Բաղաբուրջի Հուշահամալիր


Հուշահամալիրը գտնվում է Կապան քաղաքից 200մ հարավ, Բաղաբուրջ տանող ճանապարհի ձախակողմյան բարձունքին: Կառուցապատվել է 1970-1990թթ: Աձաջին հարթակում կանգնեցված է Մեծ եղեռնի և 1988թ.վականի Սումգայիթի ու Բաքվի  զոհերին նվիրված հուշակոթող սյունը: Քառանկյուն, քանդակազարդ, մոտ 5-6մ վեր խոյացող սյուն է, որը վերջանում է գլխադիր քարե խաչով:

Երկրորդ հարթակում Արցախյան ազատամարտում զոհված կապանցի հայորդիների եղբայրական գերեզմանոցն է: Հայոց ազգային մեծ զարթոնքի` Արցախյան ազատամարտի տարիներին մի նոր փորձության է ենթարկվել հայ ժողովուրդը: Նրա ողջ սահմանների երկայնքով կատաղի մարտեր են տեղի ունեցել: Սյունիքով էր անցնում Արցախը սնող մայրուղի-զարկերակը: Սյունիքում ձևավորված երկրապահ ջոկատները, նոր կազմավորվող հայ ազգային բանակի զորամասերի հետ մեկտեղ, կենաց և մահու պայքար են մղել ոչ միայն երկրամասի սահմանները պաշտպանելու,  այլև տարիներ շարունակ զավթված մայրենի հողը ազատագրելու և իր իսկական տերերին վերադարձնելու համար: Հաղթանակները երբեք դյուրին չեն տրվում, դրանք  կերտելու ճանապարհին բազմաթիվ նվիրյալ կապանցի հայորդիներ նվիրաբերեցին իրենց կյանքը: Նվիրաբերեցին, որպեսզի այսօր ապրի ու բարգավաճի հայոց հնամենի ոստաններից մեկը` հարզատ Կապան քաղաքը: Փառք ու պատիվ մեր նորօրյա հերոսներին: Երախտապարտ ժողովուրդը հիշում, գնահատում է նրանց: Այդ գնահատանքի արդյունքներից մեկն էլ այս համալիրի կառուցումն է:

Հուշահամալիրի երրորդ հարթակի վրա անհայտ զինվորի հիշատակին նվիրված խաչքարն է կանգնեցված:

Չորորդ հարթակում Երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձանն է:

Հուշարձանի կենտրոնում կիսաշրջանաձև պատ է կանգնեցված: Պատի վիա նշված է զոհվածների թիվը` 3050 և հիշատակություն` թամանցիներին: Պատի աջ և ձախ կողմերում երկու մեծ քանդակներ են, որոնցից մեկը խորհրդանշում է սպասող մորը, մյուսը` ամուսնուն սպասող երիտասարդ կնոջը:

Метки: , , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: