ՕՐԲԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՎՈՆԻ


Ծնվել է 1914թ. Միջին Ասիայի Մարի քաղաքում: Նրա պապը` Հակոբը, և հայրը` Լևոնը, ծնվել և մեծացել են Կապանի Վաչագան գյուղում: Պապը աշխատել է Աստրախանում, հայրը 1907թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավանաբանական ֆակուլտետը, ապրել ու աշխատել է Մարի քաղաքում մինչև կյանքի վերջը` 1967թ.:

Վլադիմիր Օրբելյանը ավարտել է պետական համալսարանի գրականության ֆակուլտետը: Աշխատել է լրագրող ՚Կրասնի սպորտՙ, ՚Սովետսկի սպորտՙ թերթերում: Սպորտի մասին գրքեր է գրել, նրա ՚Սովետական սպորտի նշանավոր վարպետներըՙ գրքույկը լույս է տեսել 1940թ. ՚ֆիզկուլտուրա և սպորտՙ հրատարակչության կողմից:

Վլադիմիր Օրբելյանը բազմակողմանի զարգացած, բարձր կուլտուրայի տեր անձնավորություն էր:

1941թ. հունիսի 22-ին, պատերազմը սկսելու օրը, Վլադիմիր Օրբելյանը գտնվում էր Գագրայում: Շտապ վերադառնում է Մոսկվա, ներկայանում շրջանային զինկոմիսարիատ և մեկնում Լենինգրադի ռազմաճակատ, մասնակցում մարտերին մինչև սեպտեմբերի 24-ը: Այդ օրը 3-րդ ստորաբաժանման դասավարության շրջանում հանկարծակի վայրէջք է կատարում հակառակորդի ինքնաթիռը: Խրամատից արագ դուրս է գալիս զորամասի շտաբի պետը և հրամայում կրակի տակ առնել ինքնաթիռը: Թշնամու օդաչուները փորձեցին օդ բարձրանալ, սակայն չհաջողվեց: Մարտիկները վազեցին ինքնաթիռի մոտ օդաչուներին զինաթափելու, այդ պահին ինքաթիռից ռումբ են նետում, որ պայթյունից ծանր վիրավորվում և մահանում է Վլադիմիր Օրբելյանը:

Չնայած Վ. Օրբելյանի մարտական կյանքը կարճ է տևում, սակայն նա քաջ հայտնի էր ռազմաճակատում իր կրակոտ հայրենասիրական հոդվածներով ու ելույթներով: Նա շրջում էր խրամատից խրամատ և ոգեշնչում մարտիկներին պայքարի ոգով և ատելություն բորբոքում ֆաշիստական զավթիչների դեմ:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: