Բաղաբերդ


Կապան քաղաքից արևելք` 23կմ հեռավորության վրա է գտնվում Անդոկավան գյուղը: Գյուղի մոտ, Ողջի գետի և նրա Գիրաթաղ վտակի միջև, Ողջի գետի հունից մոտ 300մ վերգտնվող բարձունքի վրա գտնվում է միջնադարյան Հայաստանի նշանավոր բերդերից մեկը` Բաղաբերդը: Բերդը հայտնի է 4-5դարերից, մասնավորապես, պարսից Շապուհ արքայի բերդի պարիսպների տակ կրած պարտության մասին վկայություններից: Բաղաբերդը եղել է Կապան քաղաքի միջնաբերդը, թեև , քաղաքի Ողջի գետն ի վեր ձգվածության պատճառով, գտնվել է նրա արևմտյան ծայրամասում: Բերդի կառուցումը կապվում է Սիսակի սերունդից Բաղակ իշխանի անվան հետ: Այդ մասին Սյունիքի պատմիչ ստ. Յրբելյանը գրում է. ՙ…Բաղաբերդ, դա այն է, որ Սիսակի սերունդից մի մարդ Բաղակ անունով, այս գավառն ստանալով ժառանգության բաժին, Բաղակի ապառաժը շինում է ամրոց, որն կոչում է Բաղակի քար, բերդբ ամրացնում է և անվանում Բաղաբերդ, գավառն էլ իր անունով կոչվեց Բաղաց աշխարհ՚: Մի շարք գիտնականներ կարծիք են հայտնել, որ քանի որ Բաղակ իշխանը ապրել է նախքան Քրիստոս 1850թ. ուստի Բաղաբերդը, հետևաբար նաև Կապան քաղաքը, մոտ 3850տարվա պատմություն ունեն:  Բերդն ունեցել է կրկնակի շարվածքով պարիսպներ, որոնցից մինչ օրս պահպանվել են մոտ 8մ բարձրություն ունեցող կիսավեր աշտարակներ ու բուրգեր: Բերդի աշտարակավոր պարիսպները բաժանվել են երկու խմբի: Արտաքին խումբը գտնվում է լեռան ստորոտին, Ողջի և Գիրաթաղ գետերի ափերին: Այս խբմի աշտարակները միայն Գիրաթաղ գետի ուղղությամբ են լավ պահպանվել: Ներքին խմբի պարիսպների աշտարակները գտնվում են արտաքին պարիսպներից 150-180մ բարձր լեռնաճյուղի գագաթին: Աշտարակների վրա փորված են 7-8սմ տրամագծով անցքեր, որոնք ծառայել են որպես դիտանցքներ կամ էլ այտեղից կռիվների ժամանակ վառվող հեղուկ են լցրել թշնամի զորքի վրա: Բաղաբերդը կրկնապարսպով ու աշտարակներով անառիկ բերդ-ամրց էր: Ունեցել է նաև մի քանի ստորգետնյա գաղտնուղիներ, որոնցով պաշարումների ժամանակ կապ է հաստատվել դրսի աշխարհի հետ: Ողջի գետի հունից ոչ շատ բարձր մի հորդառատ աղբյուր է բխում, որի, ինչպես և շատ այլ լեռնային աղբյուրների ջրերը, համաձայն ժողովրդական զրույցի, կավե խողովակներով տարվել են բերդի ներսը: Բաղաբերդի մոտով էին անցնում մի շարք կարևոր նշանակության ճանապարհներ` դեպի Բարկուշատ, Աճանան, Գողթն և Արևիք: Մեկ ճանապարհ էլ սկիզբ էր առնում հենց Բաղաբերդից և գնում դեպի Տաթևի վանք: 1103թ. Կապան քաղաքի ավերումից հետո Բաղաբերդը դարձել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: Քաղաքական աննպաստ պայմանների պատճառով այստեղ էին հավաքվել Սյունիքի բոլոր վանքերի հարստություններն ու բազմահազար ձեռագրերը: Երկարատև ու ծանր մարտերից հետո 1170թ. սելջուկներին հաջողվում է գրավել բերդը և այնտեղ ամբարված հարստությունն ու մոտ 10հազար ձեռագիր մատյանները ավարի ենթարկել:

Ավանդույթն ասում է, որ Բաղաբերդը պարանով կապված է եղել իր դիմաց` Ողջի գետի աջ կողմում բարձրացող ժայռի մեջ  գտնվող մեկ ալյ բերդի հետ: Այնտեղ գտնվել է մի հսկայական դուռ, որը պարանով ձգելով, փակել է կիրճով անցնող ճանապարհը:

Метки: , , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: