Սյունիք (նահանգ)


Սյունիք, Մեծ Հայքի իններորդ նահանգը։ Արևմուտքում և հյուսիս–արևմուտքում սահմանակցում էր Այրարատին, հյուսիս–արևելքում և արևելքում՝ Արցախին, հարավում և հարավ–արևելքում՝ Վասպուրականին։ Սյունիքի գավառներն են՝ Երնջակը, Ճահուկը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Սոդքը, Աղահեճքը, Ծղուկը, Հաբանդը, Բաղքը, Չորքը, Արևիքը, Կովսականը։ Մ.թ.ա. I հազարամյակում Սյունիքի տարածքում բնակվել են բազմաթիվ ցեղեր, որոնք մ.թ.ա.VIIIդ. սկզբից աստիճանաբար ներառվել են Ուրարտու պետության քաղաքական ազդեցության ոլորտը։ Ուրարտուի արքաները Սյունիքի տարածքում ծավալել են շինարարական աշխատանքներ, հիմնել բերդեր, քաղաքներ, ջրանցքներ։ Մ.թ.ա. VIդ. սկզբից Սյունիքի տարածքը մտել է Երվանդունիների հայկական թագավորության, իսկ մ.թ.ա. V-IVդդ.՝ Աքեմենյան Պարսկաստանի 18–րդ սատրապության մեջ։ Մ.թ.ա. IVդ. վերջին՝ հունա–մակեդոնական արշավանքներից հետո. Սյունիքի տարածքն ընդգրկել է անկախությունը վերականգնած Երվանդունիների հայկական թագավորության, րսկ մ.թ.ա. 189–ից՝ Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորության կազմում։ Մեծ Հայքում Արշակունիերի հաստատումից հետո, ձևավորվել է Սյունիքը։ Սյունիքի իշխանությունը եղել է Մեծ Հայքի ամենազոր նախարուրությունը, նրանք վարել են կարևոր պաշտոններ, եղել Հայոց բանակի արևելյան զորաթևի հրամանատարներ, առժամանակ զբաղեցրել Աղձնիքի բդեշխական աթոռը։ Մեծ Հայքի թագավորության 387–ի բաժանումից հետո Սյունիքը ենթարկվել է Սասանյան Պարսկաստանի գերիշխանությանը։ 440–ական թթ. Սյունիքի իշխան Վասակ Սյունին նշանակվել է Հայոց մարզպան։ Չնայած վերջինս Վարդան Մամիկոնյանի ապստամբության ժամանակ համագործակցել է Պարսից արքունիքին, սակայն Սյունիքի բնակչության մեծ մասը մասնակցել է ազատագրական պայքարին։ 571–ին Սյունիքը հանվել է Հայաստանի մարզպանության կազմից և, որպես առանձին շահր, մտցվել Ատրապատականի մեջ։ Վարչական այս կացությունը գոյատևել է մինչև արաբական արշավանքները։ VIIIդ. սկզբից՝ արաբական տիրապետության ներքո, Սյունիքը մտել է Արմինիա երկրամասի կազմի մեջ։ Արաբական տիրապետության շրջանում Սյունիքի իշխանությունը կարողացել է պահպանել գոյությունը, նույնիսկ զգալիորեն ուժեղացել, զարգացել են ավատատիրական հարաբերությունները։ 826-827–ին խուրամյան զորամասերն ահավոր ավերածության են ենթարկվել Բաղքն ու Գեղարքունիքը, կոտորել բնակչությունը։ Հայ Բագրատունիների թագավորության ստեղծումից հետո Սյունիքի իշխանությունները մտել են նրա մեջ։ Xդ. 70-80–ական թթ. Սյունիքի քաղաքկան կենտրոնն աստիճանաբար տեղափոխվել է հարավ և գահերեցությունն անցել է Բաղքի գահակալ Սմբատ Ա–ին, որն 987–ին Սյունիքը հռչակել է թագավորույուն։ 1103–ին սելջուկյան թուրքերը ավերել են Սյունիքի Կապան մայրաքաղաքը։ 1170–ին վերացել է Սյունիք թագավորությունը։ XIIIդ. սկզբին Զաքարյանների գլխավորությամբ, Սյունիքը ազատագրել են սելջուկյան տիրապետությունից։ Սյունիքուն հաստատվել են երկու նոր իշխանական ընտանիքներ. Օրբելյաններ և Խաղբակյաններ։ 1230-ական թթ. նրանք ճանաչել են մոնղոլական գերիշխանությունը։ 1720–ական թթ. Սյունիքի հայությունը ապստամբել է պարսկական տիրապետության դեմ։ Ապստամբության գլուխ անցած Դավիթ Բեկը ազատագրել է հարավային Սյունիքը և հիմք դրել ինքնուրույն իշխանության։ Նա հաջող կռիվներ է մղել նաև օսմանյան թուրքերի դեմ, որոնք 1725-27–ին փորձել են գրավել Սյունիքը։ 1730–ին շարժումը անկում թ ապրել։ 1826-28–ի ռուս–պարսկական պատերազմից հետո Սյունիքի ամբողջ տարածքը միացվել է Ռուսաստանին։

Սյունիքի գավառները

  • Արևիք
  • Կովսական
  • Ձորք
  • Բաղք
  • Ծղուկք
  • Հաբանդ
  • Երնջակ
  • Ճահուկ
  • Աղահեջք
  • Վայոց ձոր
  • Գեղարքունիք
  • Սոդք

Метки: ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: