Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցի


Եղվարդ գյուղը գտնվում է Կապան քաղաքից 27կմ դեպի հարավ-արևելք: Եղվարդ անվանումը, հավանաբար, հին Աղահորդ անվանման փոփոխված ձևն է: Այն գտնվում է պատմական Սյունիքի  Քաշունիք գավառում: Գյուղի տարածքում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Գյուղի կենտրոնում է գտնվում 1700թ. կառուցվայ սբ. Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին: Եկեղեցու բակում գտնվող տապանատանը, ի թիվս պատմական ու գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող մի շարք տապանաքարերի, գտնվում է Թորոս իշխանի տապանաքարը: Տապանաքարի վրա կա խորհրդանշական մի քանդակ` աղվեսի գլուխը բաց երախով և աղվեսի բերանում` առյուծի գլուխը: Պատկերը խորհրդանշում է քաջության պարտությունը խորամանկության ու խարդախության նկատմամբ: Ժողովուրդը հուշակոթողն անվանում է Թորոս իշխանի դամբարան:

Թորոս իշխանը տիրում էր Չավնդուր գավառակին, որի մեջ էին մտնում Եղվարդ, Ագարակ, Խդրանց, ՈՒժանիս, Գեղարքունի, Ղարաբաբա և այյ գյուղեր: Նա Դավիթ Բեկի զինակիցներից էր և 18-րդ դարի սկզբին Սյունիքում ծավալված ազատագրական կռիվների ակտիվ մասնակիցն ու նահատակը: Գյուղից մի փոքր հեռու, ցածրադիր դաշտում, որը կոչվում է Նարգիզների դաշտ, 1724թ. տեղի է ունենում արյունահեղ ճակատամարտ Թորոս իշխանի փոքրիկ ջոկատի ու Բարկուշատի Ֆաթալի խանի զորքի միջև: Թորոս իշխանը հարձակվում է Ֆաթալի խանի վրա, սաստիկ ջարդ տալիս ու փախցնում նրա զինվորներին: Այս ժամանակ մելիք ֆրանգյուլը, որը առերես ձևանում էր իբրև դաշնակից Թորոս իշխանին, մարդ է ուղարկում խանի մոտ և ասում, թե ետ դարձիր, շրջապատենք Թորոսին ու սպանենք: Խանը ետ է դառնում, և սա առջևից, մելիք ֆրանգյուլը հետևից սկսում են կոտորել Թորոս իշխանի զորքը: Թորոսը, երկու կրակի մեջ ընկնելով, գլուխը կորցնում է: Այս ժամանակ ֆաթալի խանը սրի մի հարված է տալիս նրա բերանին, որովհետև մելիք ֆրանգյուլը նրան ասել էր, թե Թորոս իշխանը զրահ է հագնում, և միայն բերանից կարելի է վիրավորել նրան: Թորոսը ձիուց վայր է գլորվում և նրա դիակի շուրջը տեղի է ունենում մի կատաղի արյունահեղ կռիվ: Թորոսի զինվորները, վրիժխնդրության ոգով լցված, քաջաբար կռվում են, վիրավորում Ֆաթալի խանին ու սպանում նրա եղբայր Աղասի խանին: Կռվին վերջ է դնում վրա հասած գիշերը:

Այս դաշտում շատ նարգիզներ ու շուշաններ են աճում: Ասում են, թե դրանք  ծլել ու ծաղկել են սկսել  կռվի դաշտում հայ քաջերի թափած արյան կաթիլներից:

Կատարված դեպքերից մոտ երեք հարյուրամյակ է անցել, սակայն պանծալի հայորդու ու նրա զինվորների հիշատակը մինչ օրս հիշվում ու սերնդե-սերունդ է փոխանցվում երախտապարտ ժողովրդի կողմից, նրանց օրնակով  ենն ոոգեշնչվել ու դաստիարակվել հայրենի հողի համար կռվի դուրս ելած բազմաթիվ հայորդիներ:

Պետք է նշել նաև, որ հենց պանծալի զորավարի շիրիմի սբ. Աստվածածին եկեղեցու բակում գտնվելու հանգամանքն  էլ կարևոր դերակատարում ունեցավ, որ ՙԵրկիր և մշակույթ՚ կազմակերպությունը ստանձնի եկեղեցու նորոգման աշխատանքները:

Եղվարդ գյուղը շրջապատված է պատմական բնակատեղիներով, մի քանի պատմական գերեզմանոցներով, որոնք իրենց մեջ տասնյակ տապանաքարեր ու խաչքարեր են ներառում:

Метки: , , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: