ՕՀԱՆՋԱՆՅԱՆ (ՍՏԵՓԱՆՅԱՆ) ԻՍՐԱՅԵԼ ՄԻՐԶԱՅԻ


Իսրայել Միրզայի (Ստեփանյան) Օհանջանյանը ծնվել է 1912թ. Կապանի շրջանի Արծվանիկ գյուղում:  Հայրենի գյուղի դպրոցում տարրական կրթություն ստանալուց հետո 1924թ. մեկնել է Բաքու ուսումնառությունը շարունակելու նպատակով: Այնուհետև տեղափոխվել է Լենինգրադ, սովորել զինվորական դասընթացում: Ամուսնացել է, մշտական բնակություն  հաստատել Լենինգրադում:

Իսրայել Օհանջանյանը ծառայել է խորհրդային բանակում և մասնակցել ֆիննական պատերազմին: Սովորել և ավարտել է օդաչուների ավիացիոն ուսումնարանը, ստացել զինվորական կոչում:

1941-42թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, մարտական առաջադրանքների նպատակով հազարավոր թռիչքներ կատարել թիկունք և ռազմաճակատ:

Տաշքենդ քաղաքից 180կմ. հեռավորության վրա Պահտարա քաղաքի մոտ, Իլիչովկա պետտնտեսության տարածքում օդաչու Իսրայել Օհանջանյանը ավիովթարի հետևանքով զոհվել է 1942թ.: Թաղվել է վթարի վայրում, գերեզմանի վրա կանգնեցվել է սյուն, ինքնթիռի թևը` ամրացված սյանը:

1977թ. եղբայրը` Յուրի Օհանջանյանը և հարազատները մեկնել են այցի, գերեզմանի վրա տապանաքար դրել:

Իսրայել Օհանջանյանը (կինը ռուսազգի է) ունի երկու տղա և դուստր, բնակվում են Լենինգրադ քաղաքում:

Ավիացիայի սպա օդաչու Իսրայել Օհանջանյանը պարգևատրվել է մարտական ՚Կարմիր աստղիՙ շքանշանով:

Метки: , , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: