Վանական համալիր Բեխի անապատ


Բեխի անապատը, այլ անվանումներով` Տանձափարախի կամ Արիստակես անապատը, գտնվում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից 4կմ հարավ-արևելք, բարձր լեռան արևելյան լանջին, անտառի մեջ: Կառուցվել է 10 դարում, 17 դարի 20-ական թվականներին վերակառուցվել է Արիստակես վարդապետի կողմից: Կարծիք կա, որ այն պատմության մեջ հիշատակվող Փառավարտո վանքն է: Որոշ պատմաբաններ փառավարտո բառը ստուգաբանում են ՙփառավոր ավարտ՚ իմաստով: Համալիրի կենտրոնում գտնվում է 17 դարում վերակառուցված եկեղեցին, որն ամբողջովին կանգուն է: Եկեղեցուն արևմուտքից կից գավիթը փլված է, պահպանվել են հիմքերը: Եկեղեցուն հարավից կից սեղանատունը կիսավեր վիճակում է գտնվում: Պահպանվել են համալիրի շուրջ եղած պարսպի հիմքերը և արևմտյան պարսպապատին կից միաբանության խցերի ավերակները: Տարածքում կան 10-18դդ թվագրվող 4 խաչքարեր: Վանական համալիրից արևելք` մոտ 50մ հեռավորության վրա, կա մի փոքրիկ մատուռ:

Մի քանի խոսք Բեխ բնակավայրի մասին: Ստ. Լիսիցյանը ՙԶանգեզուրի հայերը՚ գրքում գրում է, որ Բեխ ուդիերեն նշանակում է արև:

Երվանդ Լալայանը ՙԶանգեզուրի գավառ՚ գրքում գրում է, որ իր ժամանակների Ղափանի ոստիկանական շրջանում, նախանցյալ դարում իշխել են երկու նշանավոր մելիքական տներ, մեկը` Մելիք Փարսադանյանի, մյուսը` Թորոս իշխանի: Մելիք-Փարսադանյանները բնակվել են գլխավորապես Հալիձոր և Բեխ  գյուղերում:

Ստ. Օրբելյանը ՙՍյունիքի պատմություն՚ աշխատության վերջում բերում է Սյունիքի 12 գավառների եկեղեցու հարկացուցակը ըստ հին սահմանվածի: Հարկացուցակում Կովսական գավառի մեջ թվարկված է նաև Բեխ գյուղը: Ստ. Օրբելյանը 13դարի երկրորդ կեսի և 14դարի առաջին տարիների գործիչ է: Նրա ՙըստ հին սահմանվածի՚ արտահայտությունը հիմք է տալիս ենթադրելու, որ շուրջ 700 տարի առաջ պատմության մեջ հիշատակված Բեխ գյուղը շատ ավելի հին կարող է լինել: Այն մինչ օրս անփոփոխ պահպանել է իր անունը: Կապան քաղաքի ընդարձակման հետևանքով` որպես առանձին թաղամաս, ներառվել է քաղաքի վարչական տարածքի մեջ:

Բեխի կամ Տանձափարախի անապատի մասին հիշատակված է Ստ. Օրբելյանի ՙՍյունիքի պատմություն՚ աշխատության մեջ: Համալիրի կառուցման մասին որևէ հիշատակություն չկա, սակայն ասվում է, որ Սյունյաց Ձագիկ իշխանի որդին` Վահանը, հանկարծակի չար դևից զարնվելով, տանջվում էր: Այդ պատճառով հրաժարվում է աշխարհական կարգից, կրոնավորի տարազ հագնում ու երկար ժամանակ ճգնում Տանձափարախի սուրբ վկայարանում: Պատմիչը այնուհետև գրում է, որ մագրվելով պիղծ ոգուց, նա կամենում է իր անունով վանք շինել: Վահանը իր մտահղացումը իրականացնում է 911թվականին` կառուցելով և իր անունով կոչելով Վահանավանքը: Կնշանակի, որ 10դ սկզբում արդեն Տանձափարախը հայտնի միաբանական ուխտ է եղել:

Մեկ այլ տեղ, խոսելով Սյունյաց աշխարհի վանքերից գլխավորների մասին և թվարկելով շուրջ 30 անուն, Ստ. Օրբելյանը գրել է, որ առաջինը Սիսական տան բոլոր վանքերի գլուխն ու շնորհաբաշխության աղբյուրը, Տաթևն է: Այնուհետև, ըստ ունեցած դերի թվարկելով մյուսները, Տանձափարախին հատկացնում է 11-րդ տեղը` Վահանավանքից հետո, նշելով, որ Վահանավանքի և Տանձափարախի կրոնավորները խարազանազգեստ ու սակավապետ էին:

Հեթանոսական պաշտամունքային մանր կոթողների առկայությունը եկեղեցու ներսում, հիմք է տալիս ենթադրելու, որ այս տարածքում հնարավոր է նախաքրիստոնեական կրոնական շինություն եղած լինի:

Եկեղեցին միանավ, բազիլիկ շինություն է, կղմինդրածածկ: Տանիքն ամբողջովին խոտածածկ է, աճել են նաև ծառեր:

Համալիր տանող ավտոճանապարհ չկա, այնտեղ կարելի է հասնել անտառի միջով անցնող մի քանի կածաններով:

Метки: , , ,

Один ответ to “Վանական համալիր Բեխի անապատ”

  1. Vahagn Melik-Parsadanyan Says:

    Voxjuneli e zer koxmic irakanacvac ashxatanqe ev zer gorcuneutjune. Im ev mi sharq ajl Bexcineri koxmic Shnorhakalutjun em hajtnum Bexi Anapati lusabanman, ev endhanrapes ser kajqi hamar!!!

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: