Հալիձորի բերդ


Հալիձորի բերդը գտնվում է Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի դիմաց, Ողջի գետի բարձրադիր աջ ափին: Այն կառուցվել է որպես կուսանաց անապատ, այնուհետև վեր է ածվել Բեխ գյուղում նստող Մելիք-Փարսադանյանների տոհմական ամրոցի:  Մելիքական այս տունը Կապանի տարածաշրջանում իշխող մելիքական տներից ամենանշանավորն է եղել: Կա կարծիք, որ այս տոհմը սերում է Սյունյաց Ձագիկ իշխանից: Մելիք-Փարսադանյանների տոհմին է պատկանում հայազգի պանծալի զորավար Դավիթ Բեկը:

Հալիձորի բերդը պարսպապատ է, ունի մի քանի բուրգեր,  բերդի դիմաց եղել են Մելիք-Փարսադանյանների պղնձահանքն ու պղնձաձուլարանը: Ամրոցի հյուսիսային կողմում գտնվում է 17-րդ դարի կառույց հանդիսացող քառամույթ, գմբեթավոր դամբարանը: Բերդի տարածքում է գտնվում 17-րդ դարում կառուցված սբ. Աստվածածին եկեղեցին, որը 1723թ. վերակառուցվել է Դավիթ Բեկի կողմից: Սբ. Աստվածածին եկեղեցուն հարավից ու հյուսիսից կից կան մի շարք բնակելի շինություններ, ամրոցի հյուսիսային կողմում գտնվում է սեղանատունը: Բերդի հարավ-արևելյան կողմում տարածվում է Հալիձոր գյուղատեղին: Գյուղատեղիի եկեղեցու մոտ, որը 17-րդ դարում կառուցված միանավ սրահ է, գտնվում է միջնադարյան գերեզմանոցը: Գյուղատեղիում մինչ օրս կանգուն է 19-րդ դարում կառուցված մի տնտեսական շինություն:

Հալիձորի բերդը մեծ դերակատարում է ունեցել  18-րդ դարի սկզբիին Սյունիքում ծայր առած ազատագրական կռիվների ժամանակ, երբ  Դավիթ Բեկը ամրացրեց, վերակառուցեց ու դարձրեց այն Սյունիքի անկախ գահերեց իշխանության աթոռանիստը: Դավիթ Բեկի տարած մի շարք փառահեղ հաղթանակների լուրն ստանալուց հետո պարսից Թամրազ շահը հրովարտակով ճանաչում է նրա իշխանությունը Սյունիքի վրա և դրամ կտրելու իրավունք տալիս: Դավիթ Բեկը սիրով ընդունում է շահի հրովարտակը և հաստատվելով Հալիձորի բերդում,  սկսում է դրամ կտրել, որի մի երեսին դրոշմում է Թամրազ շահի անունը, իսկ մյուսում` իրենը, հետևյալ կերպ` ՙՔրիստոսի ծառա Դավիթ՚:

Դավիթ Բեկի գլխավորությամբ հայ զորական ուժերը Հալիձորի բերդի պարիսպների տակ տարել են բազմաթիվ փառահեղ հաղթանակներ ու անառիկ պահել ամրոցը: Սակայն նրա մահից հետո զորքի մեջ երկպառակություն առաջ եկավ` ընդհանուր լեզու չգտան Տեր Ավետիսն ու Մխիթար սպարապետը, զորքը մասնատվեց ու ցրվեց: Թուրքերը գրավեցին  և ավերեցին բերդը:

բերդի գրավման մասին պատմող մի ավանդույթի համաձայն, Դավիթ Բեկի զորքը պաշարված է եղել Հալիձորի բերդում: Պարսից շահը հազար ու մի հնար է մտածել ու չի կարողացել բերդը գրավել: Չորս ձի քառասուն օր ծարավ է պահել, հետո բաց թողել բերդի կողմերը ման գան. ասել է` որտեղ որ խրխնջան, ոտները գետնին խփեն, ուրեմն իմացեք, որ ջուրն էն տեղից էլ գետնի տակով գնում է բերդի կողմը: Այդպես էլ արել են: Ձիերը երբ որ լսել են գետնի տակից կավե խողովակներով վազող ջիր ձայնը, խրխնջացել են ու սկսել ոտքերով քանդել գետինը: Բաց են արել ձիերի քանդած տեղը, ջարդել թրծած խողովակները, ջուրը կտրել և Դավիթ Բեկի զորքին ծարավ թողել:

Բերդի տարածքում, սբ. Աստվածածին եկեղեցուն կից շինության ներսում, կան չորս տապանաքարեր: Տեղացիներն ասում են, որ տապանաքարերից մեկի տակ հանգչում է զորավարի աճյունը: Ավանդույթն ասում է, որ երբ Դավիթ Բեկը հիվանդանում ու մեռնում է, Տաթևի վանքից հատուկ նրա համար գալիս է ծերունի Հովակիմ եպիսկոպոսը /Պապ կոչված/ և մեծ հանդեսով թաղում նրան Հալիձորի եկեղեցու գավթում: Ասում են, թե Դավիթ Բեկի գերեզմանաքարի վրա միայն մի ծաղիկ կա քանդակված, և այն էլ երեսով դեպի հողը, որպեսզի թշնամիները չկարողանան ճանաչել և ոսկորները հանել:

2006 թվականից ընթանում են բերդի վերականգման աշխատանքներ:

Метки:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: