Գարեգին Նժդեհի անունով կառուցված հուշահամալիր


Հայտնի է, որ Գարեգին Նժդեհը մահանալուց առաջ ցանկություն է հայտնել մահվանից հետո իր մշտական հանգիստը գտնել Խուստուփ սարի լանջին, որպեսզի հսկի Լեռնահայաստանի խաղաղ անդորրը: Նա մահացավ Ռուսաստանի Վլադիմրի քաղաքում և մոտ 30 տարի մնաց այնտեղ թաղված: 80-ական թվականներին նրա եղբոր և մի խումբ նվիրյալների ջանքերով զորավարի աճյունը տեղափոխվեց Երևան և հետագայում թաղվեց Եղեգնաձորի Սպիտակավոր վանքի բակում: Հաշվի առնելով զորավարի ցանկությունը, նրա աջը տեղափոխեցին և թաղեցին Խուստուփի լանջին` Կոզնի աղբյուրի մոտակայքում, որտեղ և դրվեց հուշաքար` Նժդեհի հարթաքանդակով:  2001թ. Սպիտակավոր եկեղեցուց զորավարի աճյունը մեծ հանդիսությամբ տեղափոխվեց Կապան քաղաք և ամփոփվեց քաղաքի հյուսիս-արևմտյան մասում նրա անունով կառուցված հուշահամալիրի տարածքում: Համալիրի կենտրոնում կանգնած է զորավարի կիսանդրին, կողքերին` խորհրդանշական արծիվներ:

Նժդեհը իր գործունեությունը Սյունիքում սկսել է 1919թ. օգոստոսի սկզբին, երբ ՀՀ կառավարության որոշմամբ ուղարկվում է Զանգեզուր: Նա նախ և առաջ ետ գրավեց թուրքերի կողմից գրավված  Ողջու գետահովտի գյուղերը և բացեց Զանգեզուր-Գողթն ճանապարհը:  Այնուհետև ձեռնարկեց Գեղվա ձորի ազատագրման գործը: Նրա խոսքերով ՙԳեղվա ձորը Զանգեզուրի համար այն է, ինչ Կարթագենը Հռոմի համար՚:  Գեղվա ձորի ազատագրումից հետո ամբողջ Լեռնային Հայաստանը ցնծության մեջ էր:  Գարեգին Նժդեհին Կապանն անվանեց երկրորդ Դավիթ Բեկ, իսկ թշնամին` Աժդահա փաշա: Այնուհետև գրավում է ռազմավարական տեսակետից Զանգեզուրի համար բացառիկ նշանակություն ունեցող Շուռնուխ գյուղը, որը մի կողմից պաշտպանում էր Կապանը, մյուս կողմից` Գորիսը: Հետո գրավում է Գողթնի բոլոր թշնամի գյուղերը:

Ադրբեջանի խորհրդայնացումից հետո այնտեղ մտան ռուսական 11-րդ կարմիր բանակի զորքերը: Նրանք վերջնագիր ներկայացրեցին Հայաստանին` Ադրբեջանին վերադարձնել Զանգեզուրն ու Ղարաբաղը: 1920թ. ամռանը 11-րդ բանակի զորամասերը, որոնք հիմնականում կազմված էին Զանգիլանի թաթարներից ու Օրդուբադի թուրքերից, գրավում են Գորիսը, այնուհետև` Կապանը, սակայն Արևիքը գրավել չեն կարողանում: Օգտվելով Արևիքի մարտում կրած նրանց պարտությունից, Խուստուփի լանջերին ամրացած Նժդեհը արշավանքով ազատագրում է Կապանն ու Սիսիանը, այնուհետև շարժվում է Գորիս և Տաթևի ու Գորիսի միջև գտնվող Եռաբլուր սարահարթում ջախջախում  Ջավալ փաշայի գունդն ու մտնում Գորիս:

Լեռնահայաստանում Նժդեհի մղած կռիվները թուրք, թաթար և բոլշևիկյան ուժերի դեմ հետապնդում էր մեկ նպատակ` Լեռնահայաստանի միացմանը Հայաստանի անկախ հանրապետությանը: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո այդ պայքարն այլևս անիմաստ էր. Նժդեհը զիջեց` միայն պահանջելով, որ Լեռնահայաստանը միացվի Խորհրդային Հայաստանին: 1921թ. հուլիսի 10-ին Նժդեհը Հայաստանի սրբազան հողով փոշոտված ու հոգնած ոտքերը դնում է խորհրդային երկրի սահմաններից դուրս: Նա երկար ժամանակ չէր հեռանում Արաքսի աջ ափից, որպեսզի իր մեկնումից հետո Սյունիքի բնակչության հետ հաշվեհարդար չտեսնեն:  Նժդեհի հաղթանակները զուր չանցան, այլ պսակվեցին հաջողությամբ` Զանգեզուրը և Ղարաբաղը հայտարարվեցին Հայաստանի անկապտելի մասը, սակայն Նժդեհը այլևս հեռու էր, երբ 1923թ. Ղարաբաղը Հայաստանից խլվեց և տրվեց Ադրբեջանին:

Սյունյաց հողում հերոսացած զորավարի հուշերում շատ հետաքրքիր ու ուսանելի մտքեր կան արտահայտված: Դրանցից մեկում նա ասում է. ՙՌազմավարի հանճարը բխում է իր հոգու վեհությունից: Հաղթանակն այլ բան չէ, քան ինքնավստահ նախաձեռնության պտուղը… Պարտվեցինք, որովհետև մեր ցեղի ոգու բովանդակ ուժերն օգտագործելու փոխարեն հովանավորներ փնտրեցինք՚:

Метки: , ,

Один ответ to “Գարեգին Նժդեհի անունով կառուցված հուշահամալիր”

  1. Նժդեհի Զավակ Says:

    վերջի տողերը շատ ճիշտ են նաեվ այսօրվա Հայաստանի համար

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: