ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱՌԱՔԵԼԻ


Ծնվել է 1911թ. Կապանի Կավարտ գյուղում: Հայրը հանքափոր էր: Կապանի պղնձահանքային կոմբինատին կից գործող 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո Ն.Մարգարյանը ընդունվել է Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումը, որն ավարտելուց հետո  աշխատել է Կապանի պղնձահանքային կոմբինատում որպես տեխնիկ հերթափոխի պետ: Ծառայել է կարմիր բանակում, 1938թ. կոմբինատի տնորենության կողմից երաշխավորվում է սովորելու Երևանի պետական  համալսարանի երկրաբանական ֆակուլտետում: 1941թ. հունիսի 22-ին սկսվեց պատերազմը: Մարգարյանը նույն թվականի դեկտեմբերին զորակոչվել է բանակ, սովորել Անդրկովկասի զինվորական քաղաքական աշխատողների կուրսերում և 1942թ. մեկնել ռազմաճակատ` 390-րդ հայկական հրաձգային դիվիզիայում, որպես դասակի հրամանատարի տեղակալ: Այնուհետև Խարկովի համար մղված մարտերում վիրավորվել է, ապա որպես  դասակի հրամանատար նշանակում է ստացել 297-րդ դիվիզիայում: Ընտրվել է գնդի կուսկոմիտեի քարտուղար մասնակցել է Ռումինիայի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի և Ավստրիայի ազատագրական մարտերին:

1946թ. զորացրվել է, աշխատել երկրաբանական վարչությունում, հետագայում նույն վարչությունում արշավախմբի պետ: Ընտրվել ու աշխատել է երկրաբանական վարչության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ:

Պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ, ՚Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանիՙ շքանշաններով, ՚Պատվո նշանՙ շքանշանով, ՚Կովկասի պաշտպանության Բուդապեշտիՙ, ՚Վիեննայի ազատագրման համարՙ, ՚1941-45թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ մեդալներով:

Метки: , ,

Оставьте комментарий