Գեղարքունիք


Գեղարքունիք — Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։

Գեղարքունիք գավառը գրավում էր Գեղամա լճի (Սևանա լիճ) ավազանի խոշորագույն մասը, իսկ ավազանի մյուս փոքրիկ մասը կազմում էր Սոդք գավառը։ Գեղարքունիքը տարածվում էր լճի ավազանի հյուսիս-արևմտյան կողմում, իսկ Սոդքը` հարավ-արևելյան։ Գեղարքունիքն ու Սոդքը միասին կոչել են նաև Գեղամա երկիր։

Ավանդությունը Գեղարքունիք անունը կապում է ավանդական Գեղամի անվան հետ։

Սևանա լիճը մեծ մասով պատկանում էր Գեղարքունիք գավառին։

Գեղամա երկրի քաղաքական վիճակի մասին արժանահավատ վկայություններն սկսում են 8-րդ դարից, երբ հայ ժողովուրդը նվաճում էր քաղաքական անկախություն, այդ երկիրը միացվում է Բագրատունիների կենտրոնական իշխանությանը։

Սելջուկների տիրապետությունը Գեղամա երկրում կարճատև եղավ։ Հայ-վրացական միացյալ զորքերը` Զաքարյան զորավարների գլխավորությամբ, Գեղամա երկիրը 12-րդ դարի վերջերին մաքրում են սելջուկներից։ Այստեղ իրենց իշխանությունն են հաստատում Զաքարյանները և նրանց ազգական Դոփյանները։

Метки:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: