեցին Հյուսիս-արևելյան Հայաստանը, Վայոց ձորի մեծ մասը Զաքարյանների միջոցով տրվեց Լիպարիտ Օրբելյան իշխանին, իսկ մյուս մասը` Խաղբակյաններին (կամ Պռոշյաններ)։ Օրբելյանները և Խաղբակյանները երկար ժամանակ շարունակում են իշխել Վայոց ձորում։ Օրբելյանների մասին հիշատակությունները մինչև 15-րդ դարի կեսերը չեն ընդհատվում։ Հավանական կարելի է համարել, որ Օրբելյաններն ու Խաղբակյանները քաղաքական ասպարեզից վերացել են 15-րդ դարի վերջերին։

Միջին դարերում Վայոց ձորում բնակավայրերը մեծ թիվ են կազմել։ Տաթևի եպիսկոպոսական հին հարկացուցակում Վայոց ձորի տակ հիշատակվում է 91 բնակավայր, բացի դրանից, 10-13 դդ. Վայոց ձորում հիշատակված են նաև մոտ 15 այլ բնակավայրեր, որոնք չեն մտել նշված հարկացուցակի մեջ։

Метки:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: