ՔՈՉԱՐՅԱՆ ԲԱԲԿԵՆ ԲԵԳԼԱՐԻ


Ծնվել է 1919թ. Կապանի շրջանի Գեղանուշ գյուղում: 1937թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա սովորել Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումում: 1941թ. ապրիլի 14-ին զորակոչվել է բանակ, ծառայել Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում տեղակայված զորամասում, ապա Սմոլենսկի մարզի Սեզինկայաի կործանիչ ավիացիոն զորամասում որպես ռադիստ հրաձիգ: Այնուհետև նույն զորամասում շարունակել է ծառայությունը հակադեսանտային դասակում, ավիացիոն ռմբակոծության ժամանակ վիրավորվել է ձախ ոտքից, սակայն մնացել է շարքում: Այնուհետև մարտերով հասել է Լեհաստանի Սանդոմիրի պլացդարմ, ապա Դրեզդեն, Գրոսենհայն ,Զագանզիրաու գերմանական քաղաքները ու Շլաբենդորֆ գյուղը: Այնուհետև մասնակցել է Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրագաի ազատագրմանը 1949թ. մայիսի 9-ին: Պատերազմի հաղթական ավարտից հետո մեկ տարի շարունակել է ծառայությունը Վիեննայում և 1946թ. հուլիսի 12-ին զորացրվել:

Վերադառնալով հայրենիք աշխատանքի է անցել Կապանի կապի հանգույցում հեռագրիչ, ապա աշխատել լեռնահանքային կոմբինատում ու ՚Քաջարանշինՙ տրեստում ռադիստ: Հայրենական պատերազմի հաշմանդամ է: Պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ և ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշաններով, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ, ՚Պրագայի ազատագրման համարՙ, ՚Մարտական ծառայության համարՙ և հոբելյանական մեդալներով:

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: